Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով կրկնակի փորձաքննություն նշանակվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում հունիսի 4-ին շարունակվեց ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով դատավարությունը:
Նախագահող դատավոր Դավիթ Բալայանը հնչեցրեց դատավճիռը, այն է՝ ըստ մեղադրանքի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով դատաքննությունը վերսկսել, նշանակել դատաբժշկական կրկնակի փորձաքննություն: Մասնագետները պետք է կանչվեն դատարան, ճանաչվեն փորձագետ:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 13-ին ժամը 12-ին: