Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունը
Վազող տողեր

«Երազում եմ տուն ունենալ»․ Բաքվի կայարանում այրվող հայ կինն ու 2 եղբայրների «հերթափոխով կյանքը»

Դուռը ծեծեցի մի քանի անգամ։ Հանրակացարանի նեղ ու երկար միջանցքի վերջին դուռը բացող չկար։ Դրսից ականջ դրեցի ու լսեցի հեռուստացույցի ձայնը։ Չհանձնվեցի ու նորից ծեծեցի։ Դուռը բացեց տարեց կինը, ու ներս մտա։ 58-ամյա Ալոյան Էդուարդն ինձ դիմավորեց, նստեցինք հյուրասենյակում, որը համապատասխանաբար նաև ննջասենյակ էր։

Փոքրամարմին տղամարդու մատների վրա դաջված էր իր ծննդյան թվականը։ Մի փոքր անվարժ էր խոսում, ու դժվարությամբ էի ընկալում, թե ինչ էր ասում։ Սենյակի պատից կախված էր արցախյան-պապենական գորգը, իսկ գորգից էլ կախված էր նրա ծնողների լուսանկարները։

Տունը փոքր էր, ու պայմաններն անմարդկային էին։ Էդուարդն ու իր եղբայրը տուն չունեն ու ստիպված 4 ամիս նա էր ապրում այս տանը, իսկ 4 ամիս եղբայրը վարձով էր ապրում։ Հետո տեղերով փոխվում էին։ Չի ցանկանում կռվել իր եղբոր հետ ու դրա համար էլ ապրում են «հերթափոխով»։ Այս տունն էլ իր մորն են տվել, քանի որ հաշմանդամ էր։

Էդուարդը Բաքվից է, ով 1990 թվականին հրաշքով փրկվել է ու գաղթել Ստեփանակերտ։ Խնամքով պահում է փախստականի փաստաթուղթն այն հույսով, որ օրերից մի օր նրան կկանչեն ու կասեն․ «Դու փախստական ես ու քեզ տուն ենք տալիս»։ Գաղթի մասին հիշելիս տխրում է, գլուխը կախում ու հուզվում։ Ձայնն էլ դողում է մի փոքր։

«19 տարեկան էի այդ ժամանակ։ 9 հոգով հավաքվեցինք ու որոշեցինք Բաքվի կայարանից գալ Աղդամ։ Հասանք կայարան ու էն, ինչ տեսանք, սարսափեցինք։ Մի կնոջ մերկացրեցին, վրան բենզին լցրեցին ու սկսեցին վառել։ Մի կնոջ ձեռքն էլ կտրել էին ու գետնին ընկած գոռում էր ու արյունաքամ լինում։ Սարսափեցինq ու որոշեցինք հետ դառնալ։ Մի քանի օր հետո նորից եկա ու կարողացա գալ ու հասնել Ստեփանակերտ։ Դա իմ կյանքի վերջին օրն էր Բաքվում։ Էլ չեմ գնացել ու չեմ էլ ուզում գնալ։ Չեմ էլ մտածում, որ կարող է օրերից մի օր հաշտվենք մենք ու ադրբեջանցիները։ Հիմա էլ խոսում են հողերի մասին, բայց չեն մտածում, որ էդ հողերի համար զոհվել են շատերը»։

Հուզվեց, քանի որ այլևս չէր կարողանում վարժ խոսել։ Ոտքի կանգնեց ու որոշեց իր ձեռքով սուրճ պատրաստել։ Կինն էլ ասաց, թե «Իրա դրած սուրճը շատ լավն ա»։
Ցույց տվեց խոհանոցն ու բաղնիքը․ «Ես մինչև հիմա տաշտի մեջ եմ լողանում։ Դնում եմ հյուրասենյակում ու լողանում։ Էսպես ապրող մարդ տեսնես էլի կա՞»։

«Ստանում ենք շատ քիչ գումար։ Երեխաներ չենք կարողացել ունենալ։ Կինս էլ հաշմանդամ է։ Էս ամենի հետ մեկտեղ էլ փորձում եմ եղբորս հետ համերաշխ լինել ու չկռվել։ Տան հարցով էնքան նամակ եմ գրել, բայց ոչ մի պատասխան ու արձագանք»։

Հետո հարցրեցի, թե ի՞նչ երազանք ունի: Լռեց։ Չգիտեր, թե ինչ պատասխանի կամ էլ այս հարցն իրեն կյանքւոմ առաջին անգամ էին տալիս։ Մենք լուռ նստած էինք իրար դիմաց։ Տան տիկինն էլ սենյակն էր հավաքում։ Լռությունը կոտրվեց։

«Երազում եմ տուն ունենալ»։

Խմեցի համեղ սուրճն ու դուրս եկա։ Ինձ հետ միասին դուրս եկավ, վառեց ծխախոտն ու կանգնեց անձրևի տակ։ Ծխախոտը վար ընկավ։ Գետնից վերցրեց թաց ծխախոտը, որն արդեն բանի պետք չէր ու ինձնից ծխախոտ խնդրեց։ Կյանքում առաջին անգամ զղջացի, որ չէի ծխում։