Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել
Հասարակություն

Ուզում ենք ապրել որպես ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ․ «Հայփոստ»-ի աշխատակիցների բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին

«Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցները բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակում մասնավորապես գրված է․

«Մեծարգո վարչապետ՝ պարոն Փաշինյան,

Քաջ գիտակցելով Ձեր զբաղվածության աստիճանը՝ դիմում ենք խնդրանքով և հայցում Ձեր աջակցությունը:

Մենք՝ Սյունիքի մարզի «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցներս, դիմում ենք Ձեզ, գրում այս հուսահատ տողերը և ակնկալում ստանալ հարցի դրական լուծում: Մարզ, որի ժողովուրդը տարիներ շարունակ ապրել է պատերազմի ահուսարսափի մեջ, որտեղ անօգնական և գործազուրկ մարդկանց թիվ ու համրանք չկա, գերակշռող մասը կազմում են թոշակառուներ ու նպաստառուներ, որոնց ծառայությունները կատարվում են «Հայփոստ» ՓԲԸ-ում: Մեր ծառայությունները մշակված են այնպես, որ օգնենք ընկերությանը կրճատել ծախսերը, խնայել ժամանակը և ստանալ առավելագույն արդյունք, ինչի շնորհիվ կարողանում ենք ձեռք բերել և պահել հավատարիմ հաճախորդներ և այդ ամենը նվազագույն աշխատավարձի՝ 54.354 դրամի դիմաց:

Սա այն աշխատավարձն է, որ մենք նվաստացած և վիրավորված ենք զգում մեր մատուցած ծառայությունների դիմաց: «Հայփոստ» ՓԲԸ-ն, բացի փոստային ծառայություններից, ստիպված կատարում է նաև կոմերցիոն ապրանքների վաճառք՝ սկսած սննդամթերքից վերջացրած տնտեսական ապրանքներից և այլն…

Մեծարգո պարոն Վարչապետ, խնդրում ենք Ձեզ վերանայել մեր աշխատավարձը: Հնարավորության դեպքում՝ մինիմալ աշխատավարձը բարձրացնել այնքանով, որ մարդ գոնե կարողանա հոգալ մինիմալ ծախսերը: Մենք հուսով ենք որ հուսախաբ չենք լինի և մեզ շատ հուզող հարցին լուծում կտրվի:

Չէ՞ որ մենք էլ երեխաններ ունենք, ինչպես նաև մարզից դուրս ուսանողներ։ Ի վերջո, մենք էլ ենք ուզում  ապրել որպես Հայաստանի Հանրապետության հպարտ ու արժանապատիվ քաղաքացիներ:

 Հարգանքներով` Սյունիքի մարզի «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցներ»