Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունը
Քաղաքականություն

ՀՀԿ-ում եղանակ է փոխվել. ատամները չեն էլ սրել

Օրերս մամուլն անդրադարձել էր նոր կառավարության ծրագրին, որն այսօր ներկայացվեց Ազգային ժողովին: Խոսակցություններ կային, որ ՀՀԿ-ն գնալու է ռևանշի և քարը քարին չի թողնելու, ուղղակի բզկտելու է ծրագիրը: Կար նաև տարբերակ, որ ՀՀԿ-ն չի անցկացնի ծրագիրը, խոսվում էր նաև, որ այն «քոփի-փեստ» կլինի և նոր կառավարությունը պարզապես կյուրացնի ՀՀԿ-ի ծրագիրը:

Նախ՝ նոր կառավարության ծրագիրն ընդհանուր դրույթներով առանձնապես չի տարբերվում նախորդ ծրագրից, անգամ բաժիններ կան, որտեղ լավագույն ցանկություններից և հեռահար ապագայից բացի, այլ եզրահանգումներ չկան:
Ինչ որ է, սպասվում էր, որ այս ծրագիրը Ազգային ժողովում բուռն քննարկման է արժանանալու և վախճանը հենց ԱԺ-ում անխուսափելի է, սակայն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ ՀՀԿ-ն հնարավորություն է տալու, որ կառավարության ծրագիրն անցնի, իսկ թե ինչ է փոխվել այս օրերին` պարզ չէ:

Որ կառավարության ծրագիրը կատարելություն չէ, պարզ է ֆեյսբուքյան էջերում մասնագետների գրառումներից և փորձագետների կարծիքներից:

Մասնագետներից մեկը նշել էր, որ անվտանգության թեմայով աշխատանքն ունի մի քանի թերություններ: Առաջին հերթին՝ այն գիտահեն չի, 2-րդ՝ բաժանումը ներքինի և արտաքինի՝ արհեստական է, որովհետև պետության անվտանգությունը չի բաժանվում արտաքինի և ներքինի: Եվ հատկապես զարմանալի է, որ արտաքին քաղաքականությունը ներառել են անվտանգության մեջ, ինչը նույնպես արհեստական է:

Արտաքին քաղաքականությունն, իհարկե, կապ ունի անվտանգության հետ, բայց նաև ուղղակիորեն այն անվտանգության հայեցակարգի մեջ դիտարկելը ճիշտ չէ:
Սննդագետ Դավիթ Պիպոյանը գյուղատնտեսության վերաբերյալ նշել էր, որ ծրագիր ներկայացնողներն ավելի շատ ոչ թե ոլորտի խնդիրների վրա են կենտրոնացել, այլ՝ գեղեցիկ բառեր ներկայացրել. մասնավորապես՝ «հեղափոխական տեմպերով զարգացում», «դրամատիկ ջանք»:

«Գյուղատնտեսությունը Հայաստանում տեղից դրամա է, իսկ գյուղատնտեսության մեջ թափվող ջանքը, եթե մի օր մոտենան ու այս պայմաններում տեսնեն գյուղացու աշխատանքը՝ ծրագիր գրողները ձեռնպահ կմնան նմանատիպ բառեր գրելուց, առավել ևս՝ գյուղատնտեսության մեջ հեղափոխական արդյունքներ ակնկալելուց:

Հեղափոխությունը մեզ մոտ մեկ ամսում տեղի ունեցավ, իսկ 2800 լ կաթնատվությամբ կովերը ոչ թե մեկ ամսում, այլ մեկ տարում 5600 լ կաթնատվություն չեն ունենա: Մեր հողերի բերրիության խնդիրները մեկ-երկու ամսում չեն լուծվի»,-ասել էր նա:

Ի դեպ, ի թիվս բոլոր շարադրված դրույթների՝ արտահերթ ընտրությունների հարցը առաջին տեղում է: Ինչպես երևում է՝ ՀՀԿ-ն ևս դեմ չէ արտահերթ ընտրություններին, հակառակ դեպքում՝ այսօր իրոք «քարը քարին չէր թողնի»:

NEWSPRESS.am