Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունը
Վազող տողեր

Արթուր Դավթյանը դիմել է Արտակ Զեյնալյանին և Վալերիյ Օսիպյանին

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազությունը մանրակրկիտ ուսումնասիրում է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի կողմից ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունում իրականացված՝ 2016-2017թթ. ընթացքում պետա­կան բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտ­քերի ապահովման նկատմամբ վերահսկո­ղության արդյունքները: Ուսումնասիրությամբ ի հայտ բերված՝ առերևութ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումների փաստերով ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի կողմից արդեն իսկ հարուցվել է 5 քրեական գործ, որոնցով ՀՀ ՀՔԾ-ում իրականացվում է նախաքննություն:

Վերոնշյալից բացի, սակայն, շարունակվող ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության և ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից թույլ տրված թերությունների և բացթողումների, ինչպես նաև նրանց գործառույթների հետ կապված իրավական, ծրագրային և կազմակերպչական բնույթի խնդիրներ:

Պարզվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայու­թյան և ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի միջև էլեկտրո­նային փաստաթղթաշրջանառու­թյու­նում առկա են ինչպես իրավա­կան, այնպես էլ ծրագրա­յին բնույթի բացթողումներ և թերություն­ներ, որոնց հետևանքով կատարո­ղական վարույթներով բավականին խոշոր գումարներ հնարավոր չի եղել բռնագանձել պետբյուջե:

Մասնավորապես ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայու­թյան և ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի միջև էլեկտրո­նային փաստաթղթաշրջանառու­թյու­նը սահմանող ՀՀ արդարադա­տության նախարարի հրամանով ՊԵԿ-ից ֆիզիկական անձանց եկա­մուտների վերա­բերյալ տեղեկատվություն ստանալու պահանջ նախա­տես­ված չի եղել, ինչի պատճառով նշված ժամանակաընթացքում տասնյակ հազարավոր պարտապաններ աշխատել են, ունեցել եկամուտ, սակայն հարկադիր կատարողները նրանց նկատ­­մամբ բռնագանձման ենթակա գումարով վարույթ­ներն ավար­տել են պարտապանի կողմից գույք կամ եկամուտ չունենալու, ինչպես նաև պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքերով:

Բացի այդ, պարզվել է, որ ծառայության մշակած էլեկտրո­նային եղանակով հարցման համապատասխան ձևում խիստ թերի են սահմանված իրավաբանական անձանց հաշ­վար­կային հաշվեկշիռների վերաբերյալ տեղեկություններ պահանջելու, իսկ էլեկտրո­նային եղանակով ստացված պատասխաններում հիմնական և դրամական միջոց­ների, հումք-նյութերի և դեբիտորական պարտքերի մասին տեղեկություններ ներկա­յացնելու կարգերը: Դրա հետևանքով հնարավոր չի եղել տվյալներ ստանալ պարտա­պան կազմա­կերպու­թյունների հաշվապա­հա­կան հաշ­վեկշիռներում առկա դրամական ակտիվների վերաբերյալ և գումարների բռնա­գանձման ուղղությամբ իրակա­նաց­նել արդյունավետ կատարողական գործողություններ:

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2016-2017թթ. ընթացքում Ճանապարհային ոստիկանության աշխատակից­ները ԴԱՀԿ ծառայություն ուղարկված էլեկտրոնային հաղորդագրություն­ներում չեն ներառել կամ թերի են լրացրել կատարողական վարույթներ հարուցելու համար անհրաժեշտ, համապատասխան իրավական ակտերով նախատեսված պարտադիր տվյալները, կամ վարչական ակտերը կատարման են ներկայացվել ժամկետների խախտմամբ, ինչի հետևանքով էլեկտրոնային համակարգը մերժել է կատարողական վարույթների հարուցումը, և պետբյուջե չեն բռնագանձվել բավականին խոշոր չափերի գումարներ:

Նկատի ունենալով, որ վերոնշյալ խնդիրները պետական շահերի պատշաճ պաշտպանությունն ապահովելու տեսանկյունից հրատապ լուծման անհրաժեշտություն են առաջացնում՝ ՀՀ գլխավոր դատախազը գրություններ է հասցեագրել ՀՀ արդարադատության նախարարին և ՀՀ ոստիկանապետին: