Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ Աբրահամյան
Հասարակություն

Հետևանքները ցավոտ են լինելու, կուզեք՝ համարեք սպառնալիք. Արիանա Հովսեփյան

NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն Արմենուհի (Արիանա) Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի գիտություն որոշ «մեդիամագնատների»՝

Զգուշացնում եմ առաջին ու վերջին անգամ. առնետ լինելը, խառնակչությունը, ինֆոներ «առնել-ծախելը» ձեր բնույթն է: NEWSPRESS.am-ի ՄԻԱԿ հիմնադիրը և տնօրենը ես եմ: Պապաներ ու պապիկներ թիկունքիս չունեմ: Տղայական կռիվների պես ուրիշների թիկունքից թևերին անելը ձեր ձեռագիրն է: Ես բաց եմ իմ պայքարի մեջ: Ու դրա ապացույցն է այն, որ իմ անձի վրա եմ ընդունում ձեր ու ձեզպեսների թունոտ հերյուրանքներն ու դրանց հետևանքները: Սովոր եմ՝ կդիմանամ:

ԲԱՅՑ

Երկու նկատառում.

Նախ. այլևս երբեք մի փորձեք ԻՄ հիմնադրած և ԻՄ ու իմ թիմի անձնվեր աշխատանքի շնորհիվ կայացած, միջազգային լրատվական երկու կառույցի՝ SEEMO-ի և IPI-ի անդամ դարձած կայքը ներկայացնել իբրև ձերը: Հետևանքները ցավոտ են լինելու: Կուզեք՝ համարեք սպառնալիք: Առավել ևս, այդ՝ կայքը ձերը ներկայացնելու ճանապարհով, ինչ-որ խարդախ, երբեմն ֆինանսական խաղերի մեջ մի ներգրավեք այն: Փոքր-ինչ ուշացումով, բայց իմացել եմ՝ արել եք: Ու եթե թողել եմ, որ մարսեք, ապա գլխացավանքից խուսափելու համար: Այն բանի համար նաև, որ ինձ տեսնելուց անմեղսունակի ժպիտով ժպտացել եք ու ինձ ձեզ ընկեր համարել: Մտածել եմ՝ մի օր ուշքի կգաք:

Ներկայացումն ավարտվել է, պարոնայք: Խաղի կանոններ են փոխվում: Այլևս նախկին հանդուրժողը չեմ: Կտրող գործիքը մի օր ոսկորին հասնելու ու արնաքամ անելու հատկություն ունի:

Եվս մի բան.

Իմ ունեցած տեղեկությունները՝ այս կամ այն պաշտոնյայի թերացումների մասին, ես ՄԻՇՏ հրապարակում եմ իմ կայքի միջոցով: Պղտոր ջրում ձուկ որսալն առնվազն ազնիվ չէ: Շփումներս այլ լրատվականների ղեկավարների հետ հավասարեցված են նվազագույնի, եթե չասեմ՝ զրոյի: Դա գիտեն շատերը, իսկ ոմանք անգամ չեն մարսում, այնպես որ՝ այլ լրատվականներում ու լրատվականների հետ «խաղեր տալը» ձեր գործելակերպն է, պարոնայք, մի արեք ու բարդեք իմ ամուր ուսերին:

Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու պահեք ինձնից, իմ անունից, իմ լրատվականից: Պատվերներ վերցրեք, գումարներ շորթեք, տեղեկություններ տվեք, որ այլ կայքեր գրեն, որովհետև ձեր «թափը» չի հերիքում: Արեք ինչ ուզում եք: Բայց ինձնից շա՜տ հեռու:

Ձեր կեղտաջրերն իմ արտը գործուղելու հաջորդ փորձին իսկ անուններ ու կոնկրետ փաստեր եմ հրապարակելու, ու իրարից չնեղանանք: Հետո չասեք, թե մենք քնած...

Ախր էս քաղաքն էնքան նեղ է, էնքան փոքր, որ բարևում եք մեկին, ում հաջորդը ես եմ բարևում: Ախր իրար աչքերի նայել կա: Ախր բարևել կա: Ախր շա՜տ բան կա...»: