ՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմով
Վազող տողեր

Կանխատեսումներ «Լիվերպուլ» VS «Ռեալ Մադրիդ» ճակատամարտից առաջ․ Ո՞վ կհաղթի

Վաղը տեղի կունենա Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչը՝ «Լիվերպուլ» VS «Ռեալ Մադրիդ»։ Մրցաշրջանի սկզբում քչերը կարող էին հավատալ, որ իսպանական գրանդը երրորդ անգամ դուրս կգա եզրափակիչ ու նրա զույգը կլինի անգլիական ակումբը։ Շատերը կանխատեսում էին, որ կլինի «Մանչեսթեր Սիթի» VS «ՊՍԺ» եզրափակիչը, սակայն։

NEWSPRESS.am Sport-ը ներկայացնում է կանխատեսումներ, թե ո՞վ կհաղթի այս եզրափակչում։

1։ Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստների ԴՆԹ-ում արդեն կա հաղթողի հոգեբանություն։
Զինեդին Զիդանը կարողացավ այս ակումբի բնավորությունն ու կամքն ուժեղացնել։ Հիմա «Ռեալում» բոլորը հաղթողներ են ու չեմպիոններ։ Անկախ ամեն ինչից, արդեն երրորդ տարին է, որ այս նույն կազմը, այս նույն տղաները կարողանում են անել ամենաանհնարինը։ Փաստացի արքայական ակումբի այս կազմն, անկախ ամեն ինչից, ունի շատ հզոր բնավորություն ու հոգեբանություն։ Դա լավագույն կերպով երևաց այս մրցաշրջանում «Բավարիայի», «Յուվենթուսի» և այլ թիմերի դեմ հանդիպումներում։ Ու եզրափակչում հոգեբանական առավելությունն ամենակարևոր գործոններից է, մանավանդ որ հանդիպումը տեղի է ունենալու չեզոք դաշտում, որտեղ երկու թիմերն էլ հավասար տեղում են կանգնած։ Անկախ խաղի ընթացքից, «Ռեալն» ունի ուժեղ հոգեբանություն, որը չի կարելի ասել «Լիվերպուլի» տղաների մասին, ովքեր անփորձ են ու այս մրցաշարում նոր-նոր են սկսում ճանապարհ հարթել։ Այս գործոնը կարևոր է, որն էլ մեծ առավելություն է տալիս իսպանական ակումբին։

2։ «Լիվերպուլն» ունի Սալլահ, ու «անմարդկային պրեսինգ» իրականացնելու կարողություն

Եթե այս մրցաշրջանում խոսենք ֆուտբոլիստի մասին, ով ավելի այլմոլորակային է, քան Լեոնել Մեսսին, ապա դա Մուհամմեդ Սալլահն է։ Այս տղան կարողանում է անել ամեն ինչ։ Նրա գործողությունները պարզ են, չկա բրազիլական ու լատինաամերիկյան խճճված դրիբբլինգ, սակայն նա կարողանում է գլխապտույտ առաջացնել ամբողջ խաղադաշտում։ Այս տղան կարողանում է անել այն, ինչ պետք է, ոչ թե այն, ինչ նա է ցանկանում։ Այս ամենին գումարում ենք նաև թիմի պրեսինգի կարողությունը, ու արդյունքում խաղադաշտում հայտնվում է մի հրեշ։ Կլոպի տղաները կարողանում են «տեռորի» ենթարկել մրցակցին ու այդ ամենն արվում է այնքան արագ, ուժեղ ու պրոֆեսիոնալ, որ հանդիպման ելքը վճռվում է առաջիկա 50 րոպեում։ Այս ամենի միակ բացասական կողմն այն է, որ անգլիական ակումբն իր նպատակին չհասնելու դեպքում բաց է թողնում գնդակ, քանի որ ուժեղ պրեսինգի ենթարկելու դեպքում ֆիզիկական ուժը սպառվում է։ Սա այս առավելության միակ բացասականն է, սակայն իրականում անգլիական ակումբը կխաղա առաջին համարով ու կփորձի շատ կարճ ժամանակում շոկի ենթարկել «Ռեալին»։

3։ Զիդանը չունի ձեռագիր, իսկ Կլոպն ունի շատ ուժեղ տակտիկական սխեմաներ։
Իսպանական ակումբին հզորության գագաթնակետին հասցրեց Զիդանը, սակայն այս մարզիչը չունի ձեռագիր։ Նա կարողանում է իր ձեռագիրը դնել ֆուտբոլիստների խաղի մեջ ու այդկերպ նրանք անում են ամեն ինչ։ Զիդանը չունի տակտիկական լուրջ սխեմաներ, չունի խաղաոճ այնպես, ինչպես Ժոզե Մոուրինյոն, Պեպ Գվարդիոլան ու Յուրգեն Կլոպը։ Սա այս դիմակայության ամենակարևոր բացերից է, որ ակնհայտ երևալու է հանդիպման ժամանակ։ Իսկ Կլոպը տակտիկապես ամենաուժեղ 3 մարզիչներից մեկն է Եվրոպայում։ Նա այդպիսին էր Գերմանիայում, որտեղ իր տակտիկայով ամբողջ աշխարհին ցնցեց Դորտմունդի «Բորուսիան»։ Կարճ ժամանակում այս թիմի տղաները դարձան հայտնի աստղեր, իսկ թիմը դարձավ ամենաուժեղներից մեկը Եվրոպայում։ Այս դիմակայությունն առաջին հերթին մարզիչների հանդիպում է, որտեղ Զիդանը կարող է ազդել փոփոխություններով, իսկ Յուրգեն Կլոպը կարող է խաղի ժամանակ առաջարկել ու փոխել մի քանի տակտիկական սխեմաներ։ Սակայն ակնհայտ է, որ հանդիպման ժամանակ «Ռեալը» կխաղա երկրորդ համարով, իսկ «Լիվերպուլը» կփորձի պրեսինգի միջոցով ճնշելու հարձակվողական եռյակի խելահեղ գործողությունների արդյունքում շատ արագ «տեռորի» ենթարկել արքայական ակումբին։

P.S. Հաշվի առնելով այն, որ վերոնշյալ վերլուծության մեջ ներկայացրեցինք թիմերի ուժեղ ու թույլ կողմերը, պետք է նշենք, որ NEWSPRESS.am Sport-ը կանխատեսում է, որ այս դիմակայության հաղթող կդառնա «Լիվերպուլը»։