Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունը
Տնտեսություն

Կառավարության ծրագրում բարի ցանկություններ են, որոնց հիմքում ընկած է պոպուլիզմը․ Հրանտ Բագրատյանը դժգոհ է

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը դժգոհ է ժամանակավոր կառավարության ներկայացրած ծրագրից։

Նա «Ուրվագիծ» հաղորդաշարի հարցազրույցի ժամանակ նշել է, որ ծրագիրը 45 էջից բաղկացած բարի ցանկությունների փաթեթ է։

«Ծրագիրն անսովոր է սկսվում, իսկ երկրորդ կետով արդեն արտահերթ ընտրություններ են․․․ հասկանում եմ, որ կառավարությունը ժամանակավոր է, և արտահերթ ընտրությունները կարևոր են, բայց երբ ներկայացնում են ծրագիրը, չեն ասում, որ դա ժամանակավոր ծրագիր է, ասում են՝ կառավարության ծրագիրն է»,- նկատում է Բագրատյանը։

Նրա խոսքով՝ ամբողջ ծրագրի հիմքում իշխում է պոպոլիզմը։ Բագրատյանն օրինակ է բերում է կրթության վերաբերյալ կետերը․ «Գրել են՝ «կրթությունը պետք է բարձրորակ լինի»․ ինչի՞, պետք է ցածրորա՞կ լիներ։ Կրթական համակարգը ճգնաժամային վիճակում է, և լուրջ հարցեր կան, որոնք պետք է առաջ քաշվեին ծրագրում և առաջարկվեին լուծման մեխանիզմներ, բայց սա սոցիալ-պոպուլիստական ծրագիր է։ Նույնը նաև կարող եմ մյուս ոլորտների համար ասել»,- նշում է նախկին վարչապետը։

Կրթական ոլորտի հետ կապված՝ նա նշում է նաև մասնավոր բուհերի հետ կապված հարցը։ Բագրատյանը նկատում է, որ մասնավոր բուհերի փակվելուց հետո ուսանողների թիվը կտրուկ անկում է ապրել՝ 2-3 անգամ նվազելով, և կարելի էր ծրագրի մեջ ընդգրկել նաև մասնավորների հարցը։

«Նույն «Ելք» դաշինքից քանի՞ հոգի են մասնավոր բուհ ավարտել և լավ գործիչ դարձել»,-ասում է Բագրատյանն ու անդրադառնում նաև գյուղական համայնքերի զարգացման հետ կապված խնդրին։

Նրա դիտարկմամբ՝ ծրագրից տպարավորություն է, թե գյուղերում ամենամեծ խնդիրը միայն անմշակ հողերն են։

«Գյուղում հողերը չեն մշակվում, քանի որ բնակչության սպառողականությունը նվազել է, դա պետք է ավելացնել, քանի որ բնակչությունն արտագաղթում է, այս խնդիրը պետք է հիմքում դնել․․․  կամ ասում են՝ «առողջապահությունը նրա համար է, որ մարդիկ լավ բուժսպասարկում ստանան»․․․ հա բա էլ ինչի՞ համար պետք է լիներ․․․»,- ասում է Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ թեև 45 էջն այնքան մեծ ծավալ չէ, բայց սոցիալ-պոպուլիստական մեթոդով փորձել են միջամտել զարգացմանը, ինչն իրատեսական չէ։

Ըստ նրա՝ կարող էին ծրագիրը գրելիս օգտվել այլ ծրագրերից և սինթեզել դրանք։

Անդրադառնալով անվանի հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի՝ Հայաստան գալու պատրաստակամությանը՝ Հրանտ Բագրատյանը նկատեց, որ վատ չէ նրա միջամտությունը, բայց կան էլի ավելի հայտնի և հմուտ տնտեսագետներ, թող կանչեն նաև մյուսներին։

«Ես ինձ նկատի չունեմ, բայց կարելի էր նաև մյուսների օգնությանը դիմել։ Ի վերջո դրսի հայերը չեն կարող պատկերացնել ու զգալ այն, ինչ այստեղ կա։ Օրինակ՝ եթե Սերժ Թանկյանը գալիս է էստեղ հեղափոխություն անելու, ինձ համար միևնույնն է՝ իմ երգիչը Ռուբեն Հախվերդանն է։ Նույնն Արսինե Խանջյանի դեպքում․․․ եկան հեղափոխություն արեցին գնացին, հետո՛․․․ նրանք էնտեղ են, մենք՝ մեր խնդիրներով այստեղ»։