Խոստացած 50 միլիոն եվրոյից ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն անհետաձգելի աջակցությունՈւկրաինան շարունակում է անօդաչուներով հարվածել Մոսկվային «Եթե կա հաջողության հասնելու թեկուզ փոքր շանս, 100 տոկոսով այդ շանսը օգտագործելու ենք». «Միասնության թևերը» չի կիսում տեսակետը, թե ՍԴ դիմելը անիմաստ էրԸնդդիմությունը պահանջում է ՍԴ-ից կամ նշանակել ընտրությունների 2-րդ փուլ կամ արդյունքները անվավեր ճանաչել այս ընտրությունըՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըԻրանը պատրաստ է նոր ռազմական գործողությունների. ԻՀՊԿՌուբեն Հակոբյանը կատարել է ատելnւթյուն, խտրականnւթյուն, անհանդուրժողականություն, թշնшմանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ. ՔԿ Ադրբեջանն անտունների է ուղարկել բնակվելու օկուպացված ՍտեփանակերտումԻսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին. զոհերի թիվն աճում էՔաղաքացու լռության պատճառով անգամ կատարյալ Սահմանադրությունը դառնում է դատարկ թուղթ. Իսահակ ՍրբազանԿապահովենք Կիևյան կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն. քաղաքապետարան«Փյունիկում» սպասում են Հենրիխ Մխիթարյանին (տեսանյութ)ԱՄՆ-ն և Իրանը դեռևս չեն համաձայնեցրել Շվեյցարիայում կայանալիք բանակցությունների մանրամասներըՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԻրանը վերջին պահին հետաձգեց Շվեյցարիայում կայանալիք բանակցությունները. հայտնի են պատճառներըՉդրոշմավորված «Կիլիկիան»՝ շուկայում, ստվե՞ր, թե՞ տեխնիկական վրիպակ. Hetq.amՄիհրան Պողոսյանը միանում է Սամվել Կարապետյանի կոչին Ինչ-որ նոր գործ են հորինել և կարել․ Ռուբեն Հակոբյանի որդի (տեսանյութ)
Մահացել է «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած մոդել, հադրութցի Վերա Սաֆարյանը (լուսանկարներ)
Մեծավան գյուղից «Օպել» էին գողացել. 20-ամյա երիտասարդներն ինքնակամ ներկայացել են ոստիկանություն (տեսանյութ)«Նոա» ՖԱ․ Արմեն Նիկողոսյանի հրաժարականը կարող է դառնալ կարևոր սկիզբ
Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ
Մեր սրտերն ու աղոթքները Նարեի ավագ քրոջ և ընտանիքի հետ են. Փամբակում խեղդված 7-ամյա փոքրիկը մեր սիրելի «Օրրանի» սաներից էրՍԴ-ն պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո․ ՍԴ Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԻրանը պատրաստ է թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներըԱնիմաստ է դիմել Սահմանադրական դատարան, քանի որ ՍԴ որոշումն այս իրավիճակում ի սկզբանե հայտնի է. ԱԺՄ հայտարարությունըԺամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհը Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԻնչ են հայտարարագրել Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները. «Հրապարակ»Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Ռիտա Շառոյանը
«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
«Ուժեղ Հայաստանը» ՍԴ մուտքագրել է արել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը
Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է
Արմենին կալանավորել ստացվել է, բայց սկզբունքներից հետ կանգնեցնել երբեք չի ստացվի. ԱբրահամյանՓամբակ գետում շարունակվում են անհետացած երեխայի որոնողական աշխատանքներըԵրևանն ու Վաշինգտոնը քննարկել են ռազմավարական գործընկերության հարցերԳորիսում կայացավ «Ակսել Բակունցը արդի գիտական ընթերցումների մեջ» հանրապետական գիտաժողովը (լուսանկարներ)Հունիսի 20-ին +37°C շոգ է սպասվում
Այս պահին եկել են ինձ ձերբակալելու. Ռուբեն Հակոբյան
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին և ինչ է փորձում համոզել. «Հրապարակ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ն, լույս չի լինիՄինչ Երևանում վիճում են, Բաքուն շարունակում է կառուցել իր օրակարգը. «Ժողովուրդ»Իսրայելը ֆոսֆորային զենքով հարվածել է Լիբանանին. կան տասնյակ զոհերՆԳՆ-ում ընտրություններին ընդառաջ պարգևատրել են աշխատակիցներին. «Հրապարակ» Արամ Վարդևանյանն արդեն հայտնել է, որ պատգամավորական մանդատ ստանալու դեպքում՝ այն իրեն հետաքրքիր չէ. «Ժողովուրդ»Թաթոյանը խոշոր վարկ է վերցրել․ «Հրապարակ»
Վազող տողեր

Ջրաշենի 18 տարվա գյուղապետը ուրախ է, որ համագյուղացիներն իրենից վախենում են. «Ազատություն»

«Ազատություն» ռադիոկայանը գրում է.

Լոռու մարզի Ջրաշեն գյուղի 18 տարվա գյուղապետի դեմ կրքեր են բորբոքվել։ Տարեկան 120 միլիոն դրամի բյուջե ունեցող գյուղում արված ծախսերը գյուղապետի նախկին թեկնածու Սամվել Հովհաննիսյանի կողմնակիցներին չեն գոհացնում։ Ցույց են տալիս հողատարածքներ, շենք֊շինություններ ու պնդում՝ գյուղապետի կամ նրա ընտանիքի սեփականությունն են։

«Գյուղում ամեն ինչ մենաշնորհած է, գյուղի կլուբը.... հողերը», ֊ ասում են գյուղապետ Վահան Ուռուսյանի հակառակորդները։

Գյուղապետը հերքում է. իրենից դժգոհները 3,600 բնակիչ ունեցող գյուղում փոքրամասնություն են։ Ընտրությունները վկա՝ ասում է։

֊ Ասում են վախի մթնոլորտ կա։

֊ Ինձանից են վախենո՞ւմ, էդ լավա, որ վախենում են։ Ես ուրախ եմ, որ ինձնից վախենում են....

Նրանք, ովքեր վախ չունեին եկել ու դեմ-դիմաց գյուղապետ Վահան Ուռուսյանինին երեսով էին տալիս. 88֊ի երկրաշարժից հիմնովին ավերված գյուղում բնակարանաշինությունը կեղծիքներով է իրականացվել, կաշառքով կամ հովանավորչությամբ են կազմվել տան կարիք ունեցողների ցուցակները, անգամ տեղեկանքի հարցում մերժված են եղել ընտրություններին իրեն ձայն չտված գյուղացիները։

Փորձելով «կլյաուզիայից» իրեն հեռու պահել, գյուղապետ Վահան Ուռուսյանն իր հաշվապահի միջոցով ներկայացնում է արված ծախսերը։

Անցած տարի 23 միլիոն դրամ է հատկացվել տրանսպորտային ծախսերի համար, որից 9,5 միլիոն դրամով գյուղապետն իր համար լեքսուս մակնիշի ծառայողական մեքենա է ձեռք բերել։

2007 թվականի արտադրության լեքսուսի վարորդն իր եղբայրն է։ Չի հերքում՝ ամսական 160 հազար դրամ էլ աշխատավարձ է սահմանել՝ իր տեղակալի ու օգնականի աշխատավարձին գրեթե հավասար։

«Ուրիշի չեմ վստահում կյանքս», ֊ բացատրում է գյուղապետը։

Գյուղապետի կինը ամեն ամիս տեղական բյուջեից 60 հազար դրամ վարձակալության գումար է ստանում։ Վահան Ուռուսյանը չի թաքցնում. գյուղապետարանը տարիներ շարունակ գործել է նախկին դպրոցի շենքում։ Հետո սեփականատեր ընկերությունը սնանկ է ճանաչվել, լուծարային հանձնաժողովը աճուրդով վաճառել է շենքը։ Աճուրդի միակ մասնակիցը իր կինն է եղել, ով էլ 800 հազար դրամով ձեռք է բերել բավականին ընդարձակ շինությունն ու ամուսնու հետ վարձակալության պայմանագիր կնքել՝ թույլատրելով արդեն իր սեփական տարածքում շարունակել գյուղապետարանի գործունեությունը։

֊ Պարո՛ն Ուռուսյան, բայց տրամաբանական համարո՞ւմ եք, որ գյուղապետարանի շենքը հենց գյուղապետը սեփականության իրավունքով վերցնի ու տա իր կնոջը։

֊ Իսկ ո՞րտեղ է արգելվում, եթե սեփականություն է՝ ես իրավունք ունե՞մ խլեմ իրանից ու անհատույց նստեմ իրա շենքում։ Կա՞ տենց բան։

֊ Ոնց եղավ, որ մենակ Դուք տեղեկացաք այդ մասին, որ էս շենքը սեփականաշնորհվում է։
֊ Հայտարարությունը կարդացել եմ, գնացել դիմել եմ, ի՞նչ ա եղել։

֊ Հիմա այստեղ կոռուպցիոն խնդիր չե՞ք տեսնում։

֊ Ոչ։

Ջրաշենում գյուղապետի ընտրություններ վերջին անգամ երկու տարի առաջ են տեղի ունեցել։ Գործող գյուղապետը մինչև հաջորդ ընտրություններ դեռ պաշտոնավարելու ժամանակ ունի, բայց ոտքի կանգնած գյուղացիները վճռական են. ասում են, գյուղապետին օր առաջ պաշտոնազրկելու են