Հայկ Կյուրեղյանի պատժի կրման ռեժիմը փոխելուց հետո նրան տրվել է արձակուրդ
Դատարանի բակում օդամղիչ ատրճանակից կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը ազատ չի արձակվել, այլ նրա պատժի կրման տեսակն է փոխվել: «Հայկ Կյուրեղյանի պատժի կրման ռեժիմը փոխվել է և նա դատարանի որոշմամբ հունիսի 4-ից կիսաբաց ռեժիմից անցել է բաց ռեժիմի, այսինքն՝ առավոտյան քրեակատարողական հիմնարկից կարող է գնալ աշխատանքի և երեկոյան վերադառնալ դարձյալ քրեակատարողական հիմնարկ, իսկ այժմ նրան տրամադրվել է արձակուրդ», - տեղեկացրին ՔԿՎ լրատվական ծառայությունից։
Հայկ Կյուրեղյանը ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի եղբայրն է։