Արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական վիճակը. ասուլիսի հրավեր
Մայիսի 31-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի վերելակների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը:
Թեման` Հանրապետության տարածքում առկա արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական վիճակը, տեխնիկական անվտանգության ոլորտում կատարված վերջին փորձաքննությունների և զննումների ընդհանուր պատկերը. վերելակներ, ատրակցիոններ, ճոպանուղիներ և այլն:
«Անդրադարձ» մամուլի ակումբի հասցեն է` Նալբանդյան 7/1, «Ավիատրանս» հյուրանոցի հարևանությամբ, մուտքը` Աբովյան փողոցից:
Հեռ. 093 05 33 88: