Գեղարքունիքում ճակատ-ճակատի բախվել են УАЗ-ն ու Ford Transit-ը. վիրավորների մեջ է սոցապ բաժնի պետը. shamsyan.com
Երեկ՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 53-ամյա Յուրա Հոխանյանի վարած УАЗ 452 Դ մակնիշի 35 OA 796 համարանիշի և Արցախի Հանրապետության բնակիչ՝ 37-ամյա Նորայր Աստվածատրյանի վարած Ford Transit մակնիշի 25 TD 025 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով վարորդներից Յ. Հոխանյանը տեղափոխվել է Վարդենիսի կայազորային հոսպիտալ, իսկ Ն. Աստվածատրյանը՝ Վարդենիսի բժշկական կենտրոն։
Երկուսի առողջական վիճակը բժիշները գնահատում են ծանր կայուն։
shamsyan.com-ի տեղեկություններով՝ վիրավորներից Ն. Աստվածատրյանն աշխատում է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի սոցիալական ապահովության բաժնի պետ։