Խոստացած 50 միլիոն եվրոյից ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն անհետաձգելի աջակցությունՈւկրաինան շարունակում է անօդաչուներով հարվածել Մոսկվային «Եթե կա հաջողության հասնելու թեկուզ փոքր շանս, 100 տոկոսով այդ շանսը օգտագործելու ենք». «Միասնության թևերը» չի կիսում տեսակետը, թե ՍԴ դիմելը անիմաստ էրԸնդդիմությունը պահանջում է ՍԴ-ից կամ նշանակել ընտրությունների 2-րդ փուլ կամ արդյունքները անվավեր ճանաչել այս ընտրությունըՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըԻրանը պատրաստ է նոր ռազմական գործողությունների. ԻՀՊԿՌուբեն Հակոբյանը կատարել է ատելnւթյուն, խտրականnւթյուն, անհանդուրժողականություն, թշնшմանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ. ՔԿ Ադրբեջանն անտունների է ուղարկել բնակվելու օկուպացված ՍտեփանակերտումԻսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին. զոհերի թիվն աճում էՔաղաքացու լռության պատճառով անգամ կատարյալ Սահմանադրությունը դառնում է դատարկ թուղթ. Իսահակ ՍրբազանԿապահովենք Կիևյան կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն. քաղաքապետարան«Փյունիկում» սպասում են Հենրիխ Մխիթարյանին (տեսանյութ)ԱՄՆ-ն և Իրանը դեռևս չեն համաձայնեցրել Շվեյցարիայում կայանալիք բանակցությունների մանրամասներըՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԻրանը վերջին պահին հետաձգեց Շվեյցարիայում կայանալիք բանակցությունները. հայտնի են պատճառներըՉդրոշմավորված «Կիլիկիան»՝ շուկայում, ստվե՞ր, թե՞ տեխնիկական վրիպակ. Hetq.amՄիհրան Պողոսյանը միանում է Սամվել Կարապետյանի կոչին Ինչ-որ նոր գործ են հորինել և կարել․ Ռուբեն Հակոբյանի որդի (տեսանյութ)
Մահացել է «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած մոդել, հադրութցի Վերա Սաֆարյանը (լուսանկարներ)
Մեծավան գյուղից «Օպել» էին գողացել. 20-ամյա երիտասարդներն ինքնակամ ներկայացել են ոստիկանություն (տեսանյութ)«Նոա» ՖԱ․ Արմեն Նիկողոսյանի հրաժարականը կարող է դառնալ կարևոր սկիզբ
Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ
Մեր սրտերն ու աղոթքները Նարեի ավագ քրոջ և ընտանիքի հետ են. Փամբակում խեղդված 7-ամյա փոքրիկը մեր սիրելի «Օրրանի» սաներից էրՍԴ-ն պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո․ ՍԴ Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԻրանը պատրաստ է թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներըԱնիմաստ է դիմել Սահմանադրական դատարան, քանի որ ՍԴ որոշումն այս իրավիճակում ի սկզբանե հայտնի է. ԱԺՄ հայտարարությունըԺամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհը Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԻնչ են հայտարարագրել Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները. «Հրապարակ»Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Ռիտա Շառոյանը
«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
«Ուժեղ Հայաստանը» ՍԴ մուտքագրել է արել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը
Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է
Արմենին կալանավորել ստացվել է, բայց սկզբունքներից հետ կանգնեցնել երբեք չի ստացվի. ԱբրահամյանՓամբակ գետում շարունակվում են անհետացած երեխայի որոնողական աշխատանքներըԵրևանն ու Վաշինգտոնը քննարկել են ռազմավարական գործընկերության հարցերԳորիսում կայացավ «Ակսել Բակունցը արդի գիտական ընթերցումների մեջ» հանրապետական գիտաժողովը (լուսանկարներ)Հունիսի 20-ին +37°C շոգ է սպասվում
Այս պահին եկել են ինձ ձերբակալելու. Ռուբեն Հակոբյան
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին և ինչ է փորձում համոզել. «Հրապարակ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ն, լույս չի լինիՄինչ Երևանում վիճում են, Բաքուն շարունակում է կառուցել իր օրակարգը. «Ժողովուրդ»Իսրայելը ֆոսֆորային զենքով հարվածել է Լիբանանին. կան տասնյակ զոհերՆԳՆ-ում ընտրություններին ընդառաջ պարգևատրել են աշխատակիցներին. «Հրապարակ» Արամ Վարդևանյանն արդեն հայտնել է, որ պատգամավորական մանդատ ստանալու դեպքում՝ այն իրեն հետաքրքիր չէ. «Ժողովուրդ»Թաթոյանը խոշոր վարկ է վերցրել․ «Հրապարակ»
Հասարակություն

Մի խումբ փաստաբաններ փորձում են վարկաբեկել Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Սերժիկ Ավետիսյանի ազնիվ անունը

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հրաժարականից հետո,  այդ պաշտոնի համար սկսեցին շրջանառվել անուններ։ Դրանցից թերևս ամենաարժանահավատը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանն է։

Նույնիսկ Բարձրագույն դատական խորհրդի նիստում քվեարկության ժամանակ նա ստացել է բոլոր թեկնածուներից ամենաշատ ձայները, սակայն անհրաժեշտ է ևս մեկ փուլ։ Իսկ մինչ այդ, որոշ փաստաբաններ, որոնց, հավանաբար, ձեռնտու չէ, որ այդ պաշտոնում աշխատի անկաշառ մեկը, տվյալ դեպքում՝ Ավետիսյանը, սկսել են «դավեր նյութել» նրա դեմ։

Նրանք, մասնավորապես, սոցցանցերի իրենց էջերի միջոցով սկսել են վարկաբեկել Սերժիկ Ավետիսյանին. փաստաբաններն իրենց ավելի «հարմար» թեկնածուն ունեն, ում համար էլ Ավետիսյանը լուրջ խոչընդոտ է և անհրաժեշտ է հիմնական մրցակցին թուլացնելու եղանակով սեփական թեկնածուին առաջ տանել: 

Ըստ օդում կախված լուրերի՝ հիշյալ փաստաբանները նաև մտավախություն ունեն, որ այլևս չեն կարողանա աշխատել «այնպես, ինչպես նախկինում», ուստի հողը ոտքերի տակ ամրացնել է պետք:

Մենք առաջիկայում կոնկրետ փաստերով կանդրառանանք, թե նրանք ինչ եղանակով են փորձում վատաբանել Սերժիկ Ավետիսյանին, իսկ մինչ այդ հարկ է նկատել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երազած արդարադատության համակարգում, այսինքն՝ իր արդար ու օբյեկտիվ մոտեցմամբ, Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում կարելի է տեսնել Ավետիսյանին:

Այժմ ներկայացնենք, թե ինչ ճանապարհ է անցել Սերժիկ Ավետիսյանը:

Նա ծնվել է 1966 թվականին, Տաշիրի շրջանում։ 1991 թվականին գերազանցությամբ ավարտել է ԽՍՀՄ-ի Պաշտպանության նախարարության Կարմրադրոշ ռազմական ինստիտուտի ռազմաիրավաբանական ֆակուլտետը (ք. Մոսկվա):

1991 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է Անդրկովկասյան օկրուգի Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 7-րդ բանակի 59-րդ զինվորական տրիբունալի դատավոր: 1993 թվականից զինվորական ծառայությունը շարունակել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պայմանագրերի և արտաքին հարաբերությունների վարչությունում՝ որպես խմբի սպա, ավագ սպա, բաժանմունքի պետ:

1995 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից ընտրվել է Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի դատավոր:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի օգոստոսի 15-ի հրամանագրով նշանակվել է Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի նախագահ` Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահի տեղակալ:

Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի լուծարման կապակցությամբ 1998 թվականի օգոստոսից կատարել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պարտականությունները:

1999 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր: Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 20-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։ 1999 թվականից մինչև 2004 թվականն եղել է Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի անդամ:

1995 թվականից զբաղվում է նաև գիտամանկավարժական գործունեությամբ: 2001 թվականից Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի քրեական իրավունքի և քրեական դատավարության ամբիոնի պրոֆեսոր է:

1998 թվականին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզ` կապված Հայաստանի քրեական իրավունքի զինվորական ասպեկտների համալիր հետազոտման և նոր զինվորական հանցագործությունների տեսական մոդելի մշակման ու ներկայացման հետ:

2005 թվականի մարտի 31-ին ՌԴ Արդարադատության նախարարության Ռուսաստանյան իրավական ակադեմիայի մասնագիտական խորհրդում, քրեական իրավունքի բնագավառում պաշտպանել է դոկտորական թեզը, ունի Ռուսաստանի և Հայաստանի իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

Հեղինակ է 100 գիտական, ուսումնական, ուսումնամեթոդական աշխատանքների, այդ թվում 10 մենագրությունների, 5 դասագրքերի և ուսումնական ձեռնարկների, 70-ից ավելի գիտական հոդվածների և միջազգային զեկույցների, որոնք լույս են տեսել Երևանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Բուդապեշտում, Գերմանիայում, Լեռնային Ղարաբաղում: Համահեղինակ է նաև Սանկտ Պետերբուրգում առաջին անգամ 35 հատորով լույս տեսնող «Քրեական իրավունքի հանրագիտարանի»:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Բարձրագույն որակավորման հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 26-ի որոշմամբ շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում` «իրավաբանություն» մասնագիտությամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 28-ի հրամանով նշանակվել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում գործող Հայաստանի Հանրապետության ԲՈՀ-ի իրավագիտության 063 մասնագիտական խորհրդի նախագահ: Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի սեպտեմբերի 3-ի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, դատական համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար Սերժիկ Ավետիսյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: