Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել

Արցախի Ազգային ժողովը Գերագույն դատարանի դատավոր է ընտրել

Արցախի Ազգային ժողովը մայիսի 31-ին գումարել է յոթերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, բացելով նիստը` Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է համայն հայությանը մայիսյան տոների առթիվ և երախտիքի խոսք հղել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր գործիչներին ու անկախության նվիրյալներին.

«Ավարայր-Սարդարապատ-Շուշի հաղթանակների եռանկյունին բեկումնային է եղել հայ ժողովրդի համար՝ ազգային ինքնության պահպանման, սեփական ճակատագիրը տնօրինելու, ազատ ու ինքնուրույն ապրելու և զարգանալու տեսանկյունից»,- նշել է Աշոտ Ղուլյանը:

Սկսելով նիստի աշխատանքները` պատգամավոր Արսեն Առստամյանի առաջարկով քվեարկության արդյունքում օրակարգում ներառված «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին, «Հանրակրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին», «Ստանդարտացման մասին» և «Հավատարմագրման մասին» ԱՀ օրենքների նախագծերի վերաբերյալ հարցերը hանվեցին` նախնական քննարկումների ժամկետները պահելու հիմնավորմամբ:

Օրակարգով առաջինը Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի և վերաքննիչ դատարանի դատավորներ նշանակելու մասին հարցն էր:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանը Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում Ազգային ժողովին է առաջարկել վերաքննիչ դատարանի դատավոր Հրայր Աբրահամյանի թեկնածությունը: Շնորհակալություն հայտնելով իր թեկնածությունն առաջարկելու և ԱԺ խմբակցություններում տեղի ունեցած արդյունավետ քննարկումների համար` Հրայր Աբրահամյանը նշել է, որ այսուհետ ևս շարունակելու է անաչառ իրականացնել օրենքով իրեն վստահված լիազորությունները:

Խորհրդարանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանի առաջարկով լսել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մարատ Ավանեսյանին վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու հարցը:

Դատավորների թեկնածուները պատասխանել են պատգամավորների առաջադրած հարցերին, որից հետո խորհրդարանն անցել է գաղտնի քվեարկության:

Ամփոփելով քվեարկության արդյունքները՝ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ռամելա Դադայանը հայտարարել է, որ Հրայր Աբրահամյանի օգտին քվեարկել է 27 պատգամավոր, դեմ` 3: Մարատ Ավանեսյանին վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու օգտին քվեարկել է 29, դեմ` 1 պատգամավոր:

Կազմված արձանագրությունների հիմքով ԱԺ նախագահը հրապարակել է ԱԺ որոշումները վերոնշյալ դատավորներին պաշտոններում նշանակելու վերաբերյալ:

Այնուհետև ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2017թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին հաղորդմամբ հանդես է եկել ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Պաշտպանի խոսքով` գրասենյակը 2017թ.-ին 150 անձից ստացել է 119 դիմում, որոնցում մեծ թիվ են կազմել սոցիալական ապահովության և բավարար կենսամակարդակի ապահովման իրավունքի վերաբերյալ դիմումները: Ռուբեն Մելիքյանը նաև խոսել է միջազգային կառույցներում կատարած աշխատանքների, ինչպես նաև խորհրդարանի հետ փոխգործակցության հեռանկարների մասին:

Հաջորդիվ ԱՀ Հաշվեքննիչ պալատի 2017թ. գործունեության տարեկան հաղորդումն է ներկայացրել պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը: «Ընդհանուր առմամբ` հաշվետու տարվա ընթացում պալատն իրականացրել է 21 վերահսկողական միջոցառում: Վերահսկողություն է իրականացվել 33 օբյեկտում այդ թվում` 14 պետական մարմին, 7 համայնք, 10 ոչ առևտրային կազմակերպություն և 2 առևտրային ընկերություն: Վերահսկողությամբ ընդգրկված միջոցառումների ֆինանսական ծավալը կազմել է մոտ 15 մլրդ դրամ»,- ընդգծել է Էռնեստ Ավանեսյանը:

ԼՂՀ 2015-2017թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի կատարման հաշվետվությամբ հանդես է եկել ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը, ով խոսել է ծառայությունում ներդրված նոր ծրագրերի, հայաստանյան գործընկերների ու կենտրոնական բանկի հետ ձեռքբերված համագործակցության, կադրերի պատրաստման և վերապատրաստման թեմաներով:

Զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին և տվել համապատասխան պարզաբանումներ:

Անցնելով օրենսդրական աշխատանքներին՝ խորհրդարանը քննարկել և երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Առևտրաարդյունաբերական պալատի մասին» ԱՀ օրենքը, որը ներկայացրել է էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը:

Նախարարը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱՀ օրենքների փաթեթը, որի ընդունումը, համաձայն նախարարի խոսքի, պայմանավորված է 2012թ.-ի հուլիսից անշարժ գույքի կադաստրի ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների շարունակականության ապահովման անհրաժեշտությամբ` նպատակ ունենալով իրականացնել համակարգի գործառույթների շարունակական պարզեցում և բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացում:

Հարցերից և պարզաբանումներից հետո, այս նախագիծը ևս արժանացել է խորհրդարանի հավանությանը:

Նիստի օրենսդրական վերջին հարցը «Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրինագիծն էր: Խոսելով նախագծի մասին` կառավարության լիազոր ներկայացուցիչ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը նշել է, որ նախատեսված կարգավորումներն առավելապես պայմանավորված են Արցախի Հանրապետության Սահմանադրության դրույթներին համապատասխանեցմամբ:

Գլխադասային` պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո, խորհրդարանն այն ընդունել է առաջին ընթերցմամբ:

Պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել Ալյոշա Գաբրիելյանը, Հայկ Խանումյանը և Գագիկ Բաղունցը: