Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունը
Քաղաքականություն

Նախարար Պապիկյանը ներկայացրել է Արմավիրի նորանշանակ մարզպետին

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն Արմավիրի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Գագիկ Միրիջանյանին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը, կարևորելով ինստիտուցիոնալ հիշողության անընդհատությունը` շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետին ներկայության համար և շնորհավորել նորանշանակ մարզպետ Գագիկ Միրիջանյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով համայնքի ղեկավարների, ուժային կառույցների, գործադիր իշխանության հետ համագործակցված բեղուն և արգասաբեր աշխատանք։ Խոսելով իրական ժողովրդավարության հասնելու ճանապարհին մարզային և համայնքային իշխանությունների առաքելության մասին՝ նախարարը ներկաներին է փոխանցել նոր կառավարության հիմնական ուղերձը, համաձայն որի` տարածքային և տեղական իշխանությունների համար, որպես գործունեության հիմնական ուղեգիծ, պետք է հանդես գա իրավական և ժողովրդավարական պետություն ունենալը։

Այս գործընթացում, որպես օրենքի պաշտպան և օրենքի կատարմանը հետևող, նախարարն առանցքային է համարել ուժային կառույցների անաչառ և բացառապես օրենքի շրջանակներում գործելու կարևորությունը՝ նրանց որակելով որպես ուժեղ պետության գրավական։ Դիմելով տեղական իշխանության ներկայացուցիչներին՝ նախարար Պապիկյանը նրանց հորդորել է դրսևորել բացառապես բաց և թափանցիկ գործելաոճ, իրենց օրինական աշխատանքով թոթափել հանրության և իշխանության միջև ձևավորված անջրպետը, համայնքի բնակչության համար հասանելի պահել համայնքային բյուջեի, համայնքներին տրվող դոտացիաների, սեփական միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը։

Նախարարը ներկաներին է ծանոթացրել ՏԿԶ նախարարության կողմից մշակվող օտարման ենթակա հողային և գույքային ֆոնդի տարեկան պլանի վերաբերյալ միասնական տեղեկատվական առցանց հարթակի գաղափարին, ինչը հնարավորություն կտա համայնքային ռեսուրսների օտարման գործընթացը կազմակերպել բացառապես համայնքային և հանրության շահերից ելնելով՝ կանխելով գույքի կամայական և ոչ նպատակային օտարումը։

Սուրեն Պապիկյանը հիշեցրել է նաև մարզպետներին տրված վարչապետի հանձնարարականի մասին, որով յուրաքանչյուր մարզ պետք է ամենատարբեր ոլորտների զարգացմանն ուղղված բիզնես- ծրագրերի փաթեթներ ունենա, որոնք տրամադրվելու են նաև հայրենիքից դուրս գտնվող, սակայն Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող մեր հայրենակիցներին։

Նորանշանակ մարզպետ Գագիկ Միրիջանյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանը իր հանդեպ դրսևորած բարձր վստահության համար, նշել է, որ լինելու են բաց, գործելու են բացառապես օրենքի շրջանակներում և անելու են առավելագույն հնարավորը՝ արմավիրցիների կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար։