Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Հասարակություն

Շիրակի պետհամալսարանից ապօրինի ազատված դասախոսների դեմ իրավաբանների մի ամբողջ բանակ է մարտնչում

Շիրակի պետհամալսարանից հեռացված դասախոս Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2016 թվականի հուլիսին, երբ տխրահռչակ ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանը ոտք դրեց բուհ, առաջին քայլը վարչական անիմաստ հաստիքների ուռճեցումն էր` ծանոթ-բարեկամներին աշխատանքի նշանակելով: Բուհը մինչև 2016 թվականт ունեցել է մեկ իրավախորհրդատու, իսկ երբեմն էլ 0.5 դրույք ծանրաբեռնվածությամբ՝ 1 դրույքի համար վճարելով 125 000 (հարյուր քսանհինգ հազար) ՀՀ դրամ աշխատավարձ: 2016 թվականի հուլիսից համալսարանն ուներ 2 դրույք ծանրաբեռնվածությամբ իրավախորհրդատու՝ վճարելով համապատասխանաբար 200 000 և 180 000 դրամ աշխատավարձ:

Ընդ որում, իրավախորհրդատուներից մեկը Սահակ Մինասյանի քրոջ որդին է՝ բաժնի վարիչ, որին վճարվում է 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ աշխատավարձ՝ միջանցքներում վերահսկողություն սահմանելու և բոլորին հետևելու համար:

Նկատենք, որ այս աշխատավարձի չափը գրեթե համարժեք է համալսարանում վճարվող գիտությունների դոկտորի աշխատավարձին: Երևի համալսարանի աշխատակիցներից և ոչ մեկը տեղյակ չէ՝ որտեղ է քրոջ տղայի աշխատանքային սենյակը, քանի որ օրվա ցանկացած ժամի միջանցքում է իր խուզարկու հայացքով: Համալսարանը տարեկան կտրվածքով իրավախորհրդատուներին վճարում է 4 560 000 (չորս միլիոն հինգ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ, որ կարողանան իրականացնել համալսարանի հետ կապված բոլոր գործառույթները: Ավելին, ռեկտորը պայմանագիր էր կնքել նաև «AM Law Firm» իրավաբանական ընկերության հետ՝ վճարելով տարեկան 1 միլիոն դրամից ավել գումար` իրավաբանական խորհրդատվություն իրականացնելու համար:

Սակայն նույնիսկ Սահակ Մինասյանի հրաժարականից հետո զավեշտները շարունակվում են...Մայիսի 29-ին Հովհաննես Խորիկյանի նախնական դատավարությունը հետաձգվեց, քանի որ համալսարանն այս պահին Երևանից նոր փաստաբան է վարձել: Նկատենք՝ չնայած ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հորդորին, որ երկու հեռացված աշխատակիցներին՝ Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին, հնարավորինս արագ վերականգնեն իրենց նախկին աշխատանքում, պարզվեց՝ նոր ղեկավարությունը նորից շարունակում է հնի քաղաքականությունը:

Նշենք, որ Երևանից փաստաբան վերցնելու համար համալսարանն իր բյուջեից, յուրաքանչյուր մեկ դեպքի համար, վճարելու է 800 000 (ութ հարյուր հազարից) 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ: Այս պահին երկու գործ քննվելու է դատարանում (Հովհաննես Խորիկյան, Գագիկ Համբարյան), հետևաբար բուհն իր բյուջեից մոտ 2 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ նորից պետք է ավելորդ ծախսի` չհաշված աշխատակիցներին տրամադրվող տուժանքները և բարոյական վնասի համար պահանջված գումարները:

Երևանից փաստաբան վարձելու նպատակներից մեկը նաև գործընթացը երկարաձգելու նպատակ ունի...Նախկին ռեկտորը և նրա ֆան-ակումբի ներկայացուցիչները բազմիցս են հայտարարել, որ այս դատավարությունները տարիներով երկարաձգելու են...

Ռեկտորի նորանշանակ ԺՊ-ն, ՇՊՀ-ում իր կարգավիճակի համար պարտական լինելով ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար և ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանին, բացահայտ անտեսում է ԿԳ նախարարի ՇՊՀ-ի դահլիճում արած հրահանգը և չի վերականգնում Հ.Խորիկյանի և Գ.Համբարյանի իրավունքները:

Հասկանալի է, որ էթիկայի հանձնաժողովի ակտիվ անդամ Երվանդ Սերոբյանը, որն իր ստորագրությամբ թույլ էր տվել նախկին ռեկտորին հաշվեհարդար տեսնել Մինասյանի հանցագործությունները, անօրինականությունները և ապօրինությունները բարձրաձայնող դասախոսների նկատմամբ, շարունակելու է պաշտպանել իր նախկին ռեկտորի և արդեն իսկ իր սեփական շահերը:

Հ.Գ. Պարզվում է նորանշանակ ռեկտորի ԺՊ-ն ևս 0.5 դրույք ծանրաբեռնվածությամբ որպես խորհրդական նոր իրավաբան է ընդունել աշխատանքի: Շատ հետաքրքիր է. 2.5 դրույք հաստիքներ զբաղեցնող 3 իրավաբանները չե՞ն կարող համալսարանի շահերը պաշտպանել դատարանում, որ փաստաբան են վարձում Երևանից... Այսինքն` Հ.Խորիկյանի և Գ.Համբարյանի դեմ 4 իրավաբան է մարտնչելու... Սա ևս մեկ ապացույց է,որ ՇՊՀ-ն այս երկու տարվա մեջ լցվել է ոչ միայն բուհական կրթությունից չհասկացող «մասնագետներով», այլև հենց այս մասնագետների շնորհիվ է,որ փոշիացվում է բուհի բյուջեն՝ անիմաստ աշխատավարձ վճարելով վերջիններիս...»։