«Ռեստարտ» նախաձեռնությունը դադարեցնում է բողոքի ակցիաները
«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հաջակցություն ԵՊԿ ռեկտոր Արամ Սիմոնյանի՝ իրենք դադարեցնում են բողոքի ակցիաները.
«ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին մաղթում ենք առողջություն և ի աջակցություն դադարեցնում ենք բողոքի ակցիաները:
Գիտխորհրդի դահլիճը շարունակում է մնալ ազատագրված ուսանողական տարածք: Տարածքը բաց է քննություններ պարապելու համար:
Պատրաստ և ուրախ կլինենք հանդիպել նաև մեր դասախոսներին»,- գրել է Պետրոսյանը: