Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել
Հասարակություն

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի թողտվությամբ արտադրամասի պետը ճորտատիրական կարգեր է հաստատել

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի արտադրամասերից մեկի աշխատակիցները հայտնվել են «ճորտատիրական» համակարգում։

NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ արտադրամասի պետը՝ Լեռնիկ Վարդանյանը, չարաշահելով իր դիրքը, աշխատողների հետ վարվում է, մեղմ ասած, ստրուկների նման։ Մեզ հետ զրույցում աշխատակիցներից վստահեցրին, որ մյուս արտադրամասերում վիճակը նորմալ է, աշխատավարձը բարվոք է․ ստանում են շատ թե քիչ՝ 140-160 000 դրամ, իսկ Լեռնիկ Վարդանյանի մոտ, աշխատելով բոլոր աշխատանքային օրերին ու երբեմն էլ նաև օգտագործելով կիրակիները՝ երկու ժամ ամեն օր հավելյալ աշխատում են և այդ ամենի դիմաց ստանում ընդամենը 80-90 հազար դրամ։

«Մեր աշխատողներից մի քանիսն էդ արտադրամասում էին աշխատում՝ 60000 դրամով, յոլա էին գնում մի քանի տարի, բայց հիմա շատերին հաջողվել ա դուրս գալ ու փոխել արտադրամասը։ Էն մյուսները ստրուկի նման բանում են․ ո՛չ թողնում է կարգին ընդմիջում անեն, ո՛չ շունչ քաշեն ու մի բան էլ մուննաթ ա գալիս»,- նեղսրտած պատմում էր «Գլորիա»-ի մեկ այլ արտադրամասի աշխատակցուհի։ Նա երկար ժամանակ է աշխատում կարի արտադրամասում և վստահեցնում է, որ ֆաբրիկայի տնօրենը՝ Բագրատ Դարբինյանն, ավելի մեղմ է աշխատողների հանդեպ ու մարդկային վերաբերմունք է դրսևորում. միայն իտալական արտադրամասում է առկա այս խնդիրը։

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ ոչ ոք չի բողոքում, մեր զրուցակիցը պատասխանեց, որ «վախենում են էդ աշխատանքից էլ ընկնեն»։

«Ախր հիմի էնքան դժվար ա, Վանաձորում էլ գործ չկա կարգին, հազիվ տեղավորվել են ու սուսուփուս աշխատում են, բայց պայմաններն անտանելի են։ Եթե բողոքում են, ասում ա՝ դուք եք մեղավոր՝ չեք հասցնում ու լավ չեք աշխատում․․․»,- ասաց նա։

Ասում են նաև, որ Լեռնիկ Վարդանյանն իբր լավ մասնագետ է և այդ իսկ պատճառով նրա «թանին թթու ասող չկա»։ Թեև մյուս կողմից էլ, հատկապես այս օրերին, լավ մասնագետ լինելը բավարար պայման չէ, որպեսզի ինչ-որ մեկի թուրն «աջ ու ձախ կտրի» և մնա անպատիժ։

Թե ինչու է արտադրամասի պետի կամայականություններն ու դիրքի չարաշահումն անտեսվում, այդքան էլ պարզ չէ, ակնհայտ է, որ թեև աշխատողներն այդքան էլ դժգոհ չեն տնօրեն Բագրատ Դարբինյանից, սակայն հարկ է նկատել, որ առանց նրա գիտության ու թողտվության արտադրամասի պետը չէր համարձակվի «բզբզալ»։

Ամեն դեպքում, բացառվում է, որ տարիներ շարունակ արտադրամասի պետին հաջողվեր թաքցնել իր հաստատած ճորտատիրական կարգերը՝ տնօրենի աչքից ու ականջից, այն դեպքում, երբ ոչ միայն ամբողջ Վանաձորը, այլև արդեն Երևանն է խոսում այդ մասին։

NEWSPRESS.am