Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունը
Հասարակություն

Պաշտոնանկությունների «դոմինոյի էֆեկտը» կհասնի Միհրան Պողոսյանի հովանավորյալին (ֆոտո)

NEWSPRESS.am-ն արդեն անդրադարձել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի փողոցների խնդրին։

Խոսքը, մասնավորապես, Ծարավ աղբյուր փողոցի մասին է, որը տարիներ շարունակ վերանորոգման խնդիր ունի։ Թբիլիսյան խճուղուց վեր բարձրացող այս փողոցից ժամանակին չի հեռացվում աղբը, դիտահորերից հաճախ կարելի է տեսնել հոսող կեղտաջրեր, իսկ փողոցն էլ ամբողջությամբ քարուքանդ է եղել։

Նախորդ թաղապետերի պաշտոնավարման ընթացքում երբեք այս փողոցը չի բարեկարգվել։ Երբեմն ամենախոր փոսերը լցվել են խճաքարերով, և գործն այսքանով սահմանափակվել է։ 

Երբ նախորդ անգամ մենք անդրադարձանք Ծարավ աղբյուրի խնդրին,  թաղապետարանից փորձեցին հերքել փաստը՝ պարզաբանելով, թե իբր փողոցը նորմալ վիճակում է, սակայն փաստերն այլ բան են հուշում։

2-3 շաբաթ առաջ փողոցում սկսեցին փողոցը քանդելու աշխատանքներ կատարել՝ ասֆալտապատման համար, սակայն փոսերն այդպես էլ չլցվեցին։ Դրանք ավելի են դժվարացնում երթևեկությունը, իսկ անձրևների ժամանակ փողոցը դառնում է անանցանելի։ Թե երբ վերջապես թաղապետարանը ձեռնամուխ կլինի աշխատանքների վերսկսմանը, առայժմ դժվար է ասել, քանի որ կենդանության նշույլ չեն ցույց տալիս։

Հարկ է նկատել, որ 2017 թ. հոկտեմբերի 2-ից թաղապետի պաշտոնն ստանձնած Արթուր Ստեփանյանը, ով հայտնի է «Չախկալ Արթուր» մանկանվամբ, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, «թագադրվել» է Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանի միջնորդությամբ ու նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ձեռամբ։ Չի բացառվում, որ աշխատանքներն սկսած թաղապետը, զրկվելով իր հովանավորներից, այնքան էլ հույս չունի, թե կմնա իր պաշտոնում և չի շտապում փողեր ծախսել ասֆալտապատման համար։

Այս պահին չենք փորձի նորից անդրադառնալ Արթուր Ստեփանյանի՝ ՀՀԿ հրահանգով «կոճակ սեղմող» պատգամավորից մինչև թաղապետ անցած ճանապարհին, պարզապես հարկ է նկատել, որ անտեղի սեղմած կոճակներն ու իր անգործությունն այսօր կարող են աշխատել իր իսկ դեմ՝  նա «զսպանակի էֆեկտով» կթռչի աթոռից, կամ «դոմինոյի էֆեկտով» կտապալվի: