Նիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչել
Քաղաքականություն

Իրականում ինչո՞ւ է հեռացել Թանդիլյանը

Այն, որ կուտակային կենսաթոշակային համակարգի հարցն այն պատճառը չէր, որ Թանդիլյանը հեռանար նախարարի պաշտոնից, հաստատ է։ Ի դեպ, ինչպես Թանդիլյանն է հայտարարել, որ նախարարի պաշտոնը թողնելու պատճառը կառավարության նիստին կայացված որոշումն էր, որ հակասում էր իր կողմից առաջարկված փոփոխություններին, առերևույթ պատրվակ է Աշխատանքի և սոցիալական նախարարի պաշտոնը թողնելու համար։

Այսպիսով, Թանդիլյանի ու կառավարության տեսլականները կենսաթոշակային համակարգի բարեփոխումների վերաբերյալ հակասում են իրար, և այդ պարագայում հնարավոր չէր շարունակել աշխատել որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։

Նա նաև հավաստել է, որ վիրավորված չէ կառավարությունից։

Նշենք, որ մինչև նախարար դառնալը, Մանե Թանդիլյանը հայտնի դարձավ որպես «Դեմ եմ» շարժման ակտիվիստ. նա մեկն էր այն անհատներից, ովքեր պայքարում էին կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի գործարկման դեմ։

Նախարար դառնալուց հետո, սակայն, նա մտորեց այն մասին, ինչը նախկինում ասել էր և այժմ արդեն գտնում էր, որ կարելի է շարունակել ծրագիրը՝ որոշ կետերը փոփոխելով կամ հաշվի առնելով։

Այսինքն՝ կուտակային կենսաթոշակային համակարգի փոփոխումը, ձևափոխումը կամ այլափոխումն այն հիմքերը չէին, որի պատճառով Թանդիլյանը կհեռանար. պատճառներն ավելի խորքային են, որի մասին, ինչ խոսք, նա չի ցանկանում կիսվել։

Ասելով՝ վիրավորված չեմ, դա նշանակում է, որ վիրավորված է, չէ՞ որ ասում են՝ կինն ինչ ասում է, հակառակն է, և սա հենց այդ դեպքն է։ Իսկ թե ինչ է իրականում կատարվել կառավարության նիստից առաջ և հետո, գուցե ինչ-որ ժամանակ հասու լինի հանրությանը։

Խոսակցություններ կան, որ Արտակ Զեյնալյանը և Արծվիկ Մինասյանը ևս կհետևեն Թանդիլյանին, իսկ այս նախարարները չեն էլ առնչվում կուտակային կենսաթոշակային համակարգին, ինչո՞ւ են նրանք հեռանում։ Մինասյանը դաշնակցական է, որը գուցե պատճառաբանություն ունենա հեռանալու, իսկ Զեյնալյա՞նը։

Մինասյանը և Զեյնալյանը հավասարակշիռ, սկզբունքային անհատներ են, որոնց կարիքն, իրոք, այս պահին կառավարությունն ունի՝ նկատի ունենալով այն մանկապատանեկան միջավայրը, որը ձևավորվել է այսօր։

Պարզապես Թանդիլյանի հեռացումն ազդակ է, որ հանպատրաստից ստեղծվող կառավարությունը դժվար է գոյատևում, որ չկան միացյալ մոտեցումներ, որ չկա գաղափարական ընդհանրություն և ձևավորվում է ավտորիտար-անհատական իշխանապահպանությունը։

Չի բացառվում, որ Նիկոլի նավն այլ հանգրվան է ուղևորվում. ոչ այնտեղ, որտեղ սպասում էին նրա կողմնակիցները, և իշխանությունն այլ որակներ է հաղորդել նրան, ինչպես՝ «ես թույլ չեմ տա իմ ղեկավարած կառավարությունում․․»: Անգամ Սերժ Սարգսյանը նման արտահայտությունների զերծ էր պահում իրեն։ Այս ամենը, սակայն, դեռևս տեսանելի չէ հանրությանը. այն անմիջականորեն ուղղված է մերձավորներին, և Թանդիլյանը կհեռանար միայն Նիկոլի հետ տարաձայնությունների, այն էլ՝ անձնական տարաձայնությունների պատճառով։ Մինասյանի առնչությամբ այդ տարաձայնություններն արդեն կան, իսկ Զեյնալյանի մասով՝ լուրերը չեն ուշանա... 

NEWSPRESS.am