Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել
Հասարակություն

Սփյուռքի նախարարն իր անհեթեթ «բացահայտումների» փոխարեն՝ ավելի լավ է փակեր այդ անիմաստ նախարարությունը

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը գեղեցիկ շոու է սարքել։ Նա որոշել է բացահայտել Սփյուռքի նախարարությունում կատարված չարաշահումները։

Նա հավաքել էր լրագրողներին և ներկայացնում էր, թե ինչ ծրագրերով է կոռուպցիան իրականացվել ոլորտում։

Իսկապես` սա այն նախարարությունն է, որտեղ ներդրումները բավականին շատ են, և թերևս բոլորը ենթադրում են, թե ինչ հնարավոր կոռուպցիոն ռիսկեր կարող էին այստեղ ի հայտ գալ, բայց այն, ինչի վրա սլաքն ուղղեց նախարար Հայրապետյանը, մեղմ ասած, ծիծաղելի է։

Նա հայտարարեց, որ «Արի տուն» ծրագրով նախարարությունը փողեր է վատնել սփյուռքից Հայաստան ժամանած երիտասարդների ուտելիքի վրա։ Նա նշեց նաև, որ օրական նրանց սննդի համար ծախսվել է 8000 դրամ։

Բոլոր նրանք, ովքեր գոնե մեկ անգամ քաղաքից դուրս մասնակցել են դասընթացների՝ պետք է որ հասկանան՝ օրական 8000 դրամը նորմալ գումար է սննդի ապահովման համար։ Հարկ է նկատել, որ այս գումարը նախատեսված է ոչ թե միայն օրվա երկուանգամյա ճաշի համար, ինչպես նշեց նախարարը, այլ՝ երեք։ Այսինքն՝ 8000-ը պետք է բաժանել ոչ թե երկուսի և ստանալ 4000 դրամ, այլ 3-ի։

Նախ անկեղծության համար պետք է նշել, որ օտար երկրից հայրենիք ժամանած երիտասարդներին հարկավոր էր կերակրել այնպես, որպեսզի նրանք կուշտ լինեն և սովի զգացողություն չլինի։

Չենք փորձում խորանալ մանրամասների մեջ, պարզապես կհորդորենք մտնել ցանկացած արագ սննդի կամ որևէ այլ սննդի կետ և հասկանալ, թե մեկ մարդու հաշվարկով որքան է անհրաժեշտ սոված չմնալու համար։ Այս հաշվարկներով գուցե օրական 10000 դրամն էլ արդեն քիչ լինի։

Այլ կերպ ասած՝ լավ է, որ նախարարն սկսել է հասկանալ՝ աշխատասենյակը ո՛չ թե ընկերների հետ «փարթիներ» անելու համար է, այլ աշխատելու։ Բայց արագ արդյունք ցույց տալու համար նա ձեռքը գցել է հենց առաջին պատահած թղթերին և իբր  ուսումնասիրել դրանք։

Նա նշում է, թե «Այդ ի՞նչ լանչ պետք է լիներ 4000 դրամով, ամեն մի երեխայի համար մեկական գա՞ռ պիտի մատուցեին, թե՞ սև խավիար․․․»․․․

Չենք քննարկում այն, որ նախարարի պատկերացումներն այս առումով ևս թերի են․ Հայաստանում այդ որտե՞ղ նա գիտի 4000 դրամով խավիարով ու գառան մսով լանչի տեղ:

Մի խոսքով՝ այս մանրուքների հետևից ընկնելու և անիմաստ շոու սարքելու փոխարեն, լավ կլիներ, որ նախարարը լուրջ բացահայտումներ աներ ու քրեական գործեր հարուցվեին, իսկ այս դեպքում միայն ծիծաղ է առաջացնում նրա անհեթեթ «բացահայտումը»։

Ի դեպ,  լավ կլիներ նաև, որ Սփյուռքի նախարարն այս նույն ոգևորությամբ ձեռնամուխ լիներ «Սփյուռքի նախարարություն» անվան տակ գործող անիմաստ կառույցի լուծարման գործընթացին։ Թերևս սա կլիներ նրա ամենաարդյունավետ ու նպատակային գործը։

NEWSPRESS.am