ՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմով
Վազող տողեր

Սալմոնելայով հավի միսը ոչնչացվելու փոխարեն մտել է հայկական շուկա. Hetq.am

Երկու օր առաջ Արմավիրի մարզում հավի մսով պատրաստված սենդվիչներից  սննդային զանգվածային թունավորում է եղել, ինչի պատճառով մոտ 80 քաղաքացի հոսպիտալացվել է։ Թունավորման պատճառ է դարձել սալմոնելոզի հարուցիչը։ Երեկ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՔՕ 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

«Վերահսկիչ պալատի» 2017թ․ հաշվետվության մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մանրէաբանական շեղում ունեցող հավի մսերը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության թույլտվությամբ՝ քանիցս մտել են հայկական շուկա` կրկնակի փորձաքննությամբ անվտանգ ճանաչվելով։

Վերջերս՝ 2018թ․ փետրվարի 8-ին և մարտի 2-ին, սահմանային անցակետում կասեցվել էր 7 և 50 տոննա  բրազիլական հավի մսի ներկրումը՝ դարձյալ մանրէաբանական ցուցանիշների շեղման պատճառով։

Նշված 7 տոննա հավի միսը պետք է վերամշակվեր և երշիկ դառնար, սակայն մեր մի շարք հարցումներից հետո տեղեկացանք, որ օրերս այն ոչնչացվելու է։

 

 

Ամիսներ առաջ «Հետք»-ի՝ ներկրված հավի մսի փորձաքննությունից հետո, ներկայացրել էինք, որ ՍԱՊԾ-ն սահմանային վերահսկողությունը պատշաճ չի իրականացնում, և սալմոնելայով ու լիստերիայով մսերը հայտնվում են հայաստանյան շուկայում։

2018 թ. փետրվարի 8-ին և մարտի 2-ին արձանագրված երկու դեպքերում էլ թռչմամիսը ներկրված է եղել Բրազիլիայից՝ «Seara Alimentos Ltd» -ի ըներությունից։ Մոտ 7 տոննա (6930 կգ) հավի միսը ներկրել են «Միթ Իմփորթ», 50 տոննան՝ «Կոմսալ» ընկերությունը։

Մարտի վերջին մենք հարցում ուղարկեցինք ՊԵԿ և ՍԱՊԾ՝ խնդրելով տեղեկություն տրամադրել վերոնշյալ մսերի հետագա ճակատագրի մասին։

Դեռևս ապրիլի կեսին ՊԵԿ-ից «Հետք»-ին հայտնեցին, որ ոչնչացման որևէ ակտ նշված խմբաքանակների վերաբերյալ չկա։

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ «Միթ Իմփորթ» ընկերության կողմից ներկրված 6930 կգ սառեցված բրազիլական հավի միսը դեռևս մարտ ամսին Հայաստանում գնելու պարտավորագիր է ՍԱՊԾ-ին ներկայացրել՝ մեկ այլ՝ հայկական «Առդելիկատես» ընկերությունը` սալմոնելայով միսը մշակելու և կիսաապխտած երշիկ պատրաստելու համար։

ՍԱՊԾ-ն չի մերժել՝ հայտնելով, որ պետք է պահպանվեն օգտահանման գործընթացի բոլոր պահանջներն, ու գործընթացը կվերահսկվի իրենց տեսուչների կողմից։

ՍԱՊԾ-ի այսպիսի որոշումն առնվազն հակասում է գործող տեխնիկական կանոնակարգերին, քանի որ կիսաապխտած երշիկը, ըստ ընդունված ստանդարտների (ԳՕՍՏ 31785-2012), պատրաստվում է տավարի, ցլի, խոզի, ոչխարի մսերից և ոչ երբեք՝ հավի՝ առավել ևս մեկից ավելի անգամ սառեցված մսից։

Սակայն երկու օր առաջ՝  մայիսի 16-ին, մոտ մեկ ու կես ամիս ձգձգելով, ՊԵԿ-ից հայտնեցին, որ 6930 կգ սառեցված հավի ազդրամսի հարցն ընդգրկվել է մայիսի 23-ին կայանալիք «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների ոչնչացման աշխատանքները կազմակերպող և համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստի օրակարգում։

«Առդելիկատես» ընկերությունից հաստատեցին, որ հավի մսի ձեռքբերման պայմանագիր եղել է․ «Այդ խմբաքանակի ձեռքբերման համար պայմանագիր է կնքվել, սակայն ՍԱՊԾ-ն դրա (մսի, հեղ․) փորձանմուշի վերաբերյալ եզրակացություն չի տվել, որ համապատասխանում է արտադրության մեջ օգտագործելու համար, մենք այդ միսը չենք ստացել, ու ասեմ, որ «Միթ Իմփորթի» կողմից դա ոչնչացվել է»,- հայտնեց ընկերության աշխատակից Վարսիկը՝ հավելելով, որ իրենց ընկերությունում «ընդհանրապես վերամշակում չի արվում»։

«Միթ Իմփորթ» ընկերության տնօրեն Լևոն Բադեյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք հավի միսը փորձաքննության են ներկայացրել ՍԱՊԾ լաբորատորիա ու ստացել են բացասական պատասխան, և այժմ ապրանքը մաքսային պահեստում է՝ ոչնչացման փուլում․ «Քանի որ միսը չի համապատասխանում Եվրասիական ստանդարտներին, պետք է ոչնչացվի, էդպես է եզրակացությունը եկել»,- ասաց նա։

Տնօրենը հաստատեց, որ թեև վնաս չկրելու համար ցանկացել են ինչ-որ կերպ իրացնել միսը՝ վաճառելով կամ օգտահանելով, սակայն ՍԱՊԾ-ից հայտնել են, որ խախտումը չի վերանում՝ նույնիսկ բարձր ջերմաստիճանի տակ մշակելով։

««Առդելիկատեսն» ուներ պարտավորագիր, բայց մենք չեղյալ ենք հայտարարել, որովհետև դա պիտանի չի․ Սննդի տեսչությունը չի թողնում, սերտիֆիկատ չի տալիս, որ կարողանամ մաքսազերծեմ, մտցնեմ շրջանառության մեջ»,- ասաց Լ․ Բադեյանը։

Նրան խնդրեցինք ոչնչացումից հետո մեզ տրամադրել գործընթացի համապատասխան փաստաթղթերը, ակտերն ու լուսանկարները։ Վերջինս խոստացավ, որ կտրամադրի։

Նշենք, որ  «Միթ Իմփորթ» ընկերությունն առաջին անգամը չէ, որ Հայաստան է ներկրում խախտումով միս․  2016թ. դարձյալ կասեցվել է ուկրաինական «Վինիդսկի պտիցիֆաբրիկս» ընկերությունից «Միթ Իմփորթ»-ի` 19,8 տոննա  սառեցված աղացած հավի մսի ներկրումը՝ լիստերիա հայտնաբերելու պատճառով։

ՊԵԿ-ի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ «Կոմսալ» ընկերության կողմից ներկրված 50 տոննա հավի սառեցված կրծքամիսը դեռևս 2018թ․ մարտին վերաարտահանվել է Հայաստանից։

Հավի մսի` մայիսի 23-ին կայանալիք ոչնչացումը, թերևս, մսի ոչնչացման քիչ դեպքերից մեկն է լինելու, քանի որ, ինչպես ցույց է տալիս «Վերահսկիչ պալատի»՝ 2017թ. հաշվետվության մեր ուսումնասիրությունը, մանրէաբանական շեղում ունեցող մսերը հիմնականում մտել են հայկական շուկա և վերամշակվելով կամ անվտանգ ճանաչվելով՝ հայտնվել իրացման ցանցերում։

 

Ներմուծվող վտանգավոր մսերը կրկնակի փորձաքննությամբ անվտանգ են ճանաչվել

2017թ. հունվարի 25-ին ուկրաինական «Ագոռ Օվեն» ընկերության ներմուծվող 21,8 տոննա սառեցված հավի միսը ՍԱՊԾ-ն ուղարկել է փորձաքննության՝ «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիա։

Փորձաքննության արդյունքում դրանց մեջ հայտնաբերվել են սալմոնելաներ, և ՍԱՊԾ-ի որոշմամբ՝ նշված խմբաքանակը պետք է ոչնչացվեր կամ օգտահանվեր, սակայն օրեր անց ուղարկվել է սեփական ենթակայության տակ գտնվող «ՀԱԲԼԾԿ» լաբորատորիա, որտեղ և անվտանգ է ճանաչվել։

Ըստ «ՀԱԲԼԾԿ» եզրակացության՝ ընկերությունը ստացել է անվտանգության սերտիֆիկատ, և փաստացի վտանգավոր ապրանքի ներկրումը թույլատրվել է։

Դարձյալ 2017թ. հունվարի 20-ին բրազիլական «Ագրիկոլա Ջանգելս» ընկերությունից ներմուծված 26 տոննա սառեցված հավի թևերը ՍԱՊԾ-ի կողմից նորից ուղարկվել են փորձաքննության՝ «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիա։ Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ դրանք պարունակում են սալմոնելա խմբի մանրէներ և պիտանի չեն օգտագործման համար։

Նշված եզրակացությամբ՝ ՍԱՊԾ-ն որոշում պետք է կայացներ, որով ևս նշված խմբաքանակը պետք է ոչնչացվեր կամ օգտահանվեր, սակայն խախտումը հայտնաբերելուց 14 օր անց նույն խմբաքանակն ուղարկում է «Տոնուս-Լես» ընկերությանը պատկանող «FDA» ( «Էֆ Դի Էյ Լաբ») լաբորատորիա, որով վերոնշյալ սառեցված հավի թևերն անվտանգ են ճանաչվում և ընկերությանը տրվում է անվտանգության սերտիֆիկատ (N00006739) ՝ թույլատրելով ներմուծումը։

Նմանատիպ դեպք է եղել նաև 2016թ. նոյեմբերի 13-ին․ ուկրաինական «Վինիցկայա պտիցիֆաբրիկա» ընկերության աղացած հավի միսը դարձյալ ՍԱՊԾ տեսուչների կողմից ուղարկվել է «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիա։ Փորձաքննության արդյունքում միսը վտանգավոր և ոչ պիտանի է ճանաչվել․ դրա մեջ հայտնաբերվել է սալմոնելա, և այն պետք է ոչնչացվեր կամ օգտահանվեր։

Սակայն նույն գործելաոճով, ՍԱՊԾ-ն դրանք ուղարկել է «ՀԱԲԼԾԿ» լաբորատորիա, անվտանգ ճանաչել և նոյեմբերի 29-ին ներմուծող ընկերությանը տվել անվտանգության սերտիֆիկատ (N00006007)։

Հարկ է նշել, որ «ՀԱԲԼԾԿ»-ն չի հանդիսանում ռեֆերենս լաբորատորիա, և նրա տրամադրած փորձաքննության արդյունքները չեն կարող լինել վերջնական։

 

Աղիքային ցուպիկով միսը պահածո է դարձել

2017թ. օգոստոսի 25-ին ՍԱՊԾ-ն դիտարկում է իրականացրել, որի արդյունքում պահածոների մեջ օգտագործվող տավարի մսի գլխամասից արվել է նմուշառում և փորձաքննության ուղարկվել «ՀԱԲԼԾԿ» լաբորատորիա։  Փորձաքննությամբ հաստատվել է, որ նմուշում առկա են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ)։

Այս մասին նշված է «Վերահսկիչ պալատի» 2017թ. հաշվետվության մեջ, իսկ ՍԱՊԾ դեպքի վերաբերյալ օրենքով սահմանված հանրային իրազեկում չի կատարվել։

Սեպտեմբերի 1-ին կազմվել է N 638 կարգադրագիրը, որով ԱՑԽՄ պարունակող տավարի սառեցված գլխամսի ողջ խմբաքանակը՝ 25 տոննա, պետք է 10 օրում ոչնչացվեր կամ օգտահանվեր, սակայն նույն օրը ընկերության տնօրենը դիմել է ՍԱՊԾ պետին՝ խնդրելով թույլ տալ նշված խմբաքանակը մշակել 100 0 C-ում և օգտագործել մսաբուսական պահածոների պատրաստման մեջ։

ՍԱՊԾ-ն թույլատրել է ՄՄ ՏԿ 021/2011 և ՄՄ ՏԿ 034/2013 տեխնիկական կանոնակարգերի խախտում ունեցող հումքը կիրառել, այն դեպքում, երբ ընկերության տնօրենի կողմից մշակված տեխնոլոգիական հրահանգի դրույթները, ըստ ՍԱՊԾ տեսուչի եզրակացության՝ «չեն ապահովում նշված հրահանգի պահանջների կատարումը»։

 

ՍԱՊԾ-ն նաև այլ չարաշահումներ և օրինախախտումներ է արել, որոնց «Հետք»-ն առաջիկայում կանդրադառնա առավել մանրամասն։