Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել
Վազող տողեր

Մի՞ֆ, թե՞ իրականություն․ Հայաստանում բուրգ կա (բացառիկ ֆոտոշարք)

Արարատյան դաշտը հանդիսացել է հայոց պետականության օրրանը, երկրի տնտեսական և քաղաքական հզորության կենտրոնը։ Պետք է նշել նաև, որ Արարատյան դաշտում կառուցվել են մեր պատմական մայրաքաղաքների մեծ մասը, ճարտարապետական հրաշալի լուծումներ ունեցող եկեղեցիներ։ Այս կառույցների հետ մեկտեղ, պետք է նշել, որ մի շարք պատմական մեծ նշանակություն ունեցող ճակատամարտեր տեղի են ունեցել Արարատյան դաշտում (Սարդարապատ)։

Փաստացի Հայոց պատմության ողջ ընթացքում Արարատյան դաշտը եղել է  կենտրոնական ու կարևոր տարածքներից մեկը։ Սակայն այդ պատմական իրողությունների մեծ մասը շարունակում է մնալ առեղծված։ Բավական է գնալ Դվինի ու Արտաշատի շրջակա գյուղերը ու պարզ կլինի, թե այդ տարածքում՝ հողաշերտի տակ ինչ ահռելի պատմություն կա թաքնված։ 20-րդ դարի սկզբից սկսած Արարատյան դաշտում իրականացվում են պեղումներ ու այդ պեղումները մեծ ընթացք ստացան Հայաստանի Երրորդ Հանրապետության կազմավորումից մինչև հիմա։

Սակայն դեռ շատ անելիք կա։ Դեռ 2015 թվականին Դվինի մոտակայքում գտնվող Գետազատ գյուղի մոտակայքում իրականացվող պեղումների արդյունքում գիտաշխատողները գտել էին բրգաձև մի շինություն, որն ամբողջովին ծածկված է եղել հողով։ Ուսումնասիրություն իրականացնող գիտաշխատողները հանգել էին այն եզրահանգման, որ շինությունը 2-3 հազար տարեկան է ու ու էապես տարբերվում է եգիպտական բուրգերից։ Այն ավելի շատ նման է Մայա ցեղի բուրգին։

Օրեր առաջ NEWSPRESS.am-ը այցելեց Գետազատ գյուղը, տեղում տեսավ բրգաձև շինությունն ու խոսեց տարածքի բնակիչների հետ։ Իրականում այդ շինությունը բրգաձև է ու շատ հանգիստ նշմարվում է նրա աստիճանաձև կառուցվածը։ Հողով ծածկված շինության գագաթը փորված էր ու փոսին կից նախշազարդ քարեր էին, որոնք էլ հավանաբար տեղում աշխատանքներ կատարած գիտնականներն էին գտել։ Հետաքրքրական էր, որ տարածքում ապրողների մեծ մասը չգիտեր, որ իրենց բնակավայրին կից այսպիսի շինություն կա։

NEWSPRESS.am-ը զրուցեց Գետազատի բնակիչների ու տարածքի այգիներում աշխատող մարդկանց հետ։ Մի մասը նշեց, որ իրենց մեծերից լսել են, որ սա դամբարան է։ Մի քանիսն էլ նշեցին, որ լսել են մի ավանդույթ, ըստ որի մարդկանց գերեվարել են ու փակել այս բուրգի մեջ։ Պատմությունները շատ էին ու բազմազան, իսկ դրանց հավատալն ու հիմք ընդունելը հարաբերական է։ Հետաքրքրական էր, որ մեծ բրգաձև շինությունից հեռու նույնպես կային փոքր շինություններ, որոնք ծածկված էին հողով, սակայն նշմարվում էր նրա բրգաձև կառուցվածքն ու աստիճանաձև արտաքինը։ Ու փաստացի մեր երկրում կա այսպիսի պատմամշակութային կոթող, որն ուսումնասիրվել է շատ քիչ, կամ էլ գրեթե չի ուսումնասիրվել։ Առաջին հերթին այս շինությունը պիտի գրավի բոլորին, քանի որ աշխարհի շատ երկրներ կերազեին, որ իրենց տարածքում լիներ պատմական այսպիսի շինություն։ Այդ երկրների մեկ րոպե անգամ չէին մտածի ու համապատասխան ֆինանսավորումը կտրամադրեին այդտեղ գիտական աշխատանքներ իրականացնելու համար։