Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել
Հասարակություն

Նախարարի գործը «լայվ» անե՞լն է․ ԿԳ նախարարը խուսափել է կասեցնել իր նախորդի սխալ որոշումը՝ ասելով, թե դա իր գործը չէ

Վանաձորի «ԴՈՒՑ» կոչվող թաղամասի (Սիվաշան) Մարշալ Բաղրամյանի անվան թիվ 26 հիմնական դպրոցը փակման եզրին է: Իսկ ավելի կոնկրետ՝ արդեն նախկին կառավարության որոշման համաձայն՝ հունիսի 1-ից կդադարի գործել։ Այս որոշումը կայացվել է դպրոցների օպտիմալացման արդյունքում, և փաստորեն, հաշվի է առնվել այն հանգամանքը, որ դպրոցի աշակերտների թիվը չի գերազանցում 35-ը։

Հարկ է նկատել, որ թաղամասը գտնվում է ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում, և դպրոց են հաճախում հիմնականում ծառայության մեջ գտնվող սպաների երեխաները։ Բացի այդ, թաղամասը մի քանի կիլոմետր հեռու է Վանաձորից և երեխային մեկ այլ դպրոց տեղափոխելու համար, ծնողները ստիպված պետք է լինեն հրաժարվել իրենց աշխատանքից՝ երեխային «ԴՈՒՑ»-ից Վանաձոր, և հակառակը՝ Վանաձորից «ԴՈՒՑ» բերելու համար․ այսինքն՝ ամբողջ օրը ճանապարհին անցկացնելու համար։

NEWSPRESS.am-ի տեղեկություններով` դպրոցի տնօրենը, ավելորդ ծախսերից խուսափելու համար, կրճատել է աշխատողներին։ Դպրոցը չունի նույնիսկ փոխտնօրեններ և կազմակերպչական բոլոր աշխատանքները բաշխվում են տնօրենի և մյուս ուսուցիչների վրա՝ առանց հավելավճարի։

Հարկ է նկատել նաև, որ թաղամասում այսօր շենքեր են կառուցվում, որոնց վերաբնակեցումը ենթադրում է դպրոցահասակ երեխաների թվի ավելացում։ Բայց եթե նույնիսկ աշակերտների թիվը չավելանա, կարծում ենք, ավելորդ չէ նկատել, որ ծառայող սպաները, ովքեր առանց այն էլ անընդհատ գործուղումների մեջ են և ստիպված են ընտանիքներին իրենց հետ տանել մի վայրից մյուսը՝ հայրենիքին ծառայելու համար, արժանի են գոնե ապահովել իրենց երեխաների ուսումը։ Դպրոցն այնքան էլ մեծ չէ, և հետևաբար, մեծ ծախսեր չի պահանջում, թեև այն նաև վերանորոգման կարիք ունի, սակայն դպրոցի ուսուցիչներն ու նույնիսկ ծնողները համաձայն են անգամ այս պայմաններին, միայն թե ամեն օր մի քանի կիլոմետր հեռավորության ճամփա չկտրեն և չհասնեն Վանաձոր։

Այս խնդրով դպրոցի տնօրինությունը դիմել է նախկին կառավարությանը, սակայն վերջիններս իրենց որոշման մեջ մնացել են անփոփոխ։ Բայց որ ավելի վատ է՝ նոր ձևավորված կառավարությունը ևս անտեսել է խնդիրը։

Մեր տեղեկություններով՝ տնօրինությունը դիմում-խնդրանքով դիմել է նորանշանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին, սակայն նախարարությունից արձագանքել են, թե նախորդ իշխանության որոշումն է, և իրենք անզոր են բեկանել։

Մեկնաբանություններն ավելորդ են․ եթե նախարարությունն անզոր է, ի զորու չէ, կամազուրկ է կամ նմանատիպ այլ որակավորումներով ի վերջո ի վիճակի չէ և չի փորձում ճիշտ հանգուցալուծումներ տալ խնդիրներին ու ուղղել նախորդների սխալները, ապա ո՞րն է նրա իշխանության գալու տրամաբանությունը։ Ի՞նչ է նշանակում, թե նախորդ կառավարության կայացրած որոշումն է, և իրենք ոչինչ չեն կարող անել։

Չի քննարկվում այն, թե ինչ մեծ հաջողությունների են հասել դպրոցի աշակերտները և ինչ բարձր գիտելիքներ են ստանում այս դպրոցում, թե ինչպես են այս կրթօջախի անկյունները հավերժացնում հերոսներին․․․ թեև սրանք ևս կարևոր հանգամանք են․ հարցն այն է, որ եթե հայրենիքին ծառայող զինվորականների երեխաների համար  կառավարությունն անհարամարություններ է ստեղծում՝ դրա հաշվին տնտեսելով մի քիչ գումար, ապա որտե՞ղ է պատրաստվում ծախսել այդ գումարը՝ մայրաքաղաքի առանց այն էլ հեղինակավոր դպրոցի՞ վրա, թե՞ իրենց ծառայողական մեքենաների ծախսերն են հոգալու։

Հա, ի դեպ․․․ այս տրամաբանությամբ, այսինքն՝ ծախսերը կրճատելու համար, ավելի լավ չէ՞ր օպտիմալացվեր կրթության նախարարության աշխատողների մեքենաները, որոնցից միայն մեկի կրճատմամբ արդեն՝ կտնտեսվեր դպրոցի երեխաների ուսուցման համար տրամադրվող գումարները։ Կամ, ասենք, փոխնախարարներն իրենց ախորժակի մեջ ավելի զուսպ լինեին և ամենաթանկ մեքենաներն ընտրելուց ու մարդկանց աչքերին թոզ փչելուց առաջ, մտածեին նաև, որ մարզերում գոյություն ունեն դպրոցներ, որտեղ սովորում են երեխաներ և որոնք պարզապես չի կարելի փակել։

Հ․Գ․ Ակնկալում ենք Կրթության և գիտության նախարարության արձագանքը:

Արմինե Մկրտումյան