Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել
Վազող տողեր

Ծիրանի արտահանումը սկսվել է

Հայաստանում հունիսի մեկից սկսվել է ծիրանի հավաքը: Նախ և առաջ ծիրանը սկսում են հավաքել Արարատի մարզի նախիջևանահայաց շրջաններից, որտեղ մեր երկրում առաջինն է հասնում ծիրանի բերքը: Առաջին օրերին մեկ կգ ծիրանն արտահանողներն ընդունում էին 500 դրամ, սակայն այդ գինը երկար չի տևել, հիմնականում 400 դրամով են ծիրանը մթերում:

Ինչպես միշտ, այս տարի ևս հիմնական արտահանողը «Սպայկան» է, սակայն դաշտում գործում են նաև այլ արտահանող ընկերություններ կամ անհատ արտահանողներ:
Այս տարի ծիրանի բերքն առատ է՝ չնայած կարկուտին, որ որոշ տարածաշրջաններում իրացման տեսքից զրկեց ծիրանը, սակայն ֆերմերները հիմնականում ծիրանի բերքից գոհ են:

Նշենք ծիրանի արտահանման մի քանի առավելություն. այս շրջանում առավելագույնս շատ մարդ է ներգրաված ծիրանահավաքին` ծիրան քաղողներ, շարողներ, տեղափոխողներ. կարճ ասած՝ ժամանակավոր աշխատանքով է ապահովում զգալի թվով մարդկանց:

Սովորաբար, արտատերերը ծիրանի իրենց այգիները տրամադրում են վարձակալներին, ովքեր էլ զբաղվում են ծիրանի քաղման հարցերով, հավաքագրում են աշխատողներ, ընտրում են լավագույն ծիրանը, իսկ մնացածն արտատերը կարող է իրացնել հայաստանյան շուկաներում: Օրական աշխատողներին վճարում են մինչև 7000 դրամ, հիմնականում՝ ծիրան քաղողներին, 6000 դրամ էլ ծիրան շարողներին: Ծիրանը պետք է զգուշությամբ քաղվի և շատ զգուշությամբ շարվի, դեռևս ոչ լրիվ հասունացած վիճակում, որ հնարավոր լինի տեղափոխել Ռուսաստան, որն էլ ծիրանի հիմնական շուկան է:

«Սպայկան»` ծիրանի դաշտում

Ըստ որոշ լուրերի՝ հենց «Սպայկան» է Կրասնոդարի երկրամասում «գրավել» ողջ գյուղատնտեսական շուկան` իրացնելով Հայաստանից արտահանած ծիրանը և անհավասար մրցակցություն ստեղծելով թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս:

Հայաստանից արտահանումը դեռևս բախվում է որոշակի դժվարությունների ռուս-վրացական Լարս անցակետում և այդ է պատճառը, որ «Սպայկան» նաև 56 մլն դոլար է ներդրել Հյուսիսային Օսեթիայում խնձորի այգիներ հիմնելու և պահեստ կառուցելու նպատակով` օսեթներին ապահովելով 300 մշտական և 700 ժամանակավոր աշխատատեղով:

Իհարկե, Հյուսիսային Օսեթիան գոհ է նման ներդրումից:

Ըստ նախագծի՝ ինտենսիվ աճեցման տեխնոլոգիայով այգիների մակերեսը 1220 հա է, իսկ կարգավորվող մթնոլորտով պահեստային համալիրը` 40 հազար քմ:

Ի դեպ, Արարատի մարզի Երասխավան համայնքի տարածքում շուրջ 76 հա հողատարածք է գնվել` դարձյալ ինտենսիվ այգի հիմնելու նպատակով, գյուղացիներից գնել են հողերը, իսկ ովքեր չեն վաճառել, սպառնացել են ջրից զրկել, մարդիկ էլ ստիպված վաճառել են: Գյուղում խոսում են, որ հողատարածքները գնել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը` իտալացիների հետ տեխնիկական համագործակցությամբ, աճեցվելու են նաև ծիրանենիներ, սակայն կարճահասակ տեսակները:

Կարճ ասած՝ ծիրանի մշակումը մեր երկրում և՛ ներկա ունի, և՛ ապագա, սակայն դեռևս արտահանման խնդիրն այնքան էլ հարթ չէ և այլընտրանքային կապող ուղին ՌԴ-ի հետ, որի մասին խոսվում է, գուցե մեկ օր իրականանա և արտահանումը կարգավորվի:

NEWSPRESS.am