Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել
Հասարակություն

«Էլ.ցանցի ու «Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ի աշխատողները բանդա են»․ տեսուչները 4-ամյա երեխայի ներկայությամբ հորը գցել են գետնին ու ծեծել

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության «Գեղամա» մասնաճյուղի տեսուչները և պետը ծեծել են բնակչին։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում տուժած բնակիչը՝ Էդուարդ Հինյանը, պատմեց, թե ինչպես 2016 թվականի ապրիլի 25-ին պարզել են, որ էլ.ցանցի աշխատակիցները 30 000 դրամի չափով հոսանքի ցուցմունք են արձանագրել։ Քաղաքացի Հինյանը Ջրվեժի բնակիչ է։ Նա վստահեցնում է՝ այդքան էլէներգիա, այն էլ՝ ապրիլ ամսին, չեն ծախսել։

«Նույնիսկ ձմռան ամիսներին չենք այդքան վառել, ո՞նց կարող էր ապրիլին նման ցուցմունք լինել․․․ ասում եմ՝ փորձաքննություն անցկացրեք, տեսնենք՝ մենք այդքան ծախսե՞լ ենք, թե՞ չէ, բայց բան չարեցին ու պահանջում էին՝ գումարը տամ։ Ասի՝ չեմ տալու, ես այդքան չեմ ծախսել, դուք գրել եք, դուք տվեք»,- պատմում է մեր զրուցակիցը։

Նրա կինը վրդովված է՝ տեսուչներն ամուսնուն 4 տարեկան երեխայի աչքի առաջ ծեծել են։ Միջադեպի մասին Էդուարդ Հինյանն ինքն է պատմում․ զանգահարել են, կանչել, որդու հետ դուրս է եկել։

«Ասեցին՝ էդ տղուդ հետ ես եկել, որ բան չասե՞նք, ասեցի՝ տղուս մանկապարտեզից եմ հետս բերել, եթե այդ նպատակով եք եկել, կարող եմ երեխային տանել մոր մոտ, հետո խոսենք։ Մեքենայով էին եկել, մեկ էլ երկրորդ մեքենան եկավ, ու պետն իջավ, ասեց՝ էդ դո՞ւ ես, որ ասել ես՝ չես մուծելու փողը, ասեցի՝ ես ինչի՞ պետք ա մուծեմ, դե դուք թիվ եք գրել, դուք էլ մուծեք։ Էդտեղ հարձակվեցին վրաս»,- պատմում է մեր զրուցակիցը։

Քաղաքացին ընկել է, սակայն տեսուչները չեն «նահանջել». հենց երեխայի ներկայությամբ շարունակել են խփել ընկած տղամարդուն։ Երեխան վախից ճչացել է։

Հետո շտապօգնություն է եկել ու տարել Էդուարդին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Այստեղ տուժածին, նրա խոսքով, տվել են կեղծ ախտորոշում՝ կոտրվածքը որակելով սալջարդ։ Էդուարդ Հինյանը չի բացառում՝ սա պայմանավորվածություն է եղել տեսուչների և հիվանդանոցի աշխատողների միջև։

Արդեն ավելի ուշ, երբ նրա ինքնազգացողությունը կրկին վատացել է, Հինյանը դիմել է մեկ այլ բուժհաստատություն՝ «Վարդանանց» կենտրոն, որտեղ համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում պարզվել է, որ ուղեղի ցնցում է ստացել և գանգի ճաք։ Սրանից հետո նա բավականին երկար ժամանակ բուժում է ստացել ու մինչ օրս էլ բուժվում է։

«Դատարանն էդ մարդկանց դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող, ծանր վնասվածք պատճառելու հոդվածով մեղադրանք առաջադրեց, ինձ էլ՝ ծեծի մեղադրանք առաջադրեց»,- ասաց քաղաքացին՝ հավելելով, որ իրեն վնաս հասցնող տեսուչները՝ Գևորգն ու Վահանը և Սամվել Մուրադյանը, չնայած առաջադրված մեղադրանքին, պատիժ չեն կրել և շարունակում են աշխատել։

Մինչ օրս գործով դատավարություն է ընթանում։ Էդուարդն ասում է, որ իրեն առաջարկել են գնալ և փոխել ցուցմունքը, սակայն ինքը չի գնացել այդ քայլին՝ երկու պատճառով․ նախ սկզբունքային է և ուզում է՝ մեղավորներն արժանի պատիժ կրեն, իսկ երկրորդ՝ եթե նա այլ ցուցմունք տա՝ կմեղադրվի սուտ մատնության մեջ։ Ասում է, որ իրեն գումար էլ են առաջարկել (ունի ձայնագրություններ)։

Այժմ Էդուարդ Հինյանը չի ներկայանում դատական նիստերին՝ դատավորի կամայականությունների պատճառով։

«Ակնհայտ երևում ա, որ իրենց օգտին են տանում, հենց իրենց ցուցմունքներում իրար հակասող շատ բաներ կան։ Ես դատական նիստերին չեմ գնա այնքան ժամանակ մինչև  ամբողջ հանցակազմը չներկայանա․ այսինքն՝ «Գրիգոր Լուսավորչի» բոլոր բժիշկները, ովքեր կեղծ ախտորոշումներ են տվել, տեսուչներն ու ոստիկանները»,- ասում է քաղաքացին ու հավելում․ «Էլ.ցանցի ու «Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ի աշխատողները բանդա են»։

Էդուարդ Հինյանն այս 2 տարվա ընթացքում 3 փաստաբան է փոխել ու հիմա դարձյալ փաստաբանի կարիք ունի։

Հակառակ կողմի հետ առայժմ մեզ կապ հաստատել չհաջողվեց, սակայն պատրաստ ենք լսել նաև նրանց պարզաբանումները գործի շուրջ՝ կեղծ ախտորոշումների, երեխայի ներկայությամբ հոր ծեծի և հոսանքի՝ ավելացված գումարների մասին։