Ինչի՞ համար եք շինել հայոց հարց. Սասուն Միքայելյանը՝ Նորատուսցի Ալիկի համար միջնորդագիր ներկայացնելու մասին
Ես, Ալիկի ազգանունը ո՞նց էր, Բանդուրյան Ալիկի հետ ընդհանրապես կապ չունեմ, ընդհանրապես շփված չկամ: Այդ մասին այսօր Ազգային ժոողովում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
«Եթե ես իմանայի, որ այսպես հանրային հնչեղություն կստանա այս իմ ստորագրությունը... դե, բնականաբար, որպես այսօր իշխող իշխանության կողմնակից՝ մի քիչ «ուրիշ» բան են ուզում անեն, ուզում են ձվի մեջ մազ փնտրեն»,- ասաց Միքայելյանը:
Նա նշեց, որ իրեն խնդրել են և ասել, որ Նորատուսցի Ալիկի վիճակը ծանր է. «Մարդիկ են եկել, խնդրել, ամեն ինչ հապճեպ է եղել: Ես ընդամենը ստորագրել եմ հիվանդության հետ կապված, բայց նորից եմ կրկնում՝ եթե ես իմանայի, որ հանրության մեջ նման հնչեղություն կստանա, ես չէի անի, որովհետև հանրային կարծիքն իմ կյանքից ավելի բարձր ա»:
«Ես ընդհանրապես չեմ իմացել՝ ինքն ինչ հոդվածով ա նստած: Ինչի՞ համար եք շինել հայողց հարց: Դա ընդամենը եղել է այն բանի համար, որ էդ մարդը հայտնվի հիվանդանոցում, որովհետև ինձ նենց են ներկայացրել, որ իրակյանքի վտանգ է սպառնում: Ստեղ ոչ մի քաղաքական կամ կրիմինալ կապ իմ ու էդ մարդու հետ կապված, չկա»: