Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել
Տնտեսություն

Այդ պոպուլիզմի հետևանքները վաղուց տեսել ենք՝ գույք պարտքի դիմաց, բաժնետոմս պարտքի դիմաց և վերջերս էլ՝ սնանկացած ՀԷՑ. Աշոտ Խուրշուդյան

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի վերջին հայտարարություններին;

«Հարցեր, հարցեր հարցեր

Լսեցի էներգետիկայի նախարարին։ Ու, առաջացան բազմաթիվ հարցեր։

1/ ԲԷՑ-ի հետ կապված։ Նախարարը նշեց, որ «Պայմանագրում դրույթներ կային, որ ուղղակի ձեռնտու չէր պետությանը»։ Խնդրում եմ կոնկրետ նշել, թե որոնք էին այդ դրույթները։ Եթե պայմանագիրը չեղարկելու փաստարկը դա է եղել, ապա չի կարելի դրանք չասել։

Ավելին, հիշեցնեմ կառավարության որոշումից փաստարկումներ ու ակնկալեմ, որ ապագայում դրանից լավ պայմաններ կստանանք։
Մասնավորապես.
Ա/ «ՀԷՑ» ՓԲԸ-ի երաշխավորությամբ կներգրավվեն փոխառու միջոցներ։

Սա կարևոր է, քանի որ պետական պարտքը չի աճի, սակայն ներդրումներ կարվեն։ Նշեմ, որ բոլորը գիտեն, որ ԲԷՑ-ը լուրջ ներդրումների կարիք ունեն, իսկ պետությունն էլ նոր արտաքին պարտք չի ուզում վերցնել։ Որո՞նք են լինելու ԲԷՑ-ի ներդրումների աղբյուրը։ (KFW – չառաջարկել, փորձիցս եմ ասում և որոշակի տեղեկացավածությունից)

Բ/ Նախատեսվում էր կենտրոնացնել սպասարկումը, որի արդյունքում կնվազեր համապատասխան ծախսերը։ Միևնույն ժամանակ ՀԷՑ-ը, իր արդեն իսկ ապացուցած ծախսերի նվազեցման փորձը նախատեսում էր ներդներ ԲԷՑ-ում։

Սա նույնպես կարևոր է, քանի որ եթե սա չեղարկվում է, ուրեմն ՀԷՑ-ը շարունակում է ինքնուրույն իրականացնել իր սպասարկումը /ինչը կարող է նշանակել սակագնի աճ/։ Իսկ երկրորդ մասով նշեմ, որ ինքս երբ հանդիպել եմ միջազգային ֆինանսական կառույցներին, ինձ ուղիղ խոսքով ասել են «եթե ԲԷՑ-ը շարունակի նման անորակ ձևով կառավրվել, մենք ոչ մի կոպեկ չենք ֆինանսավորի այն»։ Ինչքան հասկանում եմ ԲԷՑ-ի կառավարումը շարունակում է մնալ պետական։ Սակայն, համեմատության համար անհրաժեշտ է այս պահին նախարարը խոստանա, որ ԲԷՑ-ի ծախսերը իջնելու են, քանի որ իր չեղարկած պայմանագրով դա նախատեսվում էր, ու եթե պետական կառավարումն ավելի որակյալ է, ապա սպասում եմ դրա արդյունքի։

2/ «Էներգետիկայի նախարարությունը քննարկում է գազի և էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնելու հնարավորությունը»

Իսկ ինչու է գերազանցում իր լիազորությունները էներգետիկայի նախարարությունը։ Ավելին, համաձայն «Հանրային ծառայությունների կարգավորող մարմնի մասին» օրենքի, այդ մարմնի աշխատանքի սկզբունքներից են «անկախությունը» և «կարգավորման թափանցիկության ապահովումը հանրության համար»։ Որպեսզի ինձ չմեղադրեք, ասեմ, որ բոլոր նախկին նախարարների օրոք էլ այս պրակտիկան եղել է, ու ես միշտ էլ պնդել եմ սրա անօրինականությունը, հատկապես, երբ էներգետիկայի նախարարի ուղղակի միջամտությամբ գազի սակագինը չէր բարձրացվել, որի արդյունքում պետությունը իր բաժնեմասը զիջեց Գազպրոմին։ Ասենք թե լավ բան են անում, սակայն թող այդ քննարկումները լինեն բաց ու թափանիցկ։ Թող «լայվ» միացնեն քննարկման ամբողջ ընթացքը։ Ու ինձ պետք չի ցածր, սակայն չհիմնավորված սակագին։ Այդ պոպուլիզմի հետևանքները վաղուց տեսել ենք՝ գույք պարտքի դիմաց, բաժնետոմս պարտքի դիմաց և վերջերս էլ՝ սնանկացած ՀԷՑ։

ՀԳ
Կներեք այս քննադատության համար: Սակայն մոտս հետաքրքիր հարց ծագեց, Նիկոլ Փաշինյա՞նն է պատասխանատու այս նախարարի գործունեության համար»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Աշոտ Խուրշուդյանը։