ԿԳ նախարարը լրջորեն մտածում է ՀՀԿ-ական տեղակալ ունենալու մասին
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը սխալ է համարում տարբեր կուսակցությունների անդամների միջև խտրականություն դնելը։ Ավելին՝ նա վստահեցնում է, որ որևէ մեկը չի ազատվի աշխատանքից՝ Հանրապետական կուսակցության անդամ լինելու պատճառով։
Նախարարը լրջորեն մտածում է նաև հանրապետականններից իրեն օգնական նշանակելու մասին։ Համենայն դեպս, նա ինքն է այդ մասին հայտարարել ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Ես հիմա շատ լուրջ քննարկում եմ Կրթության և գիտության նախարարի երրորդ տեղակալի պաշտոնում նշանակել մի մարդու, ով Հանրապետական կուսակցության անդամ է»,- նշեց նախարարը:
Նրա դիտարկմամբ՝ կուսակցական պատկանելությունը որևէ կապ չպետք է ունենա, պարզապես կուսակցությունը պետք չէ բերել դպրոց։
«Դպրոցների ապաքաղաքականացումն առաջնահերթ խնդիրներից է, որովհետև որ նախարարը եկել է, համակարգը սկսել է նրա կուսակցության գույնով ներկվել, բայց տարիների ընթացքում բազմագույն մի իրավիճակ ենք տեսել դպրոցներում, երբ սկզբում նախարարն ՕԵԿ-ից էր, հետո՝ ՀՀԿ-ից, հետո ՀՅԴ-ից»,- ասել է Հարությունյանը։