Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել
Հասարակություն

«Երիտասարդ կանանց խաղաղության միջազգային մրցանակ»-ի դափնեկիրները հայտնի են (լուսանկարներ)

Կայացել է «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության կողմից շնորհվող՝ Անահիտ Բայանդուրի անունը կրող «Երիտասարդ կանանց միջազգային մրցանակ»-ի հանձնման արարողությունը: Միջազգային այս մրցանակը հանձնվում է արդեն 7-րդ անգամ:

Խաղաղության և մարդու իրավունքների պաշտպանության գործում կատարած բացառիկ աշխատանքի համար «Երիտասարդ կանանց խաղաղության միջազգային մրցանակին» այս տարի արժանացան իրավապաշտպան Խին Օհմարը (Բիրմա) ֆոտոլրագրող Ադրիանե Օհանեսյանը (ԱՄՆ) և լրագրող, իրավապաշտպան Մայն Բալմանը (Կիպրոս):

Ամերիկահայ հայտնի ֆոտոլրագրող Ադրիանե Օհանեսյանը 2010թ.-ից աշխատում է Աֆրիկայում: Նա փաստագրում է Հարավային Սուդանի հակամարտության, Սոմալիի պայքարի, Բուրունդիի բողոքի ցույցերի և Սուդանի Դարֆուր նահանգի պատերազմի մասին: Օհանեսյանի ֆոտոաշխատանքները հրապարակվել են Al Jazeera-ում, The Wall Street Journal-ում, National Geographic-ում, The New Yorker-ում, The New York Times-ում, TIME-ում: Օհանեսյանը խիզախության համար արժանացել է բազմաթիվ մրցանակների:
Բիրմացի Խին Օհմարը մարդու իրավունքների պաշտպանության ժողովրդավարության հաստատման ջատագով է: Կյանքի 30 տարիների ընթացքում աչքի է ընկել խաղաղության և արդարության համար ծավալած ակտիվ գործունեությամբ:

Մինե Բալմանը ստեղծել է հայտնի «Միասին» (2017թ.) ֆիլմը: Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է 1963թ Կիպրոս կղզու թուրքերի և հույների միջև սկսված միջհամայնքային պայքարն ազդել նաև տեղի հայերի վրա:

Մրցանակակիրները առաջադրվել էին մրջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից:

«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն միջոցառման ժամանակ նաև հատուկ պատվոգրեր շնորհեց:

«Խաղաղության և մարդու իրավունքների կրթության բնագավառում կատարած ակնառու աշխատանքի համար» հատուկ պատվոգրի արժանացավ Քեթրին Հերցոգը (Բելգիա): Ով որպես խաղաղաշինության, վերականգնման, սթրեսների կառավարման և կարողությունների զարգացման դասընթացավար ուսուցանել է ավելի քան1500 մարդ (այդ թվում նաև լրագրողների, փախստականների, բանտարկյալների):

Հատուկ պատվոգրի արժանացավ նաև EVN Report կայքը, որի ներկայացուցիչները որպես կին լրագրողներ ժողովրդավարության և մարդու իրավունքների լրագրության ոլորտում ներդրում են ունեցել:

Մարդու իրավունքների պաշտպանության ակտիվ գործունեության համար պատվոգրի արժանացավ նաև լրագրող Տաուս Սերգանովան (Չեչնիա):

Մրցանակակիրներին պարգևները հանձնեցին ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը, առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը, Հրանտ Բագրատյանը ( ՀՀ վարչապետ 1993-1996թթ., ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր 2012-2017թթ.), կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ամերիկահայ դասախոս Ջուդիթ Սարյանը, ԻԲԻՍ կենտրոնի գլխավոր տնօրեն Կրիստիան Բարբիերը:

Միջոցառմանը ելույթ ունեցան Ն.Գ. պրն Ջոնաթան Լաքոտը՝ ՀՀ-ում ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը, Ն.Գ. պարոն Պավել Չեպլակը՝ ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը:

Մրցանակաբաշխության ժամանակ տեղի ունեցավ ֆոտոլրագրող Ադրիանե Օհանեսյանի` Սուդանում կատարած աշխատանքի` լուսանկարների բացառիկ ցուցահանդեսի բացման արարողությունը:

Միջոցառմանը ներկայացվեցին նաև մարդու իրավունքների պաշտպանության գործում մեծ ներդրումներ ունեցած կանանց` Զապել Եսայանի , Անահիտ Բայանդուրի Իրինա Սենդլերի մասին պատմություններ:

Մրցանակաբաշխությանը ելույթ ունեցավ «Ծիրանի» անսամբլը և Էկա Հորստկան:

Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների մասին ներկայացվեցին Բեռտա Մարտիրոսյանի՝ «Թավշյա հեղափոխության» մասին պատմող լուսանկարները:

«Երիտասարդ կանանց միջազգային մրցանակ»-ը հիմնադրվել է խաղաղության կառուցման գործում երիտասարդ կանանց բացառիկ դերի և առաջնորդական կարողությունների, կոնֆլիկտների կանխարգելման գործում նրանց կարևորագույն դերի ճանաչման, ինչպես նաև մարդու իրավունքների վերականգնման պաշտպանության նպատակով: Մրցանակի ստեղծման գաղափարի հիմքում խաղաղության և մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ, Օլաֆ Պալմեի անվան խաղաղության մրցանակակիր, մարդու իրավունքների պաշտպանության մեծ ջատագով և խաղաղարար Անահիտ Բայանդուրի (1931-2011) գործունեությունն է:

Պարգևի նպատակն է` ճանաչել երիտասարդ կին խաղաղարարների ներդրումը խաղաղության կառուցման գործում, ինչպես նաև նրանց խրախուսելը և աջակցելը:

Երիտասարդ կանանց միջազգային մրցանակ»-ի նախորդ տաիրների դափնեկիրներն են.
Իննա Հայրապետյանը (Չեչնիա, ՌԴ), Սոֆիա Շակիրովան (Ստավրոպոլի երկրամաս, ՌԴ), Ռոզա Գանիևան (Ինգուշետիա, ՌԴ), Խադիջա Իսմայիլովան (Ադրբեջան), Զարուհի Հովհաննիսյանը (Հայաստան), Մալիկատ Ջաբիրովան (Դաղստան, ՌԴ), Մեգի Բիլբիլուրին (Վրաստան), Անահիտ Դանիելյանը (Արցախի Հանրապետություն), Իրինա Կիշուկովան (Կաբարդինո - Բալկարիայի Հանրապետություն, ՌԴ), Էթերի Սիգաևան (Հյուսիսային Օսիայի Հանրապետություն, ՌԴ), Նաիմա Նեֆլյաշևան (Ադիգեա, ՌԴ), «Սիրիայի կանանց ասոցիացիա»-ն, Ղաիդա Օդաթ (Սիրիա), Խեդա Օմարխադջիևան (Չեչնիա, ՌԴ), էլիկո Բենդելիանին (Վրաստան): «Բաղդադի կանանց ասոցիացիա», Բարվին Մոհամմեդ Ամին (Իրաք), Քաթերին Ռոնդերոս (Կոլումբիա):

Լուսանկարները` Բեռտա Մարտիրոսյանի