Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունը
Վազող տողեր

Նիկոլ Փաշինյանը՝ էներգակիրների մասին. "До" и "После"

2018-ի մարտի 21-ին Ազգային Ժողովում

Դեռևս այս տարվա մարտ ամսին Ազգային ժողովում դեռևս պատգամավոր, դեռևս «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադառնում է Հայաստանի էլէներգիայի և գազի սակագներին։

Նիկոլ Փաշինյանի համար անհասկանալի է, թե ինչպես է, որ գազի հազար խմ-ն սահմանին հասնում է 150 դոլարի, սակայն 289 դոլարով այն վաճառվում է բնակիչներին: Ըստ նրա՝ կառավարության ներկայացուցիչները չեն պատասխանում այդ հարցին, հրաժարվում են, որովհետև պատասխանելը ձեռնտու չէ։

Խնդիրը, ըստ Նիկոլ Փաշինյանի, կառավարության գործունեությունից է բխում․ Հայաստանն ամենագազաֆիկացված երկրներից է, 2003-ին, երբ գազի մեկ խմ-ն 50 դրամ էր, ողջ երկիրը գազաֆիկացրին, «Հայռուսգազարդ»-ը գումարներ ծախսեց, և այդ ծախսերը մտան սակագնի մեջ։ Ի դեպ, Հայաստանի հատկապես գյուղական բնակավայրերը չեն օգտվում այդ գազից՝ թանկության պատճառով, գերադասում են ջեռուցումն իրականացնել վառելափայտի միջոցով։

Այս ամենն, ըստ Փաշինյանի, արվել է միմիայն ձայն հավաքելու համար, որից հետո ծախսերը ներառվել են գազի սակագնի մեջ և այժմ բոլորը վճարում են գազի, նաև խողովակների համար։

Նա հիշեցրել է հատկապես ՀՀԿ-ականներին, որ 2010-ականների սկզբին ՀՀԿ-ն խոստանում էր, որ շատ շուտով՝ էներգոկոլապսի խնդիրները լուծելուց հետո, էլէներգիայի սակագները կնվազեն, սակայն 61 տոկոսով թանկացել է, 8 տոկոսով իջել․ և այս տարիներին էլէներգիայի սակագինը թանկացել է 50 տոկոսով։

Ի դեպ, ՀԷՑ-ում չեն պատասխանել, թե ինչքան է ամենաբարձր աշխատավարձը, և ըստ Փաշինյանի, խոսքը 80 հազար դոլարի մասին է և դա նաև արտահայտված է սակագնի մեջ՝ կա պատճառահետևանքային կապ։ 

Այսօր կառավարությունում

Այսօր կառավարությունում արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հետաքրքրվում էներգակիրների սակագների հետ կապված ուսումնասիրությունից: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը նշել է, որ քննարկումներ են իրականացվել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հետ կապված, գնահատվել են էներգետիկ ոլորտի ռիսկերն ու հնարավորությունները:

Նա նաև նշել է, որ այս պահին էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հետ կապված կան մի շարք ռիսկեր, որոնք հնարավոր չէ հաշվի չառնել:

«Պատմության մեջ չի եղել, որ ատոմակայանն այս կարգով կանգնի: Ռիսկեր կան ժամկետից ուշ վերագործարկման վերաբերյալ, այդ առումով դա սակագնի վրա կարող է մեծ ազդեցություն ունենալ: Ռիսկը հաշվի առնելով՝ այս պահին չենք ուզում գնալ այդ քայլին»,- հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարը:

Ինչ վերաբերում է գազի գնի հետ կապված ռիսկերին, ապա նախարարը նշել է, որ այս տարվա վերջ Ռուսաստանի հետ կա պայմանավորվածություն, որ սահմանի վրա 150 դոլարով է ներմուծվելու գազը և դրանից հետո կվերանայվի: Կա ռիսկ նաև դոլար-դրամ հարաբերակցության հետ կապված: Այս պահին միայն անապահով խավի համար 10 դրամով գազի սակագինը նվազեց՝ ՀԷՑ-ի շահույթների հաշվին։

Ի դեպ, երբ նախարարը կառավարության նիստին ներկայացրեց ռիսկերը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ռիսկերի մասին խոսվեց, իսկ կոռուպցիա՞ն․ շարունակեք ուսումնասիրությունները։

«Այդ քննարկումները պետք է շարունակվեն, որ մենք համոզվենք՝ այդտեղ ամեն ինչ ճիշտ է և արդյունավետ»,- արձագանքել է Փաշինյանը։

Ի դեպ, արդեն լրագրողների հետ զրույցում Արթուր Գրիգորյանը սակագների նվազեցման առնչությամբ նշել է, որ այդ առումով «քննարկումները շարունակվելու են», սակայն դա գտնվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տիրույթում, և իրենք միայն իրենց վերլուծություններն են ներկայացրել, ոչ ավելին։

Դեռևս հայտնի չէ՝ աշնանը ՌԴ-ի հետ գազի սակագնի շուրջ բանակցություններն ի՞նչ հունով կգնան՝ կթանկանա՞, կմնա նո՞ւյնը, թե՞ կէժանանա։

Պարզ է, որ նոր կառավարությունն էներգակիրների սակագների նվազեցման առումով հանդիպել է այն նույն խնդիրներին դեմ-հանդիման, ինչ նախկին կառավարությունը, թեև չի բացառվում, որ աշնանը ՌԴ-ն նույն բարեհաճը չլինի ՀՀ-ի հանդեպ, ինչպես նախկինում։ Իսկ գազի գնի նվազեցման մասին, անգամ անապահովների մասով՝ ոչ մի խոսք, նաև բազմահազարանոց աշխատավարձերի մասին չխոսվեց, միայն պոպուլիստական՝ մտահոգություն, քննարկումներ, ռիսկեր և այլն։

Ոչ մի խոսք, թե ինչու է սահմանում հազար խմ գազը 150 դոլար, իսկ սպառողներին 289 դոլար, ինչո՞ւ չեն նվազեցնում սակագինը և արդյոք էներգակիրների սակագնի նվազեցման խոստումները նույն նախընտրական ՀՀԿ-ական խոստումների շարքից չէին՝ «Ելք»-ի կատարմամբ արդեն։

Ինչպես ասում է վարչապետը՝ նոր իրողությունների պարագայում նոր իրողություններ են ի հայտ եկել, և պետք է առաջնորդվել արդեն բոլորովին նոր իրողություններով։

Իրո՞ք...

NEWSPRESS.am