Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ»Լուկաշենկոն հանձնարարել է բերքահավաքի ժամանակ «գլուխ պահողներին» ուղարկել բանակ, պաշտոնյաներին էլ տանել կոմբայնով բերք հավաքելու5 տարի անց կրկին վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. «Ժողովուրդ»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում այրվել է խոտածածկույթՄԱԿ-ը հայտնում է՝ աշխարհում սովի մակարդակը նվազել է, սակայն վտանգները պահպանվում ենՍպիտակ տունը դժգոհ է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար նշանակելու կապակցությամբԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ ՌովերսինՎահան Կոստանյանը Կանադայի Սենատում քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնումըՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԾառուկյանն ու իրանցին առերեսվեցին, ցուցմունքների մեծ մասը սուտ էր, դա ցույց ենք տվել. պաշտպան (տեսանյութ)Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկԼարված մթնոլորտ՝ ՔԿ-ի դիմաց, ոստիկանները չեն կարողանում տեղ ազատել, որ Ծառուկյանին ՔԿ-ից տանեն (տեսանյութ)Հայտնի են Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքը ներկայացնող պատգամավորներըՌուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններիցԱղոթում ենք Հայաստանի և Ամենայն հայոց կաթողիկոսի համար․ մետրոպոլիտ ԱնտոնիոսՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումներըԳարիկ Սարգսյանը լքում է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը, վերցնում է պատգամավորական մանդատը
Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտե
Ժամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասին1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայումԹրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելըԿարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմումՉկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. ԳալստանյանԿենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին էՀրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալըԿատարը, Եգիպտոսը, Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին առաջարկել են 10-օրյա հրադադարՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՉինացի զինվորները Հարավչինական ծովում բախվել են ֆիլիպինցի զինվորների հետ. կա վիրավորԸմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք առաջնությանըԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻսրայելը Գազայի հատվածը կիսում է երկու մասիԿողբում 48-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ 2 վիրավոր կաՆարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը հետաձգվեցՀրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոնԿտրուկ վատացել է Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունըՀաղթանակի ճանապարհը տրվում է տառապանքով․ Բագրատ ՍրբազանՌԴ-ի համար խնդիրը ոչ թե Հայաստան-Ադրբեջան գործընթացն է, այլ այդ գործընթացներից դուրս մնալու վտանգըԱրթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ. դատարանը վարույթ է ընդունելԻրավական կամայականությունը՝ որպես ինքնադատաստանի ինստիտուցիոնալացման նախադրյալ. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն«Սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին». ՀովասափյանԻրանի կողմից Հորդանանում հրթիռային հարվածների հետևանքով զոհվել և վիրավորվել են ամերիկացի զինծառայողներԱնահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերՈւկրաինայի ԶՈւ-ի hարվածները Wildberries-ի պահեստներին կարող են ռшզմական հանցագործnւթյnւն լինել. ՄԱԿՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ 62 տոկոսով ավելի 2025-ի 1-ին կիսամյակից. Ռոմանոս ՊետրոսյանԱնկախ աուդիտ՝ «Վեոլիա Ջուր»-ի ջրամատակարարման և սպասարկման որակը գնահատելու համար Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Մշակույթ

Թե ինչպես է մենախցում գտնվող Փարաջանովը գտնում ալյումինե խցաններ ու դրանց վրա փորագրում եղունգներով (ֆոտոշարք)

NEWSPRESS.am-ն արդեն մեկ անգամ անդրադարձել է Սերգեյ Փարաջանովի բանտարկության մանրամասներին։ Այդ մանրամասներին ծանոթանալով՝ հասկանում ես, որ կինոռեժիսորի դեմ սահմանված մեղադրանքներն անհիմն էին ու շինծու։

Կինոռեժիսորի բանտարկության հետ կապված շատ մանրամասներ դեռ շարունակում են մնալ ուկրաինական ու ռուսական արխիվներում։ Հայացք նետելով խորհրդային իշխանությունների կողմից իրականացված բանտարկություններին՝ հասկանում ես, որ այդ իշխանությունների համար անկաշկանդ միտք ու խոսք ունեցող մտավորականներն ուղղակի ենթակա էին մեկուսացման ու մահապատժի։ Ու ցավալին այն է, որ անգամ բանտային միջավայրում ստեղծվում էին այնպիսի պայմաններ, որ արվեստագետը չէր կարող ստեղծագործել։ Իսկ ստեղծագործող մարդու համար ապրել փակ համակարգում, լինել մեկուսացման մեջ ու չկարողանալ ստեղծագործել՝ նշանակում էր քայքայվել ու մահանալ կամաց-կամաց։

Կարդալով բանտարկված արվեստագետների ու մտավորականների հուշերն ու նամակները՝ հասկանում ես, որ այնտեղ նրանց ուղղակի սպանում էին հոգեպես, որն էլ հասցնում էր ֆիզիկական մահվան։ Այդպես էին վարվում նաև Սերգեյ Փարաջանովի հետ։
1973 թվականին Փարաջանովին ձերբակալեցին՝ հոմոսեքսուալության մեղադրանքով։

Փարաջանովի դեմ մեղադրանքը հապճեպությամբ էր կառուցվել և մեծ հաճախականությամբ փոփոխվում էր։ Մեկ նրան մեղադրում էին դրամաշորթության, մեկ եկեղեցիներ կողոպտելու, մեկ կաշառակերության մեջ։ Վերջապես կանգ առան հոմոսեքսուալության մեղադրանքի վրա, քանի որ գտնվեց մեկը, ով Փարաջանովի դեմ վկայություն տվեց․ իբր վերջինս բռնաբարել էր իրեն: Հենց առաջին բանտարկությունից պահպանվել են փորագրություններ, որոնք բացառիկ են ու պահվում են Փարաջանովի տուն-թանգարանում։ NEWSPRESS.am-ի հետ զրույցում Փարաջանովի տուն-թանգարանի ցուցադրության կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Անահիտ Միքայելյանը խոսեց այդ փորագրության մի շարք մանրամասների մասին։

«Առաջին բանտարկության ժամանակ, երբ նա մենախցում էր ու չուներ թուղթ, մատիտ, նա կաթի շշի ալյումինե կափարիչների վրա եղունգներով փորագրել է դրամներ՝ անվանելով թալերներ։ Թալերը եվրոպական ամենատարածված և ամենահայտնի արծաթե դրամն է հանդիսացել Միջին դարերից մինչև 19-րդ դարի վերջը։ Դոլարի «նախնին» է։ Այդ կափարիչները Փարաջանովը վերցրել է տուբերկուլյոզով հիվանդ բանտարկյալների կացարաններից, քանի որ կաթ տալիս էին միայն տուբերկուլյոզով հիվանդներին։ Թալերներից մեկի արծաթե կրկնօրինակը «Ոսկե Ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի մրցանակն է»։

Այդ կափարիչների վրա փորագրված են դեմքեր, ու հստակ չի կարելի ասել, թե ի՞նչ դեմքեր են, ի՞նչ են խորհրդանշում դրանք ու ովքե՞ր են պատկերված։

«Փարաջանովի արվեստն իր ձեռագիրն ունի, ու մենք չենք կարող վերցնել ու դրան տալ մեր տեսակետը։ Այստեղ պետք է նշել նաև, որ այդ փորագրությունների մասին որևէ բացատրություն չի տվել Փարաջանովը։ Այդպիսի անմարդկային պայմաններում Փարաջանովը կարողացել է ելք գտնել ու ստեղծագործել։ Նա այդ ստեղծագործությունները թաքցնում էր կամ էլ ծրարներով դուրս ուղարկում, որոնք էլ հիմա ցուցադրվում են»։

Իր բանտային կյանքի մասին խոսում էր Եղիշե Չարենցը, իր աքսորի մասին խոսում էր Գուրգեն Մահարին։ Չարենցի ու Մահարու նման Փարաջանովը նույնպես խոսեց իր ստեղծագործություններում։ Ժամանակաշրջանը բարդ էր ու այդ փակ համակարգի մասին մենք իմանում ենք Եղիշե Չարենցի ու Մահարու տեքստերից, Փարաջանովի նամակներից ու վերոնշյալ փորագրությունից։ Ինչ խոսք՝ ժամանակաշրջանն էր այդպիսին։