Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել
Հասարակություն

ՇՊՀ-ից ազատված դասախոսներ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը բաց նամակով դիմել են Դավիթ Սանասարյանին

ՇՊՀ դասախոսներ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը չեն վերականգնվել նախկին աշխատանքում։ Նրանք բաց նամակ են հղել Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին։

Նամակում, մասնավորապես, ասվում է․

«Հարգելի´ պարոն Սանասարյան

Ձեզ են դիմում

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի երկու նախկին աշխատակիցները, որոնք 2017 թվականի սեպտեմբերի 25-ից պայքարում էին համալսարանի նախկին ռեկտորի` ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի ապօրինությունների, չարաշահումների և կամայականությունների դեմ:

Մեր պայքարի հետևանքը եղավ այն, որ սույն թվի մարտի 15-ին ռեկտորի և իր թիմի անօրինական որոշումներով մեզ ապօրինաբար ազատեցին աշխատանքից: Ճիշտ է, նոր Հայաստանում ռեկտորը մայիսի 18-ին նույնպես հեռացավ իր պաշտոնից, սակայն նրա գործած ապօրինությունները պետք է իրավական գնահատական ստանան, և նախկին ռեկտորը պետք է պատասխանատվության ենթարկվի իր ֆինանսական չարաշահումների համար (ստուգումները թող պարզեն, թե դրանք պաշտոնեական դիրքի չարաշահման միջոցով վատնումներ, յուրացումներ, փողերի լվացումներ են եղել և այլն):

2016 թվականի հուլիսին քաղաքական որոշման հետևանքով ռեկտորի պաշտոնակատար նշանակված Սահակ Մինասյանը ժառանգեց 500 միլիոն դրամ ունեցող բյուջե, սակայն 2016-2017 ուսումնական տարվա ռեկտորի ֆինանսական հաշվետվությունից պարզ դարձավ, որ Սահակ Մինասյանը ոչ միայն մսխել է ժառանգած 500 միլիոն դրամը, այլև իր` 2017 թվականի բյուջեի նախահաշվում նախատեսված ծախսերի և փաստացի իրականացված ծախսերի միջև տարբերությունը (բացասական շեղումը) -242 273 000 (երկու հարյուր քառասուներկու միլիոն երկու հարյուր յոթանասուներեք հազար) ՀՀ դրամ է կազմում, այսինքն` թույլատրելի 10 տոկոսի փոխարեն ունենք ավելի քան 20 տոկոս շեղում: Փաստորեն 2016 թվականի երկրորդ կեսի և 2017 թվականի բյուջեի նախահաշիվներով չնախատեսված ծախսեր և գնումներ են կատարվել, ինչը բուհը հասցրել է ֆինանսական աղետի:

Օրինակ, չնախատեսված ծախսեր (մլն. դրամով). բուֆետների աշխատողների աշխատավարձ (-2 699), քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա կատարված վճարումներ (-14 079), դիզայներական ծառայություններ (-1 300), հիմնանորոգման և ընթացիկ նորոգման ծախսեր (-36 198), ապրանքանյութական պաշարներ (-3 670), Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (-4 500) և այլն: Էլ չենք ասում 14 մլն դրամանոց դիզելային գեներատորի (գեներատորը էլեկտրաէներգիա է տալիս միայն վարչական մասին, այն էլ` շատ փոքր ծավալով), ինքնածախսածածկմամբ աշխատող բուֆետի, ֆուտզալի թիմ պահելու, ուռճացված վարչական հաստիքակազմի, ոչ անկախ ֆինանսական աուդիտների, Համաշխարհային բանկից ստացված գումարների մասին:

Իհարկե, 15 տոննա ոչնչացված գրքերի մասին ամբողջ հանրապետությունը գիտի: Այդ ծախսերը պայմանավորված չեն եղել ՇՊՀ կանոնադրությամբ, բուհի ռազմավարական զարգացման ծրագրով:

Մեզ հետ հանդիպման ժամանակ բազմաթիվ այլ մանրամասներ կներկայացնենք: Հարգելի´ պարոն Սանասարյան, խնդիրները շատ են: Հուսով ենք, որ հեղափոխության բովով անցած երկրում հնարավոր է անաչառ ամբողջական ստուգումներ իրականացնել:

Հարգանքով` ՇՊՀ ապօրինի ազատված աշխատակիցներ Գագիկ Համբարյան, Հովհաննես Խորիկյան»։