Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունը
Տնտեսություն

ՊԵԿ. բացահայտվել են ապօրինի գործունեության մի շարք դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության շուրջօրյա իրականացրած օպերատիվ–հետախուզական միջոցառումներով օրերս Երևանում և մարզերում բացահայտվել են ապօրինի գործունեության բազմաթիվ դեպքեր: Այդ մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մասնավորապես, Երևանի Արշակունյաց 124/4 հասցեում առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման, ավելի քան 200քմ արտադրական տարածքում հայտնաբերվել է մրգի համար նախատեսված փայտյա արկղերի արտադրություն՝ երեք չգրանցված վարձու աշխատողի մասնակցությամբ: Ըստ քաղաքացու հայտարարության՝ մարտի 15-ից իրականացրած գործունեության արդյունքում ստացված ձեռնարկատիրական եկամուտը կազմել է 500 հազար դրամ: Միաժամանակ, աշխատանքներ են տարվում արտադրությունում օգտագործված փայտանյութի հումքի ձեռքբերման աղբյուրը ճշտելու նպատակով : Մեկ այլ դեպքով էլ իրացնելով օպերատիվ տվյալները, Տիչինայի 1-ին նրբանցք, 14 տան հասցեում հայտնաբերվել է ապրիլի 2-ից հարկային դաշտից դուրս՝ առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառվելու գործող լավաշի արտադրամաս՝ 40քմ տարածքով: Իսկ Արարատի մարզի Վեդի քաղաքում օպերատիվ տվյալներն իրականանցելիս ՕՀՎ աշխատակիցները բացահայտել են առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման, լիցենզավորման ենթական գործունեությունն առանց լիցենզիայի գործող ատամնաբուժարան: 

Բացահայտվել է հարկային դաշտը շրջանցելու ևս մեկ փորձ. օպերատիվ տեղեկությունների հիման վրա իրականացված միջոցառումներով Երևանի Արարատյան 99 հասցեում հայտնաբերվել է առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեություն: Պարզվել է, որ քաղաքացին 50քմ վարձակալած տարածքում մայիսի 1-ից իրականացրել է պոլիմերային թափոններից ստացվող երկրորդային հումքի արտադրություն՝ երկու չգրանցված վարձու աշխատողի մասնակցությամբ: Քաղաքացու հայտարարության համաձայն՝ ապօրինի գործունեության արդյունքում ստացված ձեռնարկատիրական եկամուտը կազմել է 400 հազար դրամ:

Մեկ այլ դեպքով էլ պարզվել է, որ նույն հասցեում, մեկ այլ քաղաքացի, կրկին շրջանցելով հարկային դաշտը, 60քմ վարձակալած տարածքում մայիսի 15-ից է իրականացրել նմանատիպ գործունեություն՝ մեկ չգրանցված վարձու աշխատողի մասնակցությամբ: Այս դեպքով էլ՝ ձեռնարկատիրական եկամուտը կազմել է 320 հազար դրամ:

Իրացնելով օպերատիվ տվյալները, վարչության աշխատակիցները Երևանում հայտնաբերել են նաև ապօրինի գործող մերսման սրահ: Պարզվել է, որ երկհարկանի շինությունում առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման գործող մերսման սրահում, բացի գործունեության կազմակերպչից, աշխատել է ևս 5 չգրանցված վարձու աշխատող:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտվել են նաև ապօրինի գործող խաղային համակարգերի տեղադրմամբ և խաղային սկավառակների վարձույթով զբաղվող ստուդիա, ավտոտեխսպասարկման կետեր, կահույքի, սառույցի պատրաստման արտադրամասեր և այլն:

Բոլոր դեպքերով ճշտվում է պետությանը պատճառված վնասի չափը: