Հրդեհ Մեծ Մանթաշում
Մայիսի 18-ին, ժամը 15:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի 1-ին փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, այրվում է կուտակած անասնակեր:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի տներից մեկի բակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:33-ին, մարվել՝ 17:26-ին: Այրվել է պահեստավորած անասնակեր (150 հակ):