ՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմով
Հասարակություն

Հայու բախտ

Հայերս քաղաքագետ ենք, բոլորս անխտիր` մեծից փոքր, մի քիչ բերանբաց ենք, ավելի քիչ նրբանկատ, ավելի շատ կոշտ, մի պտղունց էլ՝ սիրալիր:

Երբեմն շատախոս ենք, երբեմն` ամենինչախոս, որի համար երբեմն նյարդայնանում ենք, երբեմն էլ՝ անուշադրության մատնում:

Մեզնից շատերը հայրենասիր են. մի մասը հոգու խորքում, մի մասն էլ՝ այնքան խորքում, որ ոչ ոք, բացի իրենից՝ այդ հայրենասիրությունը չի գտնում:

Մի մասի հայրենասիրությունը լեզվի ծայրին է, մյուսինը՝ ձեռքերում, մի քանիսը հանճարեղ են և կարծում են, որ մարդկությունը սկսվել է իրենցից, մի մասն էլ մտածում է, որ աշխարհի վերջը շուտով կսկսվի Հայաստանից` նստենք-սպասենք:

Հայերս սիրում ենք ուտել-խմել, բայց փող չունենք, նախընտրում ենք գեղեցիկ հագնվել, թեև երեբեմն չենք վճարում դրա համար, երբեմն ուշ ենք վճարում, մեկ-մեկ էլ՝ մոռանում ենք վճարել:

Հայերս մի քիչ քնկոտ ենք, մի փոքր էլ՝ աշխատասեր, կան հայեր, որ շատ են աշխատում և աշխատեցնում են մյուսներին, մարդիկ էլ կան, որ մտածում են՝ կյանքը կարճ է, ապրում են՝ ինչպես ստացվում է:

Հայերս սիրում ենք կրթություն ստանալ` հիմնականում ձևական, մասամբ՝ իրականում, մասամբ էլ՝ խանութներում հպարտանալու համար:

Հայերս մի փոքր դժկամությամբ ենք հյուր ընդունում, ուրախությամբ դիմավորում և անպայման բամբասում գնալուց հետո, հյուրասիրելիս նայում ենք սեղանին ինչ կա և դրանից ավելի ենք հագենում, քան ստամոքսը լցնելուց:

Հայերիս ինքնազգացողությունը լավանում է, երբ հարևանին խոցում ենք և վատանում ենք, երբ որևէ բառ չենք կարողանում ասել, կամ ասում ենք ոչ այն, ինչ հարկավոր է, սիրում ենք պրպտել ուրիշի անկողինը, երբ մերը սառել է և հետաքրքրվում ենք բոլոր աղջիկների ամեն ինչով, երբ մեզ մոտ ոչ հասակն է տեղը, ոչ էլ բարեմասնություններն են այնտեղ, որտեղ պետք է լինեն, կամ էլ անհասկանալի նյութից են երբեմն:

Հայերս սիրում ենք ցուցադրական ապրել, սակայն մեր կյանքը հաճախ դատարկ է: Հաճախ ցուցադրություններն են լցնում այն, սակայն դրանցից կյանքի բովանդակությունը չի փոխվում: Սիրում ենք մատանցույց անել ամեն ինչին և բոլորին, սակայն մեր տանն ընկած գերանը չենք տեսնում:

Բոլորս իրավաբան ենք, քաղաքագետ, դիվաանգետ ենք և փաստաբան, բժիշկ ենք և հոգեբան, դայակ ենք և խոհարար, քննադատ ենք և գրող, նաև ուսուցիչ ենք և լրագրող:

Բոլորիս թվում է, որ մենք ցանկացած մարդու ցանկացած աշխատանք ավելի լավ կանենք, իսկ մեր իսկ աշխատանքի մասին մոռանում ենք:

Ափսոս, մենք ավելի լավ դիվանագետ կարող էինք լինել, էլ ավելի լավ ամեն ինչ, բայց ժամանակ չունենք որևէ մեկը լինելու, քանի որ մեր սեփական գործը մատնում ենք անուշադրության` ամեն ինչ, ամեն տեղ, բոլորի փոխարեն և ամեն բան լինելու պատճառով:

Ատում ենք միմյանց, սակայն առանց մեկմեկու սիրո չենք կարող ապրել. իսկական հայու բախտ:

NEWSPRESS.am