ՀՀ վիճակագրական ծառայության կոմիտեն նոր նախագահ կունենա
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ավելացնել ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կոմիտեի նախագահ ու ՀՀ վիճակագրական պետական խորհրդի անդամներ նշանակելու մասին հարցը:
Նշենք, որ նման հարց օրակարգում չկար, սակայն դեռևս հայտնի չէ, թե ովքեր են լինելու ԱՎԾ նախագահ և խորհրդի անդամներ: