Խոստացած 50 միլիոն եվրոյից ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն անհետաձգելի աջակցությունՈւկրաինան շարունակում է անօդաչուներով հարվածել Մոսկվային «Եթե կա հաջողության հասնելու թեկուզ փոքր շանս, 100 տոկոսով այդ շանսը օգտագործելու ենք». «Միասնության թևերը» չի կիսում տեսակետը, թե ՍԴ դիմելը անիմաստ էրԸնդդիմությունը պահանջում է ՍԴ-ից կամ նշանակել ընտրությունների 2-րդ փուլ կամ արդյունքները անվավեր ճանաչել այս ընտրությունըՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըԻրանը պատրաստ է նոր ռազմական գործողությունների. ԻՀՊԿՌուբեն Հակոբյանը կատարել է ատելnւթյուն, խտրականnւթյուն, անհանդուրժողականություն, թշնшմանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ. ՔԿ Ադրբեջանն անտունների է ուղարկել բնակվելու օկուպացված ՍտեփանակերտումԻսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին. զոհերի թիվն աճում էՔաղաքացու լռության պատճառով անգամ կատարյալ Սահմանադրությունը դառնում է դատարկ թուղթ. Իսահակ ՍրբազանԿապահովենք Կիևյան կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն. քաղաքապետարան«Փյունիկում» սպասում են Հենրիխ Մխիթարյանին (տեսանյութ)ԱՄՆ-ն և Իրանը դեռևս չեն համաձայնեցրել Շվեյցարիայում կայանալիք բանակցությունների մանրամասներըՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԻրանը վերջին պահին հետաձգեց Շվեյցարիայում կայանալիք բանակցությունները. հայտնի են պատճառներըՉդրոշմավորված «Կիլիկիան»՝ շուկայում, ստվե՞ր, թե՞ տեխնիկական վրիպակ. Hetq.amՄիհրան Պողոսյանը միանում է Սամվել Կարապետյանի կոչին Ինչ-որ նոր գործ են հորինել և կարել․ Ռուբեն Հակոբյանի որդի (տեսանյութ)
Մահացել է «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած մոդել, հադրութցի Վերա Սաֆարյանը (լուսանկարներ)
Մեծավան գյուղից «Օպել» էին գողացել. 20-ամյա երիտասարդներն ինքնակամ ներկայացել են ոստիկանություն (տեսանյութ)«Նոա» ՖԱ․ Արմեն Նիկողոսյանի հրաժարականը կարող է դառնալ կարևոր սկիզբ
Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ
Մեր սրտերն ու աղոթքները Նարեի ավագ քրոջ և ընտանիքի հետ են. Փամբակում խեղդված 7-ամյա փոքրիկը մեր սիրելի «Օրրանի» սաներից էրՍԴ-ն պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո․ ՍԴ Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԻրանը պատրաստ է թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներըԱնիմաստ է դիմել Սահմանադրական դատարան, քանի որ ՍԴ որոշումն այս իրավիճակում ի սկզբանե հայտնի է. ԱԺՄ հայտարարությունըԺամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհը Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԻնչ են հայտարարագրել Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները. «Հրապարակ»Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Ռիտա Շառոյանը
«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
«Ուժեղ Հայաստանը» ՍԴ մուտքագրել է արել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը
Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է
Արմենին կալանավորել ստացվել է, բայց սկզբունքներից հետ կանգնեցնել երբեք չի ստացվի. ԱբրահամյանՓամբակ գետում շարունակվում են անհետացած երեխայի որոնողական աշխատանքներըԵրևանն ու Վաշինգտոնը քննարկել են ռազմավարական գործընկերության հարցերԳորիսում կայացավ «Ակսել Բակունցը արդի գիտական ընթերցումների մեջ» հանրապետական գիտաժողովը (լուսանկարներ)Հունիսի 20-ին +37°C շոգ է սպասվում
Այս պահին եկել են ինձ ձերբակալելու. Ռուբեն Հակոբյան
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին և ինչ է փորձում համոզել. «Հրապարակ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ն, լույս չի լինիՄինչ Երևանում վիճում են, Բաքուն շարունակում է կառուցել իր օրակարգը. «Ժողովուրդ»Իսրայելը ֆոսֆորային զենքով հարվածել է Լիբանանին. կան տասնյակ զոհերՆԳՆ-ում ընտրություններին ընդառաջ պարգևատրել են աշխատակիցներին. «Հրապարակ» Արամ Վարդևանյանն արդեն հայտնել է, որ պատգամավորական մանդատ ստանալու դեպքում՝ այն իրեն հետաքրքիր չէ. «Ժողովուրդ»Թաթոյանը խոշոր վարկ է վերցրել․ «Հրապարակ»
Քաղաքականություն

Դադարեցնում եմ Սյունիքի մարզպետի լիազորությունները. Վահե Հակոբյանի ուղերձը

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հրաժարական է տվել իր պաշտոնից և այդ առնչությամբ հանդես է եկել ուղերձով:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ սյունեցիներ,

Քաղաքական նոր իրողությամբ և Հայաստանի նոր կառավարության որոշմամբ պայմանավորված՝ դադարեցնում եմ Սյունիքի մարզպետի լիազորությունները: Իմ պաշտոնավարման շուրջ մեկուկես տարվա ընթացքում մեզ հաջողվեց կյանքի կոչել Սյունիքի զարգացման համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր, որոնք ուղղված էին մարզում գործազրկության կրճատմանը, համայնքների զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, երիտասարդների ժամանցի կազմակերպմանը:

Այդ ծրագրերի շարքում կցանկանայի առանձնացնել Կապանի օդանավակայանի վերագործարկումը, որն ավարտական փուլում է: Աներկբա է, որ օդանավակայանի վերագործարկումը բացառիկ հնարավորություններ է նոր ներդրումների ներգրավման և զբոսաշրջության զարգացման համար:

Հուսով եմ՝ մարզի նոր ղեկավարությունը հաջողությամբ ավարտին կհասցնի այս ռազմավարական ծրագիրը:

Առողջապահական ոլորտի զարգացման և բժշկական սպասարկման որակի բարելավման նպատակով մի շարք բուժհաստատություններ անցած մեկուկես տարվա ընթացքում համալրվել են ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներում: Իմ նախաձեռնությամբ հիմնված «Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամը» մասնավոր միջոցների ներգրավմամբ շուրջ 500 միլիոն դրամի ծրագրեր է իրականացրել մարզում՝ սոցիալական ապահովության, կրթության, առողջապահության, քաղաքաշինության և այլ ոլորտներում:

Հիմնադրամը սուբսիդավորել է Կապանի հասարակական տրանսպորտի արժեքի մի մասը՝ քաղաքացիներին հնարավորություն տալով երթևեկել կես գնով, փոխհատուցել է բարձր առաջադիմություն ունեցող հարյուրավոր սյունեցի ուսանողների ուսման վարձը, սահմանել է ամենամսյա ֆինանսական աջակցություն ապրիլյան պատերազմում զոհված սյունեցի հերոսների ընտանիքներին, իրականացրել է բազում այլ սոցիալական ծրագրեր, որոնց նպատակը սյունեցիներին կյանքի որակի բարելավումն ու սոցիալական բեռի թեթևացումն է:

Ի թիվս այլ ձեռնարկների, Սյունիքում հիմնադրվել է տեղական հումքով արտադրվող իտալական սննդի գերժամանակակից արտադրամաս, որն ապահովեց տասնյակ նոր աշխատատեղեր և հնարավորություն ստեղծեց առևտրային կապեր հաստատել հարևան Իրանի, Ուկրաինայի և մի շարք այլ երկրների հետ: Մարզկենտրոն Կապանում կառուցվեց գերժամանակակից կինոթատրոն, որն այսօր մեր երիտասարդների ամենասիրելի վայրերից է:

Թվարկվածն իրականացված նախաձեռնությունների մի փոքր մասն է միայն: Կային բազում ծրագրեր և գաղափարներ, որոնք ժամանակի սղությամբ պայմանավորված մեզ չհաջողվեց իրականության դարձնել, բայց, ամփոփելով ցուցանիշները, վստահաբար կարող եմ փաստել՝ մեզ հաջողվեց կարճ ժամանակահատվածում լավ արդյունք գրանցել, ինչի համար շնորհակալ եմ Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներին, համայնքների ղեկավարներին, մեր գործընկերներին և ընկերներին:

Շնորհակալ եմ մեր մարզն ավելի ապահով, բարեկեցիկ ու գրավիչ դարձնելու շարունակական ջանքերի համար: Շնորհակալ եմ համբերատարության ու նվիրվածության համար: Շնորհակալ եմ իմ քաղաքական թիմին վստահության համար: Շնորհակալ եմ մեզ ուղղված երախտիքի խոսքերի և առողջ քննադատության համար:

Լիահույս եմ, որ մեր գործընկերներն, ովքեր վստահելով ինձ անցած մեկուկես տարվա ընթացքում անշահախնդիր կերպով ներգրավված են եղել մեր նախաձեռնություններում, կշարունակեն իրենց հայրենանվեր գործունեությունն ու իրենց նպաստը կբերեն Սյունիքի զարգացմանը։ Իմ հերթին՝ վստահեցնում եմ, որ անկախ հետագա կարգավիճակից, շարունակելու եմ լինել Սյունիքում ու յուրաքանչյուր պահի սատարելու եմ այն գործընկերներիս, ում հետ ոչ երկար, բայց դժվարին ու արդյունավետ ճանապարհ եմ անցել։

Ավարտելով խոսքս՝ հաջողություն եմ մաղթում Հայաստանի նոր կառավարությանն ու Սյունիքի նոր մարզպետին:

Խաղաղություն մեր երկրին, Աստված բոլորիս պահապան»: