ՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմով
Վազող տողեր

Փրկեք հայրենիքը «կրկեսացումից», չստացվի հանկարծ՝ կրկեսը գնաց, ծաղրածուները մնացին

NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն, միջազգային երկու խոշոր լրատվական կազմակերպությունների՝ SEEMO-ի և IPI-ի խորհրդի անդամ Արմենուհի (Արիանա) Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Մեծարգո և հարգելի պարոն վարչապետ (կասեր մեծարգո և հարգելի ոստիկանապետ Օսիպյանը),

Մեր՝ Ձեր կողմից ընտրված նախարարների արդեն իսկ թույլ տրված սայթաքումների մասին հրապարակումներից հետո մեզ մեղադրեցիք, այո, Դուք, առնվազն Ձեր թիմը, որոնց պատասխանատուն միմիայն Դուք եք, հանրապետականին «ծախվելու» մեջ: 

Փոքր-ինչ խոհեմություն ունենալու կոչ եմ անում և մեր կայքի՝ ՀՀԿ-ի իշխանության օրոք արված հրապարակումներին ծանոթանալ եմ առաջարկում (չնայած Ձեր թիմը կարծես թե այնքան էլ ընթերցասեր չէ. դա արդեն իսկ ակնհայտ է): Սփյուռքի նախարարը Ձեր ականջին կհաստատի:

Պարոն Փաշինյան, հենց նույն հրապարակումների պատճառով Հանրապետականի երախը մշտապես բաց է եղել ինձ կուլ տալու համար: Դուք էլ հո գիտե՛ք՝ ի՞նչ է նշանակում քաղաքական հայացքների ու հրապարակումների պատճառով հետապնդվելը: Ամեն դեպքում, եթե խոհեմություն ցուցաբերելու և հրապարակումներին հետևելու կոչս էլ անտեսեք, գոնե հարցրեք դրանց մասին Ձեր հանրապետական ընկեր/գործընկերներին՝ վարչապետ դարձած նախագահ Սարգսյանից սկսած, առաջին փոխվարչապետ դարձած վարչապետից սկսած՝ մինչև աշոտյաններ, շարմազանովներ, կոստանյաններ: Ես մշտապես նրանց կոկորդին կանգնած փուշ եմ եղել: Կասեն: 

Հիմա` Ձեր մասին:

Մրից դուրս եկանք, մրջո՞ւրն ընկանք, պարոն Փաշինյան: 

Երրորդ անգամ եք գալիս կառավարություն՝ որպես վարչապետ, պարոն Փաշինյան, և արդեն ետնամուտքից եք դուրսուներս անում: Բա Դուք ժողովրդի թեկնածուն չէի՞ք: Ի՞նչ փոխվեց: Արդեն խուսափո՞ւմ եք Ձեր ժողովրդից: Ազնիվ չէ, պարոն Փաշինյան, ազնիվ չե՛ք: Մի՛ փախչեք սեփական ժողովրդից, Ձեր այդ աթոռին հասցրած ժողովրդից, Ձեզ հետ հույսի վերջին մնացորդները կապող ժողովրդից: Նախորդների համար այդ նույն փախուստը կործանարար եղավ: Դուք ինքներդ կործանեցիք փախչողներին: 

Ձեր կադրերին էլ նայեք, պարո՛ն վարչապետ: Ձեզ չե՞ն հիշեցնում նախկին նախարարներին, ասենք, Ալթունյանին, Ասատրյանին, Հակոբյան Հրանուշին, մեծ հաշվով, բոլորին, չնչին բացառություններով: Հիշեցնում են, պարոն Փաշինյան, և որ ամենասարսափելին է՝ Դուք էլ սկսում եք Սերժ Սարգսյանին հիշեցնել: 

Պարոն Փաշինյան, մի վերջին հորդոր ու ինչպես Դուք եք ասում՝ պահանջ: Սիրո և համերաշխության մթնոլորտում մի՛ սպառնացեք Ձեր հեռանալով: Սիրո մթնոլորտում սպառնալիքը տեղ չունի, մի՛ պահանջեք, որ մարդիկ դադարեցնեն իրենց անհնազանդությունները, չէ՞ որ ցանկացած վերք մինչև բուժվելը ցավելու հատկություն ունի: Չէ՞ որ, Դուք եք ասել, որ ձեռքերը ծալած չնստեն ու տուն չգնան: Ինչպե՞ս պայքարեն, երբ Ձեզ հանդիպելն այլևս անհավանական է դառնում, իսկ նամակներ ուղարկելուց մարդիկ արդեն զզվել են: 

Պարոն Փաշինյան, սա պետություն է, հայրենիք, որը, դասականը կասեր, կրկեսի է վերածվում: Փրկեք հայրենիքը «կրկեսացումից», չստացվի հանկարծ, թե՝ կրկեսը գնաց, ծաղրածուները մնացին:

Հա,  չմոռանամ, ծաղրածուների մասին՝ հանրապետականներն ընդլայնում են բիզնեսը, տարիներ շարունակ երկիրը կեղեքած հանրապետականները, հարկերից խուսափած հանրապետականները, Ազգային ժողովում մանդատ ունեցող հանրապետականները: Հիմա՝ այս օրերին, Ձեր իշխանության, Ձեր քթի տակ: 

Հույսերս մեծ են, պարոն Փաշինյան, անսահման մեծ, որ գալու է օրը, երբ Դուք ապացուցելու եք, որ մտավախություններս զուր են, որ ամուր սահմաններով, տնտեսապես հզոր, սոցիալապես ապահով, կրթական բարձր ցենզով երկիր ենք դառնալու, Դո՛ւք եք դարձնելու, պարոն Փաշինյան ու ես սեղմելու եմ Ձեր ձեռքն ու ներողություն եմ խնդրելու վախերիս համար: 

Հարգանքով ու հույսով՝ 

Ձեր կոլեգա՝ Արմենուհի (Արիանա) Հովսեփյան»: