Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել
Հասարակություն

Դատավորներն էլի առաջնորդվում են «շեֆին լսելու» սկզբունքով. ԱԱԾ նախկին պետը՝ Բաբայանին ազատ արձակելու մասին

«Սամվել Բաբայանին ու այն բոլոր տղաներին, ովքեր անիմաստ ու կեղծ մեղադրանքներով ազատազրկված են, անմիջապես պետք է ազատ արձակել»։ Այս համոզմունքին է ԱԱԾ նախկին պետ Գուրգեն Եղիազարյանը։

Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում հիշեցնում է 1998 թվականը, երբ ազատ արձակվեցին ՀՅԴ-ականներ Վահան Հովհաննիսյանն և Արմեն Ռուստամյանը, քանի որ երկրում իրավիճակ էր փոխվել։

«Դատարանը, հաշվի առնելով այդ փոփոխությունը, նպատակահարմար գտավ խափանման միջոցը փոխել։ Այսինքն՝ նախադեպն արդեն կա, և դրա իրավունքն ամրագրված է, որը կիրառելով՝ կարող են թեկուզ հենց այսօր ազատ արձակել Սամվել Բաբայանին․․․ ինչի՞ չեն անում: Հունիսի 15-ին հաջորդ դատական նիստն է․ տեսնենք՝ ինչ են անելու»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը։

Թե ինչու Սամվել Բաբայանը մինչ օրս ազատ չի արձակվել, ԱԱԾ նախկին պետն իր բացատրությունն ունի։ Նրա խոսքով՝ տարիներ շարունակ դատաքննություններն ընթացել են «հեռախոսազանգային իրավունքով»՝ պատվեր են ստացել, թեև այսօր բոլորը դա ժխտում են։

«Բոլոր ստահակներին ասեմ՝ հիշո՞ւմ են նրանք, թե ինչպես մեզ հետ վարվեցին 2008 թվականին՝ նույն Սերժ Սարգսյանին զանգելով․ ինձ և իմ ընկերներին երկու ամիսը մեկ պետք է տանեին դատարան և դատաքննության ժամկետը երկարացնեին։ Իմ ձերբակալության ընթացքում 3 անգամ դատական նիստ է եղել և 3 անգամն էլ չեմ մասնակցել, քանի որ դատավորը պետք է աներ այն, ինչ հրամայել էին իրեն Բաղրամյան 26-ից: Զանգը կա՝ գործողություն կլինի, չկա՝ չի լինի»,- ասում է Գուրգեն Եղիազարյանն ու վստահեցնում, որ դատական համակարգն այսօր էլ չի փոխվել։ Ըստ նրա՝ միայն կախարդական փայտիկի միջոցով դատավորներին կարելի է վերափոխել և դարձնել օրենքի մարդ, սակայն գոնե ինքը հրաշքներին չի հավատում։

Գուրգեն Եղիազարյանը նկատում է, որ երկրում իրավիճակ փոխելու համար հարկավոր է ձերբազատվել այն ԱԺ-ից, որն այսօր ունենք։

«Երևի Հայաստանը միակ երկիրն է, որ ունի նման անհամապատասխանություն կառավարությունում և ԱԺ-ում․ ունենք վարչապետ, որին առաջադրել է ժողովուրդը և ունենք ԱԺ, որի մեծամասնությունը նախկին իշխանությունն է, որը քանդուքարափ արեց երկիրը ու լափեց մինչև վերջին աղյուսը։ Այս իրավիճակում ինչից էլ խոսենք, էլի գնալու ենք դեպի ԱԺ, որը ոչ մի բան անել չի ուզում»,- ասում է Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով, որ մինչև ԱԺ-ն չցրվի և նոր խորհրդարան չունենանք, ոչինչ չի փոխվի, քանի որ հիմա խորհրդարանական երկիր ենք։ 

«Մեկը կար՝ իր համար, իր հագով հագուստ կարեց և որոշեց, որ պառլամենտական երկիր ենք, որպեսզի մնա, էլի վայելի իր համախոհների հետ․ չստացվեց, փլուզվեց և փառք Աստծո, քանի որ Հայաստան էինք կորցնելու, բայց քանի դեռ ԱԺ արտահերթ ընտրություններ չեն եղել, մենք կանգնելու ենք կոտրած տաշտակի առջև»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը։

Նա խոստացել էր՝ մինչև կառավարության 100 օրը չլրանա, չի խոսելու, սակայն չի կարող չասել, որ այսօր գտնվում ենք անհասկանալի մի վայրում, որտեղ չի կարելի սպասել թռիչքաձև հաջողությունների։

Դարձյալ անդրադառնալով Սամվել Բաբայանի ազատ արձակմանը՝ նա նշեց, որ այսօր դատավորները չեն փոխվել և առաջնորդվում են «շեֆին լսելու» սկզբունքով։

«Սամվել Բաբայանը ձերբակալվել է դատարկ խողովակի համար։ Մեկը չի ասում՝ լա՛վ, էս մարդուն էդ խողովակի համար ինչո՞ւ են բռնել։ Այսինքն՝ դա զենք չէր, զենքն այն է, որը կիրառվում է, իսկ դա զենք չի կոչվում։ Բացի այդ, Սամվել Բաբայանը կալանավայրում է ուղիղ թշնամանքի արդյունքում։ Առիթը գտան կալանավորելու․ խողովակը մեկի հետ ուղարկեցին և կալանավորեցին»,- նշեց Գուրգեն Եղիազարյանը։

Արձագանքելով այն մտահոգություններին, որ Սամվել Բաբայանի ազատ արձակվելը հեղափոխության ալիք կարող է բարձրացնել Արցախում, Գուրգեն Եղիազարյանը նկատեց, որ եթե կա դժգոհություն, ալիքը պետք է բարձրանա։ 

«Նախ պետք է դժգոհությունները վերացնել, բայց չի կարելի Արցախը վտանգել, քանի որ այնտեղ ամեն մի հավաք ուղիղ վտանգում է Արցախի պետականությանը, քանի որ թշնամին կարող է օգտագործել առիթը»,- եզրափակեց Եղիազարյանը։