Պաշտպանության նախարարը երկու նոր տեղակալ ունի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Պաշտպանության երկու փոխնախարար է նշանակվել:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գաբրիել Բալայանին նշանակել պաշտպանության նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Մակար Ղամբարյանը ևս նշանակվել է Պաշտպանության նախարարի տեղակալ: