Հայաստանում ԱՄՆ-ից ժամանած FBI-ի հետաքննիչներ չկան․ ԱԱԾ պետ
Օրեր առաջ մամուլում տեղեկություն էր տարածվել էր, ըստ որի՝ Հայաստան է ժամանել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբ։ Ըստ լուրերի՝ խմբի անդամները Հայաստանից ապօրինի կապիտալի արտահոսքի ուսումնասիրություններ էին սկսելու։
Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը հերքեց հետաքննիչների՝ Հայաստան ժամանելու մասին լուրը:
«Հայաստանում ԱՄՆ-ից ժամանած FBI-ի հետաքննիչներ չկան»,-ասաց Վանեցյանը:
Հիշեցնենք, որ մասնավորապես խոսք կար, որ հետաքննություն է սկսվել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանի գործունեության հետ կապված, ինչը, սակայն, այսօր հերքվեց։