Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել
Հասարակություն

Ինչու է Հայաստանում դժվար անկախ լրագրությունը

Ապրիլ-մայիս ամիսների իրավիճակը Հայաստանում եղանակ փոխեց, որն անդրադարձավ նաև մամուլի վրա. դժվար է անկախ գրել այն ամենի մասին, ինչը, գտնում ես՝ լրագրողի քո պարտքն է, քանի որ գրելիս միշտ ինչ-որ մեկի շահերը տրորում ես, ինչը դառնում է քննարկումների առարկա և ոչ թե լրագրողների կամ հանրության մակարդակով, այլ կեղծ պրոֆիլների:

Օրինակ՝ երբ գրվում է, որ վարչապետի տեղակալը Դուշանբե է գնացել «առաջին բորտով» և դա պետության բյուջեի վրա նստել է 20 մլն դրամ և անգամ չի հրապարակվում այն օրակարգը, հանուն որի այդքան փող է ծախսվել և օգտագործվել է ինքնաթիռը, որից նախկինում փոխվարչապետի մակարդակով չէին օգտվում՝ գրում են, որ դեռ մի հատ էլ պետք է զեկուցեի՞նք: Այսինքն՝ ըստ կեղծ պրոֆիլների՝ երկրի ինքնաթիռը փոխվարչապետը կարող է օգտագործել ինչպես ցանկանո՞ւմ է. անգամ ՀՀԿ-ականներն էին զուսպ նման հարցերում և բիզնես դասից բացի այլ դաս օգտագործելու պարագայում նշվում էր, որ իրենց սեփական միջոցներով են գնացել կամ այլ աղբյուրներ ունեն, ոչ թե կարճ-կոնկրետ` ձեր գործը չէ:

Պատասխան` դե կներեք, էլի:

Հանրությունը պայքարում էր (ի դեպ, նաև ընդդիմադիրները), որ իշխանավորները բյուջեն խելամիտ օգտագործեն, չծառայեցնեն իրենց անձնական շահերին, որ իրենց ծանոթ-բարեկամներին չբերեն-տեղավորեն պետական ապարատում, այլ ընտրեն բանիմաց մասնագետների: Բայց, ինչպես տեսանք 21-ամյա օգնականի նշանակմամբ, երկրում ոչինչ չի փոխվել. փոխվարչապետը կարող է 20 մլն դրամ ծախսել միայն Դուշանբե գնալու համար և այլն:

Կամ մեկ այլ դեպք, երբ սոցիալական ցանցերում տարածում են, որ ով Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը չմասնակցի հրապարակի միջոցառումներին, դավաճան է: Իհարկե, շատ լավ է, որ վարչապետը ծնվել է, սակայն նման ձևակերպումները հիշեցնում են, որ կարելի է կեղծ պրոֆիլները վարձակալել, սակայն լավ կլինի, որ մանկահասակներ չլինեն, մենք դեմ չենք երեխաներին, սակայն պետք չէ երեխաների կապույտ երկինքը 37 թվով ամպոտել. անցած-գնացած դարաշրջան է:

Մեկ այլ դեպքում, երբ մամուլը գրել էր, որ փոխվարչապետն ընտրել է ամենաթանկ և ծախսատար մեքենան, դարձյալ կեղծ պրոֆիլների մակարդակով իսկական խաչակրաց արշավանք էր սկսվել մամուլի դեմ:

Կարճ ասած՝ այս ամենի մեջ ո՛չ սեր կա, ո՛չ համերաշխություն. երեկվա ընդդիմադիրներն այսօր դառնում են իշխանավորներ և գնում են նախկինների ճանապարհով, գուցե մի բան էլ ավելի:

Այնպես որ՝ մեդիա անկախությունը նաև կախված է կեղծ պրոֆիլների կուտակած ատելության պաշարից, անձնական դրդապատճառներից, ֆինանսից, տանուտերերի քիմքից, ինտելեկտից, հայերենի առնվազն 1-ին դասարանի մակարդակի իմացությունից:

Երևի որևէ արևմտյան քաղաքագետի մտքով չի անցնում, թե Հայաստանում անկախ մամուլի գործունեությունն ինչից է կախված: Նոր իրողություն՝ անկախ մամուլի շուրջ:

Այսպիսի բաներ: Իսկ դուք ասում էիք...

NEWSPRESS.am