Մանվել Աթոյանն ազատ է արձակվել՝ գրավի դիմաց
ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Մանվել Աթոյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։
Փաստաբան Արա Ղարագյոզյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է.
««Սասնա ծռեր»-ի գործով իմ պաշտպանյալ Մանվել Աթոյանի նկատմամբ դատարանը միջնորդությունս բավարարեց՝ կիրառելով գրավ։ Շուրջ 2 տարի Մ. Աթոյանը գտնվում էր կալանքի տակ»։