Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել
Հասարակություն

ՀՀ ԱԻ նախարարն այցելել է Լուսակերտի ուսումնական կենտրոն և Գառնիի երկրաֆիզիկական դիտարան

Մայիսի 31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր: Այցելության առաջին կանգառը արտակարգ իրավիճակների նախարարության Լուսակերտ ուսումնական կենտրոնում էր, որտեղ նախարարը ծանոթացավ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղպաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի գործունեությանը: Նախարար Ռոստոմյանը շրջեց ուսումնական կենտրոնի տարածքում, ծանոթացավ շինությունների գույքային ապահովվածությանն ու տեխնիկական հագեցվածությանը: ԱԻ նախարարը մի շարք հանձնարարականներ տվեց տարածքի բարեկարգման, շինությունների գույքային վիճակի և տեխնիկական հագեցվածության բարելավման վերաբերյալ:

Հրաչյա Ռոստոմյանի հաջորդ կանգառը ԱԻՆ Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում էր: Նախարարը շրջեց դիտարանի հորանի ամբողջ տարածքում: Այն ունի 375 մետր երկարություն, մաքսիմալ խորությունը երկրի մակերսից 67 մետր է, ջերմաստիճանը հաստատուն է` ողջ տարի 14 աստիճան տաքություն: Հրաչյա Ռոստոմյանին ներկայացվեցին դիտարանի առանձնահատկությունները: Դիտարանը տեղակայված է Գառնու ակտիվ խզվածքի գոտում, ունի սեյսմիկ և այլ խոտորումների ցածր մակարդակ, Երևանին սպառնացող ամենավտանգավոր երկրաշարժերի օջախային գոտին վերահսկելու հնարավորություն: Դիտարանում տեղադրված է եզակի դեֆորմոգրաֆ, որը ունի 372 մետր երկարություն և առավել մեծ ճշգրտությամբ է ցույց տալիս երկրակեղևի շարժը:

Արտակարգ իրավիճակների նախարարը ծանոթացավ Գառնիի դիտարանում տեղադրված լազերային ինկլինոմետրի աշխատանքին, որը առաջին անգամ տեղադրվել է Հայաստանում: Այն նախատեսված է միջնաժամկետ և երկարաժամկետ սեյսմիկ վտանգը գնահատելու համար, հնարավորություն է ընձեռում կատարյալ ճշտությամբ հետևել երկրակեղևի անկյունային տատանումներին մեկ տասներորդ նանոռադիանի ճշտությամբ, որը մեծ ձեռքբերում է նաև երկրաշարժերի հավանական կանխատեսման տեսանկյունից: Նախարարը եղավ դիտարանի տվյալների հավաքման և մշակման ստորաբաժանումներում, ինչպես նաև` ծանոթացավ Գառնու դիտարանի երկրաքիմիական լաբորատորիայի աշխատանքին, որտեղ փորձաքննության են ենթարկվում ջրի բաղադրությունը և դրա փոփոխությունները:

Հրաչյա Ռոստոմյանը խորհրդակցություն անցկացրեց Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի ղեկավար կազմի, գիտնականների ու մասնագետների հետ, որի ժամանակ քննարկվեցին դիտարանի գործունեության, կադրային քաղաքականության, աշխատակիցների մասնագիտական կարողությունների հետ կապված հարցեր: