Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Հասարակություն

Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերն ավելանում են, մահվան ելքը՝ նվազում. Հայկուհի Գյոկչյան

2013 թվականի համեմատ կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը Հայաստանում ավելացել են, մահացության թիվը, սակայն, նվազման միտում ունի: Այս մասին Ծաղկաձորում կազմակերպված միջազգային գիտապրակտիկ սեմինարի ժամանակ ասել է Երեւանի գլխավոր ուռուցքաբան Հայկուհի Գյոկչյանը: Հինգ տարի առաջ մենք ունեցել ենք առաջնակի կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության 1086 դեպք, նախորդ տարվա տվյալներով քաղցկեղի այդ տեսակն է ախտորոշվել 1118 կնոջ մոտ: Մահացության առումով, սակայն, դինամիկան հուսադրող է: 2013 թվականին արձանագրվել է 526, 2017-ին 420 դեպք: Կարող եմ ասել, որ դա եւ մեր դիագնոստիկ ծառայությունների լավ աշխատանքի, եւ իրազեկաման ծրագրերի շնորհիվ է: Կանայք այսօր ավելի վաղ փուլում են դիմում, ինչն էլ էականորեն մեծացնում է բուժվելու հավանականությունը»,- ընդգծել է ուռուցքաբան-քիմիաթերապեւտը: 

Հայկուհի Գյոկչյանի նախաձեռնությամբ եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ու «Դավիդյանց» լաբորատորիայի աջակցությամբ կազմակերպված գիտապրակտիկ սեմինարին մասնակցել են Պետերբուրգի Պետրովի անվան ուռուցքաբանության ինստիտուտի, Վրաստանի Տոդուայի անվան բժշկական կենտրոնի, Ղազախստանի Մամոլոգիայի կենտրոնի, Բելգիայի ONCO DNA գենետիկայի կենտրոնի բարձրակարգ մասնագետներ, նաեւ շուրջ 50 վիրաբույժներ ու ուռուցքաբաններ Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններից ու Արցախից:

«Նման կոնֆերանսները շատ կարեւոր են ուռուցքաբանական հիվանդությունների դեմ պայքարում, քանի որ բոլոր բժիշկները չէ, որ հնարավորություն են ունենում միջազգային կոնֆերանսներին մասնակցելու: Այսպիսի մեծ անուն եւ վաստակ ունեցող բժիշկներին հրավիրելով Հայաստան՝ մենք նպատակ ունենք մեր ուռուցքաբանների գիտելիքները թարմացնել, վերապատրաստել եւ մտքերի փոխանակում, բժշկական քննարկումներ կազմակերպել, չ՞է որ վեճի մեջ է ծնվում ճշմարտությունը: Կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ սա Հայաստանում առաջին կոնֆերանսն է եւ մենք նախատեսում ենք որ հաջորդը նվիրված կլինի թոքի եւ կոլորեկտալ քաղցկեղին»,- նշել է Հայկուհի Գյոքչյանը:

«Նման միջոցառումները չափազանց կարեւոր են, քանի որ այն ոլորտը, որտեղ մենք աշխատում ենք, ամեն օր է զարգանում եւ առանց փորձի փոխանակման, առանց նման հանդիպումների անհնար է առաջ շարժվել: Այսօր այստեղ են հավաքվել ուռուցքաբանության տարբեր ոլորտները ներկայացնող մասնագետներ եւ կարծում եմ մենք բավականին արդյունավետ քննարկումներ կունենանք»,-ասել է Վրաստանի Տոդուայի անվան բժշկական կենտրոնի ուռուցքաբան Իրակլի Զումբաձեն:

Ելույթներից ու քննարկումներից բացի նախատեսված են նաեւ պրակտիկ խորհրդատվություններ: Սեմինարի երկրորդ հատվածում ուռուցքաբանները քննարկել են վեց բարդ դեպքեր՝ հիվանդության բուժման հետագա ռազմավարությունը համատեղ որոշելու նպատակով:

«Բարդ դեպքերի քննարկումը մեր գործընկերների հետ շատ կարևոր է: Այսպիսով մենք կօգնենք հիվանդության հետ կռիվ տվող վեց մարդու եւ միաժամանակ տարբեր երկրներից երկած ուռուցքաբանները կոնկրետ օրինակների վրա փորձի փոխանակում կանեն»,- ասել է Դավիդյանց լաբորատորիայի տնօրեն Աշոտ Դավիդյանցը:

Միջազգային սեմինարին ներկա է եղել նաեւ առողջապահության նախարարի խորհրդական Վահե Տեր- Մինասյանը, որն էլ ընդգծել է, որ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկվեն Հայաստանում քաղցկեղ ախտորոշում ունեցող հիվանդին մենակ չթողելու եւ թանկարժեք բուժման ծախսերը կիսելու հարցում: