Երևանում բեռնատարի վրա տեղադրված վերամբարձիչն ընկել է երթուղայինի վրա. shamshyan.com
Այսօր՝ մայիսի 26-ին, ժամը 10։30-ի սահմաններում Երևանի Սեբաստիա փողոցում՝ թիվ 22 հասցեի դիմաց, ЗИЛ 130 մակնիշի 12 ՍՍ 769 համարանիշի ավտոմեքենայի վրա տեղադրված վերամբարձ կռունկի վերամբարձիչը կոտրվել և ընկել է այդ պահին փողոցով անցնող թիվ 35 երթուղին սպասարկող Газель մակնիշի 1990 Տ համարանիշի ավտոմեքենայի վրա։
Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Զոհեր և վիրավորներ չկան։ Երթուղայինի մեջ եղել է 20 ուղևոր։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: