ՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմով
Վազող տողեր

«Մենք մշտապես ինֆորմացիայով փոխանակվում ենք ԱԱԾ»-ի հետ. ԿԲ նախագահ. «Ազատություն»

Կենտրոնական բանկը մշտապես աջակցել է կոռուպցիայի դեմ պայքարին, «Ազատության» հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ նշելով օրենքով սահմանված կարգով բանկը մշտապես ինֆորմացիայով փոխանակվում է Ազգային անվտանգության ծառայության հետ։

Կենտրոնական բանկի նախագահն անդրադարձավ նաև շարժման օրերին երկրից գումարների արտահոսքի մասին։

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.

«Ազատություն». - Դուք նշեցիք, որ եղել է ավանդների խզում տասնյակ հազարավոր քաղաքացիների կողմից, մոտավոր ինչպիսի՞ գումարների մասին է խոսքը գնում և ինչպիսի՞ իրավիճակ է այժմ։

Ջավադյան. - Գումարների մասին խոսելն այնքան էլ ճիշտ չի երևի, բայց խոսքը չի գնացել հարյուրավոր միլիոնների մասին, խոսքը գնացել է մի քանի տասնյակ միլիոն դոլարի մասին, բայց դա կարևոր չի, որովհետև ժամկետից շուտ խզումների երևույթը մենք տեսել էինք նաև 2014 թվականի վերջին, բայց սենց արագ վերականգնում մենք նույնիսկ այն ժամանակ չենք տեսել։

«Ազատություն». - Երբ սկսվեցին խզումները, երբ սկսվեց վերականգնումը։

Ջավադյան. - Խզումները սկսվեցին ապրիլի 22-23-ից վերականգնումն էլ սկսվեց մոտավորապես մայիսի 10-ից հետո։ Հիմա սալդոն դրական է, որևէ խնդիր չունենք, հիմա ավելի բարձր տեմպերով վերականգնում է գնում, և որևէ խնդիր համակարգում չկա։ Էն ժամանակ էլ համակարգն իրացվել էր, մենք որևէ վատ երևույթ՝ բացասական, որ կարող էր սպառնալ մեր ֆինանսական կայունությանն այն ժամանակ էլ չունեինք։

«Ազատություն». - Նաև շատ խոսվեց այդ օրերին երկրից գումարների զգալի արտահոսքի մասին, ինչը մտահոգություններ էր առաջացրել։

Ջավադյան. - Դրանք մեծամասնությամբ միֆեր էին, այդպիսի խոշորածավալ արտահոսքեր չեն եղել։ Եղել են արտահոսքեր, որոնք բնականոն էին և բնորոշ էին այդ ժամանակահատվածին։

«Ազատություն». - Դուք հերքում եք, որ գործարարները դուրս են բերել իրենց ակտիվները։

Ջավադյան. - Այդպիսի արտահոսքի արտառոց դեպքեր, երբ որ մարդիկ սկսում էին դուրս բերել ակտիվներն, այդպիսի բանի չհասավ։ Որոշակի խզումներ եղան ավանդների, իսկ ինչ վերաբերվում է բիզնեսին, նախ մեր բիզնեսն այդպիսի մեծ խնայողություններ չուներ, որ միանգամից այդ խնայողությունները դուրս գար, բայց ես Ձեզ վստահեցնում եմ, որ այնպիսի արտահոսք, որի մասին խոսում եմ, որը բնականոնից շատ ավելի դուրս է, այդպիսի արտահոսք չի եղել։

«Ազատություն». - Ինչպես գիտեք Ազգային անվտանգության ծառայությունը խոստացել է լուրջ բացահայտումներ անել ստվերի դեմ պայքարում՝ բացահայտել կոռուպցիոն շղթան և բացահայտվել են 350 անձանց հետ կապված տվյալներ, որոնց անձնագրերն օգտագործվել են՝ խոշոր բիզնեսներ են ստեղծվել, Դուք ինֆորմացիաներ այս ամենի հետ կապված չե՞ք ունեցել նախկինում, սա Ձեզ համար անակնկա՞լ էր։

Ջավադյան. - Մենք մշտապես փոխանակվում ենք ինֆորմացիայով Ազգային անվտանգության ծառայության հետ։

«Ազատություն». - Դուք տեղյա՞կ էիք այդ մասին։

Ջավադյան. - Այն ինֆորմացիան, որը մենք պետք է տանք օրենքով սահմանված կարգով մենք տրամադրում ենք մեր գործընկերներին ու մենք բավականին լավ հարաբերություններ ունենք մեր գործընկերների հետ, քանի որ գիտեք՝ ֆինանսական հետախուզության որոշ հարցերով մենք ենք զբաղվում։

«Ազատություն». - Իսկ այդ պայքարը որոշակի ազդեցության կբերի՞ տնտեսության վրա՝ հաշվի առնելով ստվերի կրճատում, կոռուպցիոն սխեմաների բացահայտում։

 

Ջավադյան. - Գիտեք ինչ, կոռուպցիայի դեմ պայքարը նախ պատկան մարմինների կողմից իրականացվող պայքարն է, բայց վստահ եղեք, որ բոլոր տիպի կառույցներ, այդ թվում՝ անկախ կառույցներն ինչպիսին մենք ենք, մենք էլ ենք մշտապես աջակցող կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ու մենք ամեն ինչ, բոլոր մեր ջանքերը դնում ենք էդ ուղղությամբ, որ որևէ դեպքեր չլինեն և որևէ դեպքում, եթե զգում ենք, որ կա այդպիսի անհրաժեշտություն, վստահ եղեք, որ մենք այդ ինֆորմացիայով կիսվում ենք մեր գործընկերների հետ։