Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել
Մշակույթ

«Մեր ճարտարապետները խամաճիկներ են եղել․ քաղաքապետը ոնց ասել է՝ արել են»․ Հարություն Չալիկյան

Երևանի ճարտարապետության մասին խոսելիս բացառապես պետք է խոսել հրաշքով փրկված այն կառույցների մասին, որոնք Հին Երևանի զարդն են եղել ու իրենց գեղեցկությամբ շարունակում են մնալ Երևանում։ Այդպիսի շենքեր կարելի է մատների վրա հաշվել։ Մեծ հաշվով, այդ շենքերից շատերի արտաքին պատերն են մնացել միայն։ Բավական է մտնել Երևան քաղաքի յուրաքանչյուր բակ, խոսել բակի տարեց բնակիչների հետ, և նրանք կասեն, թե ժամանակին ինչ կար, իսկ հիմա ինչ է մնացել։ NEWSPRESS.am-ն էլ բազմիցս անդրադարձել է Երևան քաղաքում տիրող «ճարտարապետական վանդալիզմին»։

NEWSPRESS.am-ի հետ ճարտարապետ, ծաղրանկարիչ, քանդակագործ Հարություն Չալիկյանը խոսեց Երևանի ճարտարապետության բացասական կողմերի, ինչպես նաև ապագայի ակնկալիքների մասին։

-Ճարտարապետական ո՞ր ուղղությամբ է շարժվում ժամանակակից Երևանը։

-Շատ լավ կլիներ, եթե հետևեինք մեր ավանդական ճարտարապետությանը, որովհետև Եվրոպային հետևելով կամ կապվելով ներկայիս անդեմ ճարտարապետությանը, մենք կորցնում ենք մեր քաղաքի դեմքը։ Պիտի ասեմ, որ մեր ճարտարապետության փիլիսոփայությունը սխալ է զարգացել Երրորդ Հանրապետությունից հետո։ Պիտի նշեմ նաև, որ Երկրորդ Հանրապետությունն ավելի ապազգային էր, բայց ավելի շատ մնաց ճարտարապետության ազգայինը, քան դրանից հետո։

-Երևանի ներկայիս ճարտարապետությունը քաղաքը դեպի ո՞ւր է տանում։

-Երևանը կառուցվում է տարերայնորեն։ Սովետական ճարտարապետության մեջ կար հետևյալ կարգը․ սկզբում նախագծվում էր քաղաքի գլխավոր հատակագիծը, հետո որոշ թաղամասեր, եթե ուզում էին կառուցապատել, ապա շրջաններն իրենց հատակագծերով մոտավոր նախագիծ էին ծրագրում, իսկ երրոդ փուլում, երբ ցանկանում էին շինարարություն իրականացնել, արվում էր կառուցապատման նախագիծ, որը հիմնվում էր նախորդ հատակագծով։ Իսկ այսօր ոչինչ հաշվի չի առնվում։ Միայն հաշվի են առնում կառուցապատողի կողմից տրվող փողը, որն էլ շատ խանգարեց մեզ»։

-Հնարավո՞ր է, որ ապագայում ինչ-որ բան փոխվի կամ վերականգնվի մեր ճարտարապետության մեջ, որը նախկինում եղել է։

-Դա կապված է Երևանի գլխավոր ճարտարապետի հետ։ Շատ կարևոր խնդիր է, թե ով կլինի գլխավոր ճարտարապետը։ Մեր ճարտարապետները խամաճիկ են․ քաղաքապետը ոնց ասել է՝ արել են։ Ես էլ ժամանակին եղել եմ Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետը։ Երբ ես զգացի, որ իմ վերահսկողությունից դուրս է գալիս ամեն ինչ, ես դուրս եկա իմ պաշտոնից։ Մարդիկ դուրս չեն գալիս, այլ ծառայում են։ Նրանք պաշտոնին գերի են դառնում։ Ինչ ասես՝ անում են, որ մնան աթոռին։ Գլխավոր ճարտարապետի հետ բոլորը պետք է հաշվի նստեն, բայց տեսականորեն, քաղաքապետն իր բարեկամին ու հարևանին դնում է, որ կարողանա համագործակցել։ Էդտեղ է կոտրվում ճարտարապետության մեջքը՝ եթե նա մեր «ավտարիտետն ա», ապա պետք է մենք ընտրենք նրան, բայց, փաստացի՝ Ճարտարապետության միությունը չի ընտրում Երևանի գլխավոր ճարտարապետին, այլ այն նշանակվում է ինչ-որ պաշտոնյայի կողմից։ Չարիքն էդտեղից է գալիս։ Նույնիսկ դեպք է եղել, որ քաղաքի գլխավոր ճարտարապետը եղել է մի մարդ, ով մասնագիտությամբ ճարտարապետ չի։

-Ինչպիսի՞ն է ժամանակակից Երևանը։

-Երևանն օրիգինալ է իր տուֆով ու գույնով։ Տուֆակերտ քաղաք չկա աշխարհում։ Թամանյանը գտավ քարի սիմֆոնիան, և դա պետք է պահպանվեր։ Հիմա կարող են ամերիկյան շենքեր կառուցել, բայց քաղաքի դեմքը վերանում է, և քաղաքում շատանում է մոլախոտը, որն էլ հեռացնող չկա։ Ես շատ մեծ ակնկալիքներ ունեմ, որ հեղափոխությունից հետո լավ կլինի։ Երևանի գլխավոր ճարտարապետը պետք է լինի «դուխով ու բանիմաց տղա», ով հաշվի չի առնի, թե ով է իր դիմաց կանգնած պատվիրատուն։ Հույս ունեմ, որ նոր իշխանություններն ավելի լուրջ մոտեցում կցուցաբերեն այս հարցին, որ մայրաքաղաք Երևանը քանդած մարդիկ կպատժվեն։