ՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմով
Վազող տողեր

Հայկական միկրոավտոբուսներին չեն թույլատրել անցնել ՌԴ սահմանը. ահազանգ

Այսօր ահազանգ է ստացվել NEWSPRESS.am-ի խմբագրություն, որ ռուս-վրացական սահմանին շուրջ 600 մարդ չի կարողացել հատել սահմանը, քանի որ կանոնավոր ուղևորափոխադրողները չունեն համապատասխան փաստաթուղթ` ՌԴ-ում արդեն խստացված ռեժիմով մուտք գործելու համար:

Ուղևորափոխադրողներից մեկը նշեց, որ մրցույթ էր հայտարարված տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության կողմից կանոնավոր ուղևորափոխադրողների համար, և մրցույթը շահած ընկերություններին պետք է տրամադրվեր համապատասխան փաստաթուղթ, սակայն նախարարության անգործության պատճառով որևէ փաստաթուղթ արդեն երկու տարի է՝ չի տրվել: Այսօր արդեն ՌԴ-ն արգելել է առանց համապատասխան փաստաթղթի մուտքը ՌԴ. սահմանին կուտակումներ են:

NEWSPRESS.am-ն օրերս անդրադարձել էր հունիսի մեկից ՌԴ-ի կողմից ուղևորափոխադրման կանոնների խստացմանը և դրա հետ կապված ուղևորափոխադրողների հնարավոր խնդիրներին: Թեև դեռևս ժամանակ կա, սակայն այսօր արդեն չեն թույլատրում ոչ կանոնավոր ուղևորափոխադրողներին հատել Վրաստան-ՌԴ սահմանը:

Օգտատեր Գրիգոր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառումն է կատարել.

«Ժամը 08:00 դրությամբ Վերին Լարսի անցակետում արդեն չեն թույլատրում հայկական ոչ կանոնավոր ուղևորափոխադրող ավտոբուսների և միկրոավտոբուսների մուտքը Ռուսաստան: Չնայած նրան, որ բազմիցս զգուշացրել էին, որ օրենքը գործելու է Հունիսի 1-ից:

Այդ մասին անգամ պաշտոնապես ասված է ՀՀ տրանսպորտի նախարարության կայքում: Դեռ ավելին, երբ 10 օր առաջ ահազանգել նախարարության համապատասխան բաժին, ինձ մեր թավյա հեղափոխության տրամաբանությամբ պատասխանել էին, թե Դուխով գնացեք, նման փաստաթուղթ դեռ չենք ստացել ՌԴ համապատասխան մարմիններից, և Ձեզանից ոչ ոք չի կարող Ոչինչ պահանջել.

Հարգելի տրանսպորտի նախարարություն, Դուխովը Ռուսաստանում չի անցնում, լավ կլինի ավելի գործնական քայլեր մտածեք:

Այս պահին Վերին Լարսի անցակետում 15-ից ավելի միկրոավտոբուս և ավտոբուս հետ են վերադարձնում Հայաստան: Եթե կան տուժած այլ ընկերություններ, գրեք տեսնենք ինչ ենք անում. Շնորհակալություն: Հայրենիք Տուր»:

Նշենք, որ՝ ուղևորափոխադրող այն ընկերությունները, որոնք 2018 թվականի հունիսի 1-ից կցանկանան իրականացնել Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ, պետք է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից ստանան թույլտվություններ, այլապես նրանք չեն կարող հատել սահմանային անցակետը:

Այսօր Լարսի անցակետում կուտակված միկրոավտոբուսները կա՛մ պետք է վերադառնան, կա՛մ պետք է հատուկ հրահանգ լինի, ըստ ամենայնի, պետք է վերադառնան Հայաստան:

Հիշեցնենք, որ հունիս-հուլիս ամիսներին ՌԴ-ում տեղի են ունենալու աշխարհի ֆուտբոլի խաղերը, և ըստ այդմ, խստացվել է ուղևորափոխադրումների խնդիրը, հատկապես այն քաղաքներում, որտեղ կայանալու են խաղերը, հայ ուղևորափոխադրողները հատուկ փաստաթղթեր պետք է ունենան, քանի որ անցնելու են նշված քաղաքներով: